Lilit M. գնահատել է Արտաշի մոտ – Artashi mot

էս պոստը երևի թե չգրեի, եթե այսօր Միմինո մտած չլինեինք : Մի քանի օր առաջ Արտաշի մոտ մտանք խինկալի ուտելու: Չնայած որ հաստատությունը մի փոքր masculine է ՝ հաճախորդների մեծ մասը տղամարդիկ են ոնց նկատեցի, բայց ներքևի հարկում նստեցինք ու սպասարկումը բարձր մակարդակով էր: Խինկալիները շատ-շատ համեղ էին, թարմ ու գինն էլ շատ ցածր, ծիծաղելի թիվ վճարեցինք , երևի հատը մի 150 դրամ կամ մի փոքր ավել ու մարդիկ հերթի տակ գործ էին անում: Իսկ այսօր Միմինոյում էլի խինկալի պատվիրեցինք, գինը՝ հատը 250 դրամ, ավելի փոքր ու ոչ ավելի համեղ քան Արտաշի մոտ, ու սրահները դատաաաարկ, միայն մենք էինք ու մատուցողները: Մի տեսակ հակառեկլամ ստացվեց, բայց ագահությունը լավ բանի չի բերում :Ճ

ռեյտինգ +3
կարդալ

Օրվա Կարծիք 16-2-2017

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ