Art P. գնահատել է Գապէքս աչքի կլինիկա-Gapex eye clinic

Մայրս՝ Արտեմիսա Սարգսի Աղաջանյանը, ունենալով երրորդ կարգի հաշմանդամություն, օրերս, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքում վիրահատվել է, որը կատարվել է պետպատվերի շրջանակներում: Առանց նախապայմանների, առանց հետին և կամ բացահայտ ակնկալիքների ինձ ցուցաբերվել է բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից մեծ հոգատարություն, հետևողականություն նաև հետվիրահատական շրջանում, որը շարունակվում է մինչև այսօր:
Թույլ տվեք, իմ երախտիքը հայտնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն՝ պ-ն Ա Մինասյանին, վիրահատող բժիշկ, ԳԱՊԵՔՍ ակնաբուժական կլինիկայի տնօրեն՝ պ-ն Ա․ Գաբրիելյանին, ինչպես նաև ողջ բուժանձնակազմին և ամբողջ սրտով ու հոգով բարձրաձայնել՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։

ռեյտինգ +2
կարդալ

Օրվա Կարծիք 16-2-2017

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ