Haykuhi A. գնահատել է Գլոբբինգ-Globbing online shopping service

Ուղղակի հիացած եմ Գլոբբինգով։ Շատ էի լսել, բայց մինչև ինքս չփորձեցի չհավատացի։ :)
Երբեք չէի պատկերացնի, որ ԱՄՆ-ից պատվեր անելը այսքան արագ կլինի։ Շատ արագ ու արդյունավետ են աշխատում։ Պատվերը ուղարկեցին՝ 6 օրում հասավ։ Առաքումն էլ իսկապես ծիծաղելի գումար էր, որ Երևանի մեջ մի բան էս պատվիրում առաքումն ավելի թանկա լինում :D
Ամեն ինչ ծանուցվումա և՛ էլ-փոստով, և՛ իրենց կայքով, ինչը շատ հարմարա։
Երբ արդեն հասել էր, գնացի պատվերը ստանալու, շատ մարդ կար, մտածում էի մի ժամ հաստատ կտևի հերթը՝ 15 րոպե էլ չտևեց։ Իրոք շատ արագ, համակարգված ու լավ են աշխատում։ Հա՛մ ծառայություններն են լավը, հա՛մ թիմը։ Ապրեք։

ռեյտինգ +4
կարդալ

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ