Haykuhi A. գնահատել է ԿԱՆՏԱՏԱ սուրճի և թեյի մասնագիտացված խանութների ցանց-Кантата сеть специализированных магазинов чая и кофе

Իմ ամենա ամենա ամենա սիրելի խանութներն են ԿԱՆՏԱՏԱները։
Սպասարկումն ուղղակի արտակարգա։ Միշտ տարբեր խանութներում լինում են չէ, որ օրվա երկրորդ կեսից հետո աշխատողների տրամադրությունը լավը չի լինում՝ էստեղ տենց բան չկա։ Որ մասնաճյուղը մտել եմ միշտ բարձր տրամադրությամբ դիմավորել են ու շատ մանրամասն ներկայացրել ամեն ինչ։ Որ թեյի մասին ուզում ես հարցրու՝ բոլորից տեղյակ են ու մեծ սիրով պատմում են դրանց մասին։
Դե տեսականին էլ աննկարագրելի լավնա, սուրճերից չեմ փորձել, բայց ինչ տեսակի ու համի թեյ մտքներովդ անցնի ունեն։ Մեկը մեկից լավն ու օգտակար։
Մի խոսքով, եթե ինձ պես թեյի սիրահար եք, ապա Կանտատա այցելելը պարտադիրա։ :)

ռեյտինգ +5
կարդալ

Օրվա Կարծիք 16-2-2017

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ