Lilit M. գնահատել է Զվարթնոց – Zvartnots

Ֆրանսիայից հյուր էինք դիմավորում: Վայրէջքից ահագին անց, մոտ մեկ ժամ սպասելուց հետո դուրս եկավ ու պարզվեց, որ ուշանում էր, քանի որ ճամպրուկը չի գտել: Ինչ որ անկապ ճամպրուկ աշխատակիցները տվել էին ձեռքը ու ասել էին, որ բարեկամիս ճամպրուկը սխալմամբ ինչ որ կին է վերցրել !!! սա էլ էդ կնոջ ճամպրուկն է, դուրս արի , մուտքի մոտ սպասում է քո ճամպրուկով, դրսում կփախանակեք ... ՇՈԿ N1, պարզվում է որ եթե առաջ ելքի մոտ կանգնած աշխատակիցները համեմատում էին ճամպրուկիդ վրայի համարը ու տոմսի վրայի կտրոնը, ապա հիմա էլ ոչ ոք իրեն նեղություն չի տալիս ...այսիքն ով ինչ կուզի կվերցնի դուրս կգա, ոչ մի կոնտրոլ ...ՇՈԿ N2, դուրս գալուց հետո պարզվեց որ բարեկամիս մոտի ճամպրուկը էդ կնոջինն է , բայց էդ կնոջ մոտինը բարեկամինս չէ ու էդ կինը իր ձեռքի վարդագույն ճամպրուկը (բարեկամս երիտասարդ տղամարդ է) մեղմ ասած նաղդեց մեր վրա ու ինքը թռավ ...Ինչ որ երրորդ դժբախտ դեմքի, մեր օդանավակայանի հերթական զոհի ճամպրուկը առած ընկել ենք դեսուդեն, մեկը չկա մի նոռմալ խորհուրդ տա: Վերջը առաջարկեցին տանել էդ ճամպրուկը հանձնել կորած իրերի բաժին, հույս տալով որ գուցե մեր կորածն էլ արդեն էնտեղ կլինի...ՇՈԿ N3, էդ բաժինը պարզվեց գտնվում է на кудыкиных горах (փաստորեն Զվարթնոցի հսկայական շենքում էդքան կաֆեների ու խանութների տեղ գտնվել է, մի հատ փոքր տեղ չի գտնվել կորած իրերի համար, որ խեղճ հյուրերը չվազվզեն ու ավել նեռվեր չքայքայեն? դե Հայաստանում ոնց կլինի առանց նեռվ քայքայելու? դա մեր երկրի ֆիռմային նշանն է) , Զվարթնոցից դուրս եկանք, պտտվեցինք ամբողջ շենքով , ուրիշի ճամպրուկը քարշ տալով, առաջ ու ետ անելով, տեղը չգտնելով, քանի որ մի հատ ցուցանակ անգամ չկար, ահագին անց հազիվ գտանք: Ուրիշինը հանձնեցինք, մերը էդպես էլ չգտանք, քանի որ մի երկու օր հետո պարզվեց, որ առհասարակ մնացել է Վարշավայում ու Հայաստան չի եկել: Անկեղծ ասած ոչ մի անգամ խնդիր չեմ ունեցել մեր օդանավակայանի հետ, բայց էս մի դեպքը իմ համար շատ թերություններ բացահայտեց:

ռեյտինգ +6
կարդալ

Օրվա Կարծիք 16-2-2017

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ