Lilit M. գնահատել է Գլոբբինգ-Globbing online shopping service

Հիանալի հնարավորություն է արտերկրում գնումներ կատարելու: Նախ որովհետև տրամադրում են տեղական հասցե, որտեղ պատվերդ ստանում և գրանցում են ու գրանցելուց հետո արդեն ուղարկում են Հայաստան: Քանի որ մասնավորապես ամերիկյան ոչ բոլոր խանութները ունեն international shipping , ինչի պատճառով ստիպված նախկինում հրաժարվում էի իրենցից գնումներ կատարել, իսկ եթե անգամ ունեին այնքան թանկ էր , որ անիմաստ էր դառնում դրսից գնումներ կատարելը: Պատվերներս բոլորը վերափաթեթավորվել են իրենց պահեստում, ինչի հաշվին քաշը զգալի նվազել է և ես Երևանում ավել գումարներ չեմ մուծել օնլայն խանութների անպետք տուփերի և թղթերի համար: Իմ բոլոր պատվերները խոստացածի պես Հայաստան են հասել ողջ-առողջ, 5-10 օրվա ընթացքում և ոչ մի օր ուշ: Ամեն նոր պատվերի համար հաշվիս բոնուսներ են կուտակվում, ինչի շնորհիվ հաջորդ պատվերիս առաքման համար ավելի քիչ գումար եմ վճարում Գլոբբինգի գրասենյակում: Այս բոլոր գործողությունների հետ կապված ծանուցումներ են ուղարկում թե անձնական թե գլոբբինգի իմ profile-ի փոստարկղին: Աշխատակիցները բոլորը երիտասարդ են, կիրթ ու բարեհամբույր, ինչը անձամբ ինձ համար մեծագույն պլյուս է: Հերթեր լինում են գրասենյակում, բայց շատ արագ սպասարկում են: Մի փոքր երկար սպասեցնում են հեռախոսազանգերին պատասխանելիս: Հույս ունեմ երկար կաշխատեն և կդիմագրավեն հայկական ՞բիզնեսի՞ հոտած ու նախնադարյան օրենքների պայմաններում: Վերջերս նկատեցի մի քանի վատ review-ներ առանց որևէ բացատրության, ինչը երևի козни врагов и недоброжелателей :) , так как не привык еще армянский плебс к цивильному высококвалифицированному обслуживанию. Они же ловят кайф когда им хамят, презирают и плохо обслуживают.

ռեյտինգ +8
կարդալ

Օրվա Կարծիք 16-2-2017

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ