Haykuhi A. գնահատել է Սեյ Չիզ սրճարան-Say Cheese cafe

Նախ սկսեմ խանութից՝ ընենց հավեսա սարքած, ոնց որ շվեցարական ալպերում մի փոքրիկ խանութ մտնես, նույնիսկ դրսից արդեն տենց տպավորությունա առաջանում։ Շատ հաջողա սարքած։ :)
Սրճարանն ամռանը դրսում էր, բայց ոչ թե մյուս բացօթյա սրճարանների նման փողոցի մեջտեղում, այլ գեղեցիկ, հանգիստ, կանաչ այգում։
Իսկ հիմա հարևան հյուրանոցի երկրորդ հարկումա գործում սրճարանը։ Երեկոները բուխարին են միացնում ու հեքիաթը շարունակվումա։ Պատկերացնում եմ ամանորյա օրերին ինչ սիրուն ու հաճելի կլինի։
Դե գինու ու պանրի տեսականու մասին խոսք չկա, իսկական շվեյցարական, ֆրանսիական, հոլանդական և այլ երկրներից բերված, արտակարգ համեղ պանիրներ են։ Գինիներն էլ ամենալավերն են ընտրված։ Մի խոսքով քաղաքում հայտնի շատ գինու բարերից ու սրճարաններից միանշանակ առանձնացող, չկրկնվող, լավ ու ուրիշ տեղա Say Cheese-ը։

ռեյտինգ +5
կարդալ

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ