Lilit M. գնահատել է Էյչ էս բի սի – HSBC Dalma Branch

Դալմա մտնելուց որոշեցի երեխայիս Ամերիկյան Համալսարանի վճարումը կատարել HSBC այս մասնաճյուղում: Մոտս ունեի բոլոր տվյալներըբանկի հաշվի համարով, երեխայի ID number -ով և այլն: Մեկ տարի էլ նույն բանկով փոխանցում արել ենք նույն հաշվին , էնպես որ մեր տվյալները իրենց մոտ կան: Բայց բանկի աշխատակից մամզելը արհեստական դնովի թարթիչներով փոթորիկ անելով տեղեկացրեց, որ գործարք կարող ենք անել միայն եթե ունենք անձնագիր կամ իրենց բանկում հաշիվ:Անձնագրի առկայությունը պարտադիր է, եթե գումար եք հանում հաշվից, որ հանկարծ այլ մարդու ձեր հաշվից գումար չտան,բայց երեխայիս գումարը Երևանի սահմաններում համալսարանի հաշվին փոխանցելիս ինչ պարտադիր է որ անձնագիր լինի? Ով է անձնագիրը ամբողջ օրը հետը ման տալիս? Կամ նման դեպքերում վարորդական իրավունքը ինչու չի անցնում?
Բացի սա անգամ գումարի կոնվերտացիայի դեպքում պետք է ունենաք անձնագիր կամ էլ իրենց բանկում հաշիվ:
Էլ չեմ խոսում երկու պատուհանի առկայության դեպքում միայն մեկ աշխատող պատուհանի մոտ գոյացած հերթի մասին: Երբ հարցրեցինք ինչու երկրորդը չի աշխատում, ասեցին որ իրենք փոքր մասնաճյուղ են: Գուցե փոքր են, բայց իրենց մոտ գտնվելու ընթացքում ես տեսա անկապ ճեմող, սուրճ խմող, զրուցող մի 5-6 աշխատակից:
Մենք, հույս ունեմ, որ ամեն դեպքում թեկուզ դանդաղ, բայց զարգանում ենք ու էդ ֆոնի վրա զարմանալի են էսպիսի կազմակերպությունները: Այսինքն типа օտարերկրյա կազմակերպություն է , բայց աշխատակիցների հայկական մենտալիտետը бьет ключом: Սրանց հետ շփումը կարող է միայն ստիպողական լինել, բայց ոչ երբեք սեփական կամքով:

ռեյտինգ +6
կարդալ

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ