Haykuhi A. գնահատել է Արմենիա թրավել +Մ – Armenia Travel +M

Բարձրակարգ սպասարկում ու հետևողական անձնակազմ։
Տոմս էինք գնել դեկտեմբերի վերջի համար ու տրանզիտով էր, մի քանի օր հետո՝ տոնական օրերի պատճառով այդ օրվա թռիչքները չեղարկվել էին։ Անմիջապես զանգահարեցին, տեղեկացրեցին որ նման բան կա ու պետք է գնայինք անմիջապես ավիաընկերության գրասենյակ, որպեսզի այլ օր ընտրեինք չեղարկվածի փոխարեն։ Գնացինք փոխելու, բնականաբար սկսեցին ամեն ինչ բարդացնել ու խառնել ու եթե Արմենիա Թրավելից զանգող աշխատողը մանրամասն իրավիճակը չբացատրեր ու չասեր ինչ պետք է անեինք ապա փոխելու համար մեզնից փոխող ավիաընկերությունը անիմաստ ավել գումար էր ուզելու։ Փորձեցին, բայց քանի որ տեղյակ էինք ամեն ինչից՝ չստացվեց։ :) Մի խոսքով իրենց գործի վարպետ մարդիկ են բոլորը՝ պրոֆեսիոնալ ու բարեկիրթ։

ռեյտինգ +6
կարդալ

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ