Hasmik B. գնահատել է Գենացվալե պանդոկ – Genatsvale Tavern

Առաջին անգամ եղա Կոմիտասի Գենացվալե պանդոկում մեկ ամիս առաջ: Սկսեմ նրանից, որ ներսում իրար գլուխ գլխի հավաքված մատուցողներ էին, ովքեր բարձրաձայն ինչ-որ բաներ էին քննարկում , կարծես իրենց խնդիրները ուրիշ տեղ չունեին լուծելու: Շատ տհաճ էր, որ պլշած քեզ էին նայում և սպասում, երբ մի մի պատառը կուլ կտաս, բայց սպասարկման ամենատհաճ բանն այն էր, որ դեռ ուտելիքը բերանում, ափսեն մեր առաջից վերցրեցին, տարան, չնայած որ ափսեի մեջ դեր ուտելիք կար: Դա շատ զայրացրեց և կանչեցի մեզ սպասարկող մատուցողին և զգուշացրեցի այդ մասին: Փոխարենը ներողություն խնդրելու նա ուղղակի զարմացած դեմքով քմծիծաղ տվեց: Մեկ այլ մատուցող մոտոցավ և նրա անունից ներողություն խնդրեց մի քանի անգամ: Շատ հիաստափվեցի սպասարկումից: Միակ բանը որ տեղին էր, դա ուտեստներն էին, բայց դա զրոյի է հավասարացնում ամեն ինչ, երբ նման անկիրթ ու անբարեհամբույր մատուցողներ են աշխատում:

ռեյտինգ +5
կարդալ

Օրվա Կարծիք 16-2-2017

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ