Haykuhi A. գնահատել է Էյչ էս բի սի – HSBC Nor Nork Branch

Հիմնականում էս մասնաճյուղից եմ օգտվել ու նորմալ սպասարկումա եղել։ Բավականին արագ հաշիվս բացել են ու ամեն ինչ հանգիստ բացատրել։ Գոհ եմ հիմնականում։ Վատ բանկ չի, ընդհակառակը ինչքան գիտեմ նույնիսկ աշխարհի լավագույններիցա համարվում, բայց անհարմարա։ Բանկոմատները չասեմ քիչ են, բայց շատ էլ չեն, անհարմարա երբ մոտիկ բանկոմատ չի լինում ու ամեն անգամ ստիպված էս ինչ որ ուրիշ տեղ հասնել։ Ու ուրիշ բանկոմատներից էլ հանելու դեպքում մի քանի հազար դրամ էր անիմաստ պահում։
Մեկ էլ մեր օրերում, երբ ինտերնետով վճարումներ շատ ենք անում բավականին անհարմարա էն փաստը, որ սովորական ասենք Visa քարտեր չունեին, միայն ինչ-որ վարկային քարտեր ունեն չեմ հիշում ինչ պայմաններով, մի խոսքով գլխացավանքա։ Երևի ավելի շատ բիզնեսով զբաղվող մարդկանցա հարմար քան անհատ ֆիզիկական անձանց։

ռեյտինգ +5
կարդալ

Օրվա Կարծիք 16-2-2017

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ