Lilit M. գնահատել է №3 Կլինիկական հիվանդանոց-N3 Clinical hospital

"раз уж пошла такая спячка" добавлю свою ложку дегтя :): Այս կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքում վիրահատվել է մայրս 2012-ի սեպտեմբերին: Փառք Աստծո շատ չենք շփվել հիվանդանոցների հետ, բայց չէինք կարող չնկատել լրիվ խորհրդային անմշակ վիճակը ու կներեք, բայց բոշա անձնակազմին: Վիրահատվելուց առաջ վիրաբույժը , որը նաև բաժամնունքի վարիչն է, ասեց որքան կարժենա և, որ այդ գումարը ներառում է ամեն բան: Բայց նախորդ մեկնաբանողի նման մենք էլ հանդիպեցինք պոկելու ու կլպելու այդ նույն երևույթին, երբ ավագ քույրը ամբողջ գումարը առձեռն իրեն տալուց հետո- իհարկե առանց որևէ չեկի, դեղեր էր ուզում պատճառաբանելով թե իրենցը վերջացել է , գնացեք գնեք ..Այն դեպքում, որ մենք արդեն վճարել ենք այդ ամենի համար, եթե դեղը վերջացել է դուք ինչու մեր վճարած գումարով չեք առնում ու ներարկում? Կամ էդ մոմիկները արժեն 100 դրամ անհարմար չեք զգում դա էլ եք ուզում որ հիվանդի հարազատները գնեն բերեն? Ոնց հասկացա էդտեղ ամենաբացասականը երեսը ՞պադոշ՞ ավագ բուժքույրն է լուսինե կարծեմ: Пренеприятнейшая особа.. Այս վերջերս իրենց ֆեյսբուքյան էջում ցածր գնահատեցի իրենց, կապվեցին ճշտելու թե ինչու? երբ մանրամասն գրեցի, պարզվեց որ իրենք դրամարկղ ունեն առաջին հարկում, կարելի է տանել էնտեղ մուծել...Վերջում էլ դուրս գրվելուց ինչ որ կին մտավ իբր սոցհարցում անելու, գոհ ենք թե դժգոհ: Սոց հարցումը անցնում էր ավագ բուժքրոջ խիստ վերահսկողության ու ներկայության պայմաններում (որ հիվանդը ավել բառ չասի) և այն հարցին թե մեզ չեկ տվել են թե ոչ, ավագ քույրը անմիջապես ասեց այո, տվելն ենք իր որդուն, էն դեպքում որ մամաս որդի առհասարակ չի ունեցել :

ռեյտինգ +4
կարդալ

Օրվա Կարծիք 16-2-2017

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ