Lilit M. գնահատել է ԱՐՄԷԿՈՆՈՄԲԱՆԿ Ամիրյան փ. – ARMECONOMBANK Amiryan st.

Անցյալ տարի ամռանը աղջկաս դրամապանակը գողացել էին, մեջը նաև հայէկոնոմի քարտը: Կիրակի օր էր: Գնացինք բանկի Ամիրյանի մասնաճյուղ, որտեղ միայն անվտանգության աշխատակիցներն էին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց (չնայած անունները չեմ ճշտել :Ճ): Օպերատիվ զանգահարեցին համապատասխան վայր, որտեղ աղջկաս քարտը անմիջապես block արեցին: Այս տարի նոր քարտ բացեցինք, երեք օրում պատրաստ էր: Իրենց ֆեյսբուքյան էջը շատ արագ պատասխանում է հարցերին: Անհրաժեշտության դեպքում զանգում են և մանրամասն ու հասկանալի բացատրում ամեն ինչ: Շատ լուրջ գործարքներ չենք արել այս բանկով, բայց customer service-ի աշխատանքը ամենայն օբյեկտիվությամբ գնահատում եմ 5+ :

ռեյտինգ +6
կարդալ

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ