Lilit M. գնահատել է Գերմանիայի Հանրապետության Դեսպանատուն – Embassy of Germany

Շատ արագ պատասխանում են email-երին: Ընդհանուր տպավորությունը դրական է: Թղթաբանությունը մի փոքր շատ է համեմատած ԱՄՆ դեսպանատան, բայց շատ լոյալ են և կարծում եմ առանց խիստ պատճառի որևէ մեկի հաստատ չեն մերժի: Անձնագրերը վերադարձնում են շատ արագ, ընդամենը 3-4 օրում: Այսօր դեսպանատնից մեր անձնագրերը վերցնելիս ականատես եղանք ինչպես մի կին, ինչ որ նախարարությունից, ինչպես ինքն էր պնդում, փորձում էր առանց հերթ խցկվել դեսպանատուն (ամենայն հավանականության ինչ որ միջոցառում էր և բավականին մեծ հերթ էր): Տեսնելով թե ինչպես բոլորը հանգիստ սպասում են իրենց հերթին , սա բավականին տհաճ հայկական ձև էր: Դեսպանատան հայ աշխատակիցը շատ հանգիստ և ցիվիլ ձևով կնոջը տեղը դրեց, ասելով որ կապ չունի թե նա որ նախարարությունից է , պետք է հերթ կանգնի և մյուսների նման սպասի իր հերթին : հաճելի է տեսնել թե ինչպես գոնե դեսպանատների տարածքներում հայկական բացասական երևույթները չեն անցնում:

ռեյտինգ +5
կարդալ

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ