Hasmik B. գնահատել է Մալոկկո Սրճարան-Malocco Cafe

Վերջերս ընկերներիս հետ գնացել էի Մալոկկո, լսել էի, որ շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է, սպասելիքներս մեծ էին, բայց ... իմիջայլոց սպասարկում, ծիծաղելի գներ և ոչ տարատեսակ մենյու, որն ավելացման կարիք ունի, ընտրության հնարավորություն չկար: Նունիսկ կարիք չկա այդ գները համեմատելու առաջարկվող չափաբաժնի հետ: Միայն գեղեցիկ ինտերիերը և մենյուի ամպագոռգոռ անվանումները բավական չեն անուն հանելու համար:

ռեյտինգ +2
կարդալ

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ