Lilit M. գնահատել է Ծիրան մարկետ Գայի պողոտա – Tsiran market Gay prospect

Չէի լսել սուպերմարկետների այս ցանցի մասին մինչև չբացվեց նրանց առաջին զանգվածի մասնաճյուղը: Գիշերը 1-ին գնացինք: Ընդարձակ, մաքուր, հարմարավետ խանութ է, ապրանքերի ճիշտ ու հարմար դասավորությամբ: Շատ հավանեցի մսի բաժնում բոլոր մսատեսակների առանձին-առանձին փաթեթավորումը, թարմ մսեղենի լայն տեսականին: Սալաթեղենի բոլոր տեսակները ծածկված էին թափանցիկ ցելոֆանով: Գներն էլ համեմատած այլ խանութների ավելի ցածր են (գուցե նոր է բացվել, հաճախորդ ձեռք բերելու տարբերակ է, բայց ամեն դեպքում հիմա որ էդպես է :) ) Աշխատակիցները բարեհամբույր են: Կա նաև դեղատուն: Լավ տպավորություն թողեց:

ռեյտինգ +2
կարդալ

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ