Lilit M. գնահատել է մանգո – mango

Ես նկատել եմ , որ սփյուռքահայ երիտասարդների ներկայությունը շատ դրական ազդեցություն է թողնում մեր խանութների, սրճարանների սպասարկման որակի վրա: Նրանք ի տարբերություն մեր տեղի ժողովրդի մեծամասնության (որ եթե անգամ աշխատում է սպասարկման ոլորտում, էնպես է աշխատում ասես քեզ լավություն է անում, մունաթը , դու-ով կլիենտին դիմելը, անդաստիարակ վերաբերմունքը չհաշված) անսահման սիրալիր են ու բարեկիրթ (ոչ ձևական, այլ իսկականից սիրալիր), բացի այդ շատ աշխատասեր են և ոչ ալարկոտ: Մասնավորապես Թումանյան փողոցի Մանգո խանութի երկրորդ հարկի աշխատող աղջիկը (երևի սիրիահայ) ուղղակի հիացմունքի արժանի է: Աշխատանքի նկատմամբ նման վերաբերմունքը նկատել եմ բոլոր սփյուռքահայերի մոտ:

ռեյտինգ +4
կարդալ

Օրվա Կարծիք 16-2-2017

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ