Lilit M. գնահատել է Հերմիտաժ էքսկլյուզիվ օծանելիքի և կոսմետիկայի խանութ սրահ – Hermitage

ինտելլիգենտ, էլիտար խանութ...՞էլիտար՞ ոչ վերջին տարիներին ծեծված/ծամված նշանակությամբ, այլ հենց էլիտար իր ապրանքատեսականին, հաճախորդների նկատմամբ աշխատակիցների վերաբերմունքը, բարձրորակ սպասարկումը, ընդհանուր ատմոսֆերան հաշվի առնելով: Դժբախտաբար նույնը չեմ կարող ասել երևանյան այլ պարֆյում խանութների մասին, որտեղ հենց միայն մեծաքանակ, ապրանքից գլուխ չհանող, ՞պրտված՞, հաճախորդին գռեհկորեն գնահատող հայացքով հետևող աշխատակիցները բավական են այդ խանութ այլևս չմտնելու համար: Թերևս միակ բացասականը դա կոսմետիկ միջոցների (այլ երկրների հետ համեմատած) մի փոքր բարձր գներն են :)

ռեյտինգ +6
կարդալ

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ