Lilit M. գնահատել է Դի Էյջ Էլ Հայաստան – DHL Armenia

Վաղուց չէի օգտվել իրենց ծառայությունից դրա համար ինձ համար տհաճ անակնկալ էր, որ Իտալիայից պատվիրած ամենաշատը 150 գրամ քաշով բլուզը Հայաստան հասնելուն պես ինձ զանգահարեցին և տեղեկացրին որ ես պետք է վճարեմ 4000 դրամ որպեսզի իրենց մաքսային աշխատակիցը փաստաթղթեր հավաքի և աէրոպորտի մաքսային բաժնից կամ չգիտեմ որ բաժնից գնա վերցնի իմ պատվերը: Խոսակցության ընթացքում պարզվեց որ ՞փաստաթղթերը՞ դա իմ անձնագրի կոպիան է, որը ես իրենց ուղարկեցի email -ով: Ես դժգոհեցի քանի որ իմ կարծիքով իրենց ծառայությունը door-to-door service էր և ես արդեն վճարել էի Իտալիայից Հայաստան հասցնելու գումարը: Աղջիկը սկսեց երկար ու բարակ պատմել ՀՀ օրենքները , որ շատ երկրներում է էդպես, և իմ պահանջին բերել մի նոռմալ երկրի օրինակ, որտեղ նույն օրենքն է գործում, նշեց էնպիսի ցիվիլ երկիր ինչպիսին է Ղազախստանը ...However քանի որ գումարը մեծ չէր և ես էլ զահլա չունեի ավելորդ քաշքշուկի համաձայնեցի վճարել, բայց ստացվում է, որ ահագին գումար ես վճարում արագ պատվերդ տանդ ստանալու համար և բացի դա նաև էստեղ պետք է վճարես իրենց աշխատակցի աերոպորտ հասնելու ծախսերը:

ռեյտինգ +6
կարդալ

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ