Lilit M. գնահատել է Հին Պեկին – Old Beijing

Սպասարկման մակարդակը 0: հեչ չի երևում որ այս հաստատությունը արդեն որերոդ տարին գործելու փորձ ունի: Երեկ պատվիրեցինք մի քանի տեսակի ուտեստներ , աղցաններ և սպիտակ գինի: Նախ ուտեստները բոլորը միանգամից բերելու փոխարեն բերում էին 10-15 րոպեն մեկ, այսինքն ամեն մեկս մեր պատվիրածը ուտում էր մյուսներից առանձին: Հասկանալի չի որ եթե հինգ հոգի եկել են ընթրելու, ուրեմն ուզում են ընթրել ՄԻԱՍԻՆ ոչ թե առանձին առանձին: Գինին տաք էր, ինչի պատճառով սառույց խնդրեցինք: Մատուցողը հերթական ուտեստը բերելուց թևքերով մտնում էր մեր ափսեների մեջ: և վերջապես ինչը երևի ոչ այնքան հաստատության մեղքն է- զարմանալի է ժամը 8-9 pm կողմերը քնել ուզեցող, գոռացող-ճվացող փոքր երեխաների հետ նման հաստատություններ հաճախող երիտասարդ ծնողների մտածելակերպը: Ինչու պետք է այլ մարդիկ, որոնք եկել են կիրակի երեկոն վայելելու, տուժեն ձեր պատճառով? ինչու պետք է իմ հանգիստը խանգարվի, քանի որ դուք ձեր երեխային չեք կարողանում հանգստացնել? ինչու ռեստորանը չի արգելում մանկական սայլակները գռգռացնելով, հաճախորդնեին տեղից հանելով, ահանգստացնելով մինչև հաստատության վերի ծայրը հասցնելը??? այդ սայլակները պետք է թողնեն հաստատության մուտքի մոտ ինչին պետք է հետևի վերջնական ճաշարանի վերածված հաստատության ադմինիստրացիան:

ռեյտինգ +6
կարդալ

Օրվա Կարծիք 16-2-2017

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ