Lilit M. գնահատել է Արմենիա Հեռուստաընկերություն- Armenia TV

Եթե հնարավորություն ունենայի գերագույն հաճույքով կարգելեի այս հեռուստաընկերության հեռարձակումը, քանի որ իմ կարծիքով վատագույն հայկական ալիքն է, որի միակ նպատակը ամենայն հավանականությամբ առանց այն էլ կիսահիվանդ հոգեբանությամբ հասարակության այլասերումն է իր այլանդակ և անբարոյական սերիալներով: Բազմաթիվ անգամներ պատահաբար այս ալիքի վրա կանգնելուց համոզվել եմ որ նախ սրանց ֆիլմերը գովազդում են կանանց նկատմամբ բռնություն և արհամարհական վերաբերմունք: Այս սերիալների մշտական տեսարաններն են լացակումած, ճմռթած դեմքերով , շշմած բութ անհույզ հայացքներով, անօգնական կանայք, որոնց անընդհատ ծեծում են, բռնաբարում են, փակի տակ են պահում և նման այլ հիմարություններ: Տղամարդիկ էլ պարտադիր հայհոյող, թրաշով, գյուղացու չոլկաներով, ոջլոտ կրիմինալ տարրեր են, որոնց ամբողջ ֆունկցիան ֆիլմերում ծեծուջարդն է և վայրի գոռգոռոցը: Պարտադիր սիրած-միրած ունենալն ու այդ փաստը գովազդելն էլ իր հերթին: Հակաբարոյական, ազգի մասին ոչ ճիշտ պատկերացում տվող , կիսատ ուղեղ ունեցող մասսային նոռմալ իդեաներ սերմանելու փոխարեն էլ ավելի անբարոյական սարքող ալիք է: Ոչ մի ուրիշ ալիք դիտելուց նման բացասական ազդեցություն ունեցող տեսարաններ չեմ տեսել: Նողկանքից բացի ուրիշ զգացմունք չի առաջացնում:

ռեյտինգ +10
կարդալ

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ