Lilit M. գնահատել է Իզմիրլյան բժշկական կենտրոն – Izmirlyan medical center

ՈՒզում եմ իմ հիացմունքը հայտնել այս կենտրոնի հետ կապված: Մի քանի օր առաջ ամուսնուս վիրահատություն պետք է արվեր : Բարձր տաքությամբ շաբաթ օրը տարանք այս կլինիկա : Վիրաբույժը այդ օրը չպետք է գար, բայց անմիջապես պատասխանեց մեր զանգին , եկավ , ստուգեց: Շտապ բոլոր տեսակի ստուգումները արեցին և նույն օրը վիրահատեցին: Ասեմ, որ փառք Աստծուն, շատ չենք շփվել հիվանդանոցների կամ բժիշկների հետ, բայց այստեղ-այնտեղից բժիշկների ու հիվանդանոցների մասին լսած բացասական սարսափազդու կարծիքների պատճառով այնքան սարսափած էի հիվանդանոց ընկնելու փաստից, որ առաջին պահին ռեալ չկարողացա գնահատել ոչ հիվանդանոցի գեր-ցիվիլ , ժամանակակից, ստերիլ, ավելի շուտ բարձր կարգի հյուրանոցայինին նման մեկ հոգանոց սենյակները (լյուքս - որոնք վերջում էլ պարզվեց, որ անվճար են :) ), ոչ էլ վիրաբույժի և քույրերի բարեհամբույր վերաբերմունքը (ավելի շուտ դրանից զարմացած էի և, ինչ մեղքս թաքցնեմ, հայավարի սկզբում այդ ամենի անկեղծությանը չհավատացի մտածելով "ну все, հեսա կսնանկանանք" :) ) Հիմա երբ ամեն ինչ ետևում է, ուզում եմ իմ անչափ երախտագիտությունը հայտնել այս կենտրոնին, վիրաբույժ-պրոկտոլոգին, սպասարկող անձնակազմին այդքան ուշադիր, բարեհամբույր վերաբերմունքի, նման գերազանց արևմտյան :) պայմաններ ապահովելու, և նաև նման մատչելի գների համար, որից այնքան զարմացած էի, որ դուրս գրվելուց նորից գնացի քրոջ մոտ և հարցրեցի "մենք իսկապես էլ ոչինչ չունենք վճարելու??? Առավել զարմացած էի լրիվ գումարը դրամարկղում վճարելու և ՉԵԿ ստանալու համար !!! Ինչ լավ է որ դուք կաք! Մերսի!

ռեյտինգ +3
կարդալ

Օրվա Կարծիք 16-2-2017

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ