Lilit M. գնահատել է Մոնսուն – Monsoon(Dalma Garden mall)

Շաաաաատ-շատ սիրում եմ այս բրենդի մանավանդ մանկական, աղջիկների հագուստը...էնպիսի մանկական զգեստներ կան, որ կարելի է երկար հիանալ...ճիշտ է գներն էլ ցածր չեն...բայց եթե ուզում եք, որ ձեր դուստրը շքեղ տեսք ունենա կարելի է մի 30000-50000-ով շատ գեղեցիկ զգեստ գնել...իսկ ահա կանանց հագուստի միջից որևէ լավ բան ընտրելը բավականին դժվար է: Թվում է, թե խանութը լի է երեկոյան զգեստների մեծ տեսականիով, բայց եթե դուք փայլփլուկների ու զիզի-բիզիի մեծ սիրահար չեք ընտրությունը դժվարանում է: Գներն էլ մեղմ ասած ցածր չեն...Օրինակ ես անիմաստ եմ համարում 100% սինթետիկ, թեկուզ և բավականին գեղեցիկ զգեստի համար 94000 դրամ վճարել :) մշտական հաճախորդների համար էլ որևէ զեղջային համակարգ չունեն...

ռեյտինգ +6
կարդալ

Օրվա Կարծիք 16-2-2017

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ