Lilit M. գնահատել է ՍԱՍ Թումանյան փ. – SAS Tumanyan st.

ՍԱՍ-ից գնել եմ ամերիկյան մինի սնիկերս-միլկի վեյ կոնֆետներ: Նախ ասեմ, որ այդ կոնֆետները ոչ մի նոռմալ տեղ կիլոյով չեն վաճառում (այդ թվում ԱՄՆ-ում, որտեղ և արտադրվել են), այլ միայն իրենց օրիգինալ ֆիրմային տոպրակների մեջ, որոնց վրա նշված է նաև expiry date-ը...հենց միայն այն, որ ՍԱՍ-ում այդ կոնֆետները վաճառվում են սովորական թափանցիկ տոպրակների մեջ , ինչպես նաև դրանց մեկ կիլոգրամի գինը (քանի որ անգամ ԱՄՆ-ում դրանք շատ ավելի թանկ են վաճառվում), պետք է ինձ հետ պահեր դրանք գնելուց: Առանց անհարմար զգալու երևի մի 5 տարի առաջվա ժամկետանց կոնֆետները իրենց օրիգինալ տոպրակներից հանել եք , տնայնագործական պայմաններում լցրել սովորական թափանցիկ տոպրակների մեջ ու վաճառում եք ......տանը բացեցինք - նախ փաթեթավորումից զգացվեց, որ շաաաաաաաաաաաատ հին են կոնֆետները, թղթերը գունաթափ, ճմռթված, կոնֆետների մի մասը լխկած հետ եկած, մի մասն էլ քարի նման չոր, շոկոլադի գույնը հնությունից լրիվ կորել էր , դեղնասպիտակ գույն էր ստացել...տանելու եմ դնեմ իրենց դիմացը, տեսնեմ թե ոնց են ուտելու. Շատ հաճախ հենց այս ՍԱՍ-ի նման անբարեխիղճ մանրածախ վաճառողները ինչ քայլի ասես որ չեն գնա իրենց զիբիլը մարդկանց վրա սաղացնելու համար: Հարգելիներս, ԲՈԼՈՐԻՍ էլ հայտնի է, որ ձեզ մոտ ապրանքները այլ սուպերմարկետներից, էլ չեմ ասում, որ այլ փոքրիկ խանութներից շատ ավելի թանկ են...կարծում եք մարդիկ չգիտեն? Բայց գալիս ենք (շատերը նաև գալիս էին) ձեզ մոտ գնումներ կատարելու հենց միայն այն պատճառով, որ հույս ունենք ավել վճարելու դիմաց ստանալ նոռմալ, թարմ, որակյալ ապրանքներ...իսկ դուք հայավարի օգտվում եք դրանից և մարդկանց ավանակի տեղ դնելով դեմ եք տալիս ձեր վրա մնացած ցանկացած աղբ...այսինքն էլի հայավարի ագահությունը ու ժլատությունը մի կողմ է մղում ցանցի անունը բարձր պահելու ցանկությունը, այսինքն թքած ունեք...

ռեյտինգ +7
կարդալ

Օրվա Կարծիք 16-2-2017

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ