Lilit M. գնահատել է Միլավիցա կանացի ներքնազգեստի խանութ սրահ – Milavitsa

Էստեղից մի քանի անգամ ներքնազգեստ ենք գնել...Մի շատ տարօրինակ և անդուր երևույթ` վաճառող-խորհրդատուն 40-45-ին մոտ մի կին իմ ուզած չափսը բերելուց հետո փոխանակ հեռանար և թողներ, որ ես հանգիստ պայմաններում փորձեմ, րոպեն մեկ հեռացնում էր վարագույրը ու գլուխը ներս խոթում: Այդպիսի տհաճ բան անկեղծ ոչ մի տեղ չեմ հանդիպել: Նախ ես այն տարիքում եմ, որ կարող եմ ինքս որոշել այդ կրծկալը հարմար է ինձ թե ոչ , բացի այդ ԵԹԵ ունենամ խորհրդի կարիք ինքս կարող եմ դիմել իրեն: Նման ներխուժումները շատ վատ տպավորություն են թողնում և կասկածի տակ դնում իրեց պրոֆեսիոնալիզմը: Զարմանքս այնքան մեծ էր, որ կասկածեցի թե գուցե վախենում են, որ հաճախորդը կարող է գողանա չափսերով ոչ մեծ կտորներից մեկը: Մի կողմ դնեմ այն փաստը, որ հաստատ էդպիսի հաճախորդի տեսք չունեմ և մարդ առնվազն ապուշ պետք է լինի որ էդպիսի բան մտածի, բայց անգամ եթե խանութի աշխատակիցները նման մտավախություն ունեն, հաճախորդին պետք է այնպես հետևեն որ վերջինս չնկատի: Վերջին հաշվով եթե ունեն գոնե կապկի ինտելեկտ կարող են իրենց նեղություն տալ և հաշվել հանձնած և հետ ստացած կտորների քանակը:

ռեյտինգ +8
կարդալ

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ