Lilit M. գնահատել է Երևան սիթի – Yerevan city

Սիրում եմ այս խանութների ցանցը ընդարձակության , հարմարավետության և ապրանքների տեսականու բազմազանության համար: Միակ դժգոհությունս, որ մրգերի և բանջարեղենի տեսականին շատ վատն է` ապրանքը կիսափչացած, հին հաճախ է լինում: Այդ պատճառով հաճախ ամեն ինչ այստեղից գնելուց հետո մրգի և բանջարեղենի համար ստիպված ենք լինում այլ խանութ կամ շուկա գնալ, ինչը այնքան էլ հարմար չի քանի որ ժամանակատար է: Լավ կլիներ այդ խնդիրն էլ լուծեին : Ամեն դեպքում մենք ձեր մշտական հաճախորդն եք :)

ռեյտինգ +6
կարդալ

Օրվա Կարծիք 16-2-2017

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ