Lilit M. գնահատել է Biglemon.am – Biglemon.am

Կայքից օգտվել եմ մի քանի անգամ և ասեմ, որ գաղափարը շատ եմ հավանում: Բայց կա մի բացասական երևույթ, ինչը այնքան զայրույթ է առաջացրել, որ ոչ մի դրական բան մեղմ ասած "աչքիս չի երևում": Կայքը հնարավորություն է տալիս կարծիքներ թողնել այս կամ այն ծառայություններից օգտվելուց հետո: Հաճախորդը ՈՒՆԻ իրավունք թողնել այդ կարծիքը: Բայց չգիտես ինչու կայքի աշխատակիցները երևի կարծում են, որ թույլատրելի են միայն ու միայն դրական կարծիքները և արդեն որերորդ անգամ նկատում եմ որ բացասական կարծիքները ջնջում են: Երկու անգամ ջնջել են նաև իմ թողած ոչ այնքան դրական կարծիքները, որոնք լրիվ օբյեկտիվ են եղել: Երբ դիմեցի իրենց, պատասխան ստացա, որ ջնջում են միայն հայհոյանք և այլ բառեր պարունակող կոմենտները, ինչը բացարձակ սուտ է, քանի որ իմ կոմենտները եղել են չափազանց կոռեկտ և ներկայացրել են ինչպես տվյալ ծառայության դրական, այնպես էլ բացասական կողմերը: Բացի դրանից ինձ համարյա թե մեղադրեցին մեկ այլ կողմի համար լրտեսության մեջ !!!!!! ինչը ծիծացից բացի ուրիչ ոչինչ չի առաջացնում: Ինչպիսի նախնադար - ուրեմն միայն դրական կարծիք , հակառակ դեպքում անցնում եք թշնամու շարքերը!!! Նման վերաբերմունքը հիմք է ինձ համար այլևս երբեք չօգտվել նրանց ծառայությունից, քանի որ կայքը պետք է առաջին հերթին օբյեկտիվ լինի և հնարավորություն տա հաճախորդին ընտրելու :

ռեյտինգ +6
կարդալ

Օրվա Կարծիք 16-2-2017

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ