Lilit M. գնահատել է Ռուժ բուտե օծանելիքի և կոսմետիկայի խանութների ցանց-Rouge

Տեսականին վատը չի, բայց կան բազմաթիվ բայցեր: Նախ գները ահավոր բարձր են : Եթե հաշվի առնենք, որ հիմա հիմնականում բոլորը հնարավորություն ունեն մեկնելու արտերկիր ու այնտեղ գնելու կոսմետիկա և պարֆյում ապա զարմանում եմ որ այստեղից դեռ ինչ որ մեկը ինչ որ բան է գնում: Մասնավորապես իմ Էստե Լաուդեր դեմքի կրեմները ամենաքիչի մի 12000-15000 դրամով ավելի թանկ են այստեղ, Clinique պուդրան որը գնել եմ ԱՄՆ-ում կուրսով 8000 դրամ է նստել, իսկ այստեղ 18000 դրամի կարգի է, պարֆյումը որ գնել եմ Դուբայում համարյա կրկնակի թանկ է Ռուժում: Ինչու պետք է այսքան տարբերություն լինի նույն ապրանքի գների մեջ?
Հաջորդ դժգոհությունը աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալիզմն է: Վերջին հաշվով իրենց բուն պարտականությունը ոչ թե ամբողջ օրը իրենք իրենց տեստերներով մեյքափ անելն է, այլ ապրանքը ներկայացնելը: Ապրանքից մանավանդ պարֆյումից առհասարակ տեղյակ չեն: Եթե խնդրես ցույց տալ ասենք դառը, ցուրտ եղանակի համար որևէ պարֆյում ամբողջ խանութը քեզ ման կտան առանց կոնկրետ քո ուզածը քեզ ցույց տալու, քանի որ իրենք էլ տեղյակ չեն հոտերից:
Խանութների ցանցը վատը չէ , բայց գների ու սպասարկման որակի համար 2 եմ դնում:

ռեյտինգ +7
կարդալ

Օրվա Կարծիք 16-2-2017

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ