Lilit M. գնահատել է Մասսիմո Դուտտի – Massimo Dutti

Դժբախտաբար հերթական անգամ համոզվեցի, որ անգամ այս խանութում գնվածը շատ լավ տեսք և ֆորմա ունի միայն ու միայն խանութում կախված, դեռ չհագած վիճակում: Գնելով մի քանի զգեստներ և կանացի բլուզներ, համոզվեցի որ անգամ մեկ լվանալուց հետո կորցնում են իրենց տեսքը նաև թեթևակի գույնը, վրան առաջանում են գնդիկներ և այլն: Ավելորդ խոսակցություններից խուսափելու համար նախօրոք ասեմ, որ այս կլասի հագուստ կրում եմ միշտ և խնամելու ձևը շատ լավ գիտեմ, նաև լվացել եմ համաձայն զգեստի կամ բլուզի վրա նշված ինստրուկցիաների: Կարծում եմ, որ այդ գներով վաճառվող հագուստը պետք է առանց չափազանցնելու բացառիկ որակ ունենա, հակառակ դեպքում հանգիստ կարող եմ գնել Պրոմոդի է 10000-15000 դրամ արժողությամբ հագուստը, քանի որ արդյունքը նույնն է, բայց գոնե մի քանի անգամ պակաս ես վճարում:

ռեյտինգ +5
կարդալ

Օրվա Կարծիք 16-2-2017

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ