Lilit M. գնահատել է Գանձաքար ռեստորանային համալիր – Gandzaqar

Հունիսին այստեղ ծնունդ նշեցինք: Միշտ տարբեր դժգոհություններ ունենալով երևանյան ռեստորանների թե սպասարկումից և թե սնունդից , հաճելիորեն զարմացա, քանի որ այստեղ ամեն ինչ կարծես տանը պատրաստված լիներ (ով ինչ ուզում է ասի տանը պատրաստվածը ինձ համար դեռ մնում է լավագույնը :) )- արտակարգ խորոված, թարմ և որակյալ սալաթներ, ամեն ինչը որակով, համեղ, գեղեցիկ. Մատուցողները ժպտերես և բարեկիրթ. Մի քանի անգամ ափսեները փոխեցին առանց զգուշացնելու: Տարածքը ընդարձակ, մաքուր: Ոչ տհաճ կենդանի երաժշտություն: Շատ գոհ եմ: Ցանկալի կլինի որ այսպես էլ մնա:

ռեյտինգ +3
կարդալ

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ