Lilit M. գնահատել է Լա Պիացցա – La Piazza

եթե հաշվի չառնենք մատուցողների (որոնցից յուրաքանչյուրը իրեն այս վայրի տերն է ձևացնում չգիտես թե ինչու) ոչ լավ ու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, ինչպես նաև այստեղ օրվա ցանկացած ժամին երեկոյան արդուզարդով ու makeup-ով հաճախող ձևական ու ֆալշագլամուռ, ծիծաղելի (դժբախտաբար բավականին մեծաքանակ) հաճախորդներին, որոնց միակ նպատակը իրենց ցուցադրելն է և հերթական թխվածքի կտորի կամ էլ սուրճի բաժակի հետ նկարվելը, որպեսզի մեկ րոպե հետո այդ նկարը հայտնվի facebook -ում կամ instagram-ում կամ էլ ցանկալի է երկու կայքում էլ :) և անպայման նշվի որ իրենք այդ ափսեի հետ նկարվել են Լա Պիացցայում , ապա կարող եմ ասել որ ես և ամուսինս սիրում ենք այստեղ հաճախել ...ամեն ինչ շատ համեղ է և գեղեցիկ...ուղղակի մենք ապարդյուն փորձում ենք գոնե այսպիսի վայրերում ստանալ բարձրակարգ, իրենց գներին համապատասխան սպասարկում, ինչը դեռ չկա ու չկա...

ռեյտինգ +4
կարդալ

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ