Lilit M. գնահատել է Թուֆենկյան Հին Դիլիջան համալիր – Tufenkian Old Dilijan Complex

գիշերել ենք թուֆենկյանի սևանի և դիլիջանի հյուրանոցներում: հաճելի էր շատ սենյակների յուրահատուկ դիզայնը` կարծում եմ դա կհետաքրքրի մանավանդ օտաերկրացիներին (չնայած ինձ համար տարօրինակ էր կոպիտ ու ծակծկող անդուր գույնի (մեշոկի) կտորները որպես մահճակալների ծածկոց օգտագործելը ), դիլիջանի թուֆենկյանի տեղը - շատ գեղեցիկ է պատշգամբից երևացող քաղաքը: բայց այսքանը միայն...ռեստորանում սնունդը որակի և քանակի համեմատ բավականին թանկ է: բակը շատ փոքր: երեխաների զբաղվելու , խաղալու, զբոսնելու համար տեղ չկա...փաստորեն բավականին գումար ես վճարում միայն գիշերելու համար, քանի որ ժամանցի համար որևէ բանով չեն ապահովում: կարծում եմ երեքը շատ հարմար գնահատական է:

ռեյտինգ +5
կարդալ

Օրվա Կարծիք 6-4-2017

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ