Lilit M. գնահատել է Ժենգյալով հաց – Jengyalov hac

շատ սիրում եմ իրենց ժենգյալով հացը...բայց ունեմ մի դիտողություն. երեկ մտանք այստեղ երեք հոգով և տեսանք, որ երկտեղանի սեղանների առկայության դեպքում բոլոր մեծ սեղանները (5-6հոգանոց) զբաղված են զույգերով, իսկ պատուհանի մոտի մեծ սեղանի մոտ նստած է ընդամենը մեկ կին: Ես հասկանում եմ, որ այս հաստատությունը բարձրակարգ ռեստորան չի, բայց ամեն դեպքում իրենք էլ պետք է գիտակցեն, որ առաջին հերթին իրենց ձեռնտու չի, երբ վեց հոգու համար նախատեսված սեղանին նստում են մեկ կամ երկու հոգի, իսկ մեծ խմբերը ստիպված են լինում հրաժարվել իրենց մոտ ճաշելուց` տեղի բացակայության պատճառով: Դա մատուցողի գործն է հյուրերի քանակը ճշտելուց հետո նրանց նստեցնել համապատասխան սեղանի մոտ:

ռեյտինգ +2
կարդալ

Օրվա Կարծիք 16-2-2017

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ