Lilit M. գնահատել է Արթուրս Աղվերան ռեզորթ – Arthurs Aghveran Resort

Ասեմ , որ տարիներ առաջ, երբ նմանատիպ հյուրանոցները շատ չէին Հայաստանում, Արթուրսում բավականին հաճախ էինք հանգստանում, բայց հիմա ընտրություն կա: Ընդհանուր առմամբ վատ չէ, քոթեջները, հյուրանոցի տարածքը հաճելի են...Բայց... Նախ ամեն անգամ դժգոհություն է եղել սենյակները սպասարկող անձնակազմից...Ստիպված ես լինում ամեն փոքրիկ բանը հիշեցնել սկսած զուգարանի թղթից վերջացրած օճառ ու շամպուն: Բերում են բավականին դժկամությամբ և շատ ուշ: Սենյակները բավականին տանջված և օգտագործված տեսք ունեն, հատակի գորգը սիգարետով տեղ տեղ այրված, բազկաթոռին' լաքաներ: Եթե ես վճարում եմ օրեկան ~35000-45000 դրամ սենյակի համար ուզում եմ որ նման փոքր, բայց տհաճ բաներ չլինեն: Ծիծաղելի է նախաճաշը - վճարելով այդքան գումար ստանում եմ կաթնաշոռը մանր մասերի բաժանված, անհամ պետական թխվածքաբլիթներ (ընդամենը 1-2 տեսակ), անհայտ ծագման և ժամկետի 1-2 տեսակ ջեմ, մրգի և բանջարեղենի բացակայություն (և սա Հայաստանում) ...ընդհանուր խղճուկ է շատ նախաճաշը ...Ունեմ նաև մեկ շաաաատ մեծ և կարևորագույն դժգոհություն- հյուրանոցի լողավազան կարող է մտնել ցանկացած մարդ վճարելով կարծեմ 2000 դրամ - անկախ նրանից հուրանոցի հյուր է թե դրսից որևէ մեկը, առանց նախօրոք ցնցուղ ընդունելու ...ինչպես կարելի է???? Այնուհետև երրորդ անձի համար տալիս են մի չոր լեժանկա ահավոր բարակ դոշակով որի տակից զգում ես լեժանկայի բոլոր մետաղները, այսինքն վճարում ես հավելյալ գումար դրա համար և վրան չես կարողանում քնել...Ընդհանուր առմամբ եմ 3 դնում, այն էլ տարածքի ու պատշգամբից view-ի համար ...

ռեյտինգ +6
կարդալ

Օրվա Կարծիք 16-2-2017

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ