Lilit M. գնահատել է Mango – Մանգո կանացի հագուստի խանութ

Ինձ զայրացնում է մի բան - ինչու են Մանգոյում իրենք իրենց ինչ որ նոր օրենքներ հորինում, որ զեղջերի ժամանակ գնված ապրանքները հետ չեն վերցնում??? Մարդկանց խաբում են, մարդիկ էլ լրիվ անտեղյակ են, որ այս երկրում կա օրենք ըստ որի անկախ նրանից թե երբ են էդ ապրանքը գնել- զեղջի թե ոչ զեղջի ժամանակ, խանութը ՊԱՐՏԱՎՈՐ Է ետ վերցնել գնման օրից 14 օրվա ընթացքում: Հենց այս վերջին զեղջի ժամանակ գնեցի մի քանի բան, ասում եմ գանձապահին մինչև երբ եք ետ ընդունում, ասում է չենք ընդունում..Ասում եմ բայց չէ որ ըստ օրենքի պետք է վերցնեք...Ինքն էլ թե "եթե գիտեք էլ ինչու եք հարցնում" ??? Այ քեզ բան! Նույնն էլ իմիջիայլոց Պրոմոդում է...Փաստորեն եթե օրենքները չգիտես ուրեմն անգամ կանացի հագուստի խանութւոմ կարող են անել ինչ ուզւոմ են...


http://www.a1plus.am/am/social/2011/02/18/goods

ռեյտինգ +8
կարդալ

Օրվա Կարծիք 16-2-2017

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ