+10 շնորհակալություն այսօր մեզ այցելելու համար: 3 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWԳլոբբինգ-Globbing online shopping service 8 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWԵրևան սիթի - Yerevan city 11 ամիս առաջ
-30 ինչ-որ մեկը չի հավանել հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՕնէքս-Onex 11 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՄուլտի Ռեսթ հաուս Ծաղկաձորի հյուրանոցային համալիր - Multi Rest house 11 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWԶառա - Zara(Dalma Garden mall) 12 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՔրամբս - Crumbs 12 ամիս առաջ
-30 ինչ-որ մեկը չի հավանել հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՏաշիր Պիցցա (Տերյան) - Tashir Pizza (Teryan St) 12 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWէլսի Վաիկիկի - LC Waikiki 12 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՄանկան խաղալիքների աշխարհ - Mankan 12 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWԾիրանի Ռեստորանային համալիր - Tsirani Restaurant Complex 1 տարի առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWԾիրանի Ռեստորանային համալիր - Tsirani Restaurant Complex 1 տարի առաջ
-30 ինչ-որ մեկը չի հավանել հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՇոկոլադնիցա-Shokoladnitsa 1 տարի առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՏանթունի - Tantuni 1 տարի առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՀայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտ - The Armenian Genocide Museum institute 1 տարի առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՍեգաֆրեդո Ամիրյան- Segafredo Amiryan 1 տարի առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՍեգաֆրեդո Հյուսիսային - Segafredo Hyusisain 1 տարի առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՆոյան Տապան - Noyan Tapan 1 տարի առաջ
-30 ինչ-որ մեկը չի հավանել հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՄր Գիրոս Տերյան փ. - Mr Gyros Teryan st. 1 տարի առաջ
+10 շնորհակալություն այսօր մեզ այցելելու համար: 1 տարի առաջ

Հավանում եմ Մանգոյի ոճով հանգվող երիտասարդներին, բայց իմը չէ: Առավելագույնը, ինչ կարող եմ Մանգոյից ընտրել, ինչ-որ զուսպ, առանց զարդերի վերնաշապիկը կամ դասական տաբատն է: Աքսեսուարների որակը շատ ցածր եմ գնահատում, հագուստինը՝ նորմալ:

ռեյտինգ +1
կարդալ

Անչափ էժան և անչափ անորակ: Կոշիկն իրավունք չունի այդքան անորակ լինել: Դա առողջությանը վնաս է:

ռեյտինգ +1
կարդալ

Միշտ լավ միջոցառումներ ու կենդանի երաժշտության երեկոներ են լինում,,, բայց նստելու տեղի խնդիր կա, եթե նախօրոք սեղան չես պատվիրում,,,

ռեյտինգ +1
կարդալ

Սիրում էի էստեղ գրքեր ուսումնասիրել, ընտրել, գնել, մինչեւ մի անգամ վաճառողուհին շատ կոպիտ եւ չոր պատասխանեց,,, այլեւս չեմ մտնում;

ռեյտինգ +1
կարդալ

Սրճարանից չեմ օգտվել, սպասարկման մասին ոչինչ ասել չեմ կարող; Բայց կրուասանը լավն է; Տեղը այնքան էլ հաջող չէ,,, այստեղ տառացիորեն հանգստանալ հնարավոր չէ;

ռեյտինգ +1
կարդալ

Ճիշտն ասած, միշտ չէ, որ գոհ եմ եղել այս կենտրոնի մատուցած ծառայություններից. Մեկ անգամ էլ շատ լուրջ վնասվածք են հասցրել մաշկիս.

ռեյտինգ +1
կարդալ

Զիջում է շատ: Երբեք թարմ մթերք լավ որակի հնարավոր չի լինում գնել

ռեյտինգ +1
կարդալ

Փոքրիկ, նեղլիկ դեղատուն է: Բայց վատ չեն սպասարկում:

ռեյտինգ +1
կարդալ

Մեծ, հարմար դեղատուն է: Կարևոր է դեղատանը ազատ շրջելու հնարավորությունը:

ռեյտինգ +1
կարդալ

Թվում էր լանչի հարմար վայր է, և նպատակն էլ դա է: Բայց եթե հենց լանչի ժամին ոչինչ պատվիրել հնարավոր չէ, որովհետև հերթին չեն հասցնում, իմաստը որն է?

ռեյտինգ +1
կարդալ

Իր տեսակի մեջ բացառիկ լավ կազմակերպված խանութ է: Եվ լավ է, որ հենց Մաշտոցի վրա: Մնացած դրական կողմերը բոլորին հայտնի են:

ռեյտինգ +1
կարդալ

Մեծ, գեղեցիկ սուպերմարկետ, Սիթիից ընդամենը մի քանի քայլ ներքև: Հուսով եմ հուսախաբ չեն անի:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ անհարմար խանութ է: Զարմանում եմ ինչի հաշվին է մինչև հիմա դիմանում մրցակցությանը:

ռեյտինգ +1
կարդալ

Չեմ եղել և պրինցիպիալ չեմ գնալու: Այս վայրում այսպիսի հսկա շինություն չպիտի լիներ: Շքեղության հերթական անկուշտ արտահայտումն է:

ռեյտինգ 0
կարդալ

Էլեկտրիկ Երևանի օրերին փրկություն էր: Բայց առօրյա գնումների համար հարմար չի:

ռեյտինգ +1
կարդալ

Սիրուն է ներսում... հաճելի մթնոլորտ է... էլ չեմ ասում, երբ դռնից դուրս ես գալիս դեպի բակ, կամ բարձրանում ես ցուցասրահ, ինչ առանձնահատուկ մթնոլորտում ես հայտնվում: Համեմատաբար թանկ է, իհարկե... բայց էստեղ լավ եմ զգում ինձ... մի տեսակ ուրիշ ֆորմատի մեջ են:

ռեյտինգ +1
կարդալ

Անկեղծ ասած դեռ մեկ անգամ եմ Բուրմունքի այս սրահից գնում կատարել, բայց հավանեցի... սպասարկեցին շատ համբերատար...

ռեյտինգ +1
կարդալ

Ֆլորմարը թուրքական ապրանքանիշ է, սկզբունքայնորեն դեմ եմ այս ապրանքանիշին, բացի այդ, որակյալ էլ չէ:

ռեյտինգ 0
կարդալ

Սրահի կահավորումը շատ վատն է.. տեղն էլ չեմ հավանում, որովհետև ամենազբաղված հատվածում է Հյուսիսային Պողոտայի: Միջավայրն էլ չսիրեցի:

ռեյտինգ +1
կարդալ

Թույլ տվեք վերջապես արտահայտել խորին հիասթափությունս այս խանութի /Տերյանի/ անձնակազմի վերաբերմունքի մասին: Հասկանում եմ, արտաքին գեղեցիկ զարդարանք է և այլն.. բայց ներս մտնողներին վերևից նայելը որն է? Շատ արհամարհական են վերաբերվում...

ռեյտինգ 0
կարդալ

Ներսում դամբարանային լռություն է... )) Անկեղծ ասած շատ եմ ուզում էս կառույցը մի օր ծառայի իր ստեղծման նպատակին:

ռեյտինգ +1
կարդալ

Ուսանող տարիներին էդպես էլ չսիրեցի ազգային գրադարանը: Տարիներով բան չփոխվեց էս շենքում, մինչև մեծացա, ընդունվեցի մի վայրում աշխատանքի, որը ծրագրի շրջանակներում բարեկարգեց գրադարանի շենքը որոշ մասով: ))) Լավ է ուշ, քան երբեք, ինչպես ասում են...
Իսկ ուսանող տարիներին էնքան վատ մթնոլորտ էր ներսում... ոչ մեկին մի հարց չէիր կարողանում տալ..

ռեյտինգ +1
կարդալ

Հետաքրքիր նրբաճաշակ վայր է: Հաճախ լինել չի հաջողվում, բայց լավ տպավորություն ունեմ:

ռեյտինգ +1
կարդալ

Հնդկական լավագույն ռեստորանն է Երևանում: Եթե համեմունքներ սիրում եք... այցելեք..

ռեյտինգ +1
կարդալ

Ընտանիքիս անդամների սիրած վայրն է: Ես այնքան էլ չեմ սիրում նման ռեստորաններ, բայց հետաքրքիր են կահավորել:

ռեյտինգ +1
կարդալ

Մեծ խմբով արտասահմանցի հյուրեր ունենալու դեպքում շատ հարմար վայր է ընթրիք կազմակերպելու տեսանկյունից:

ռեյտինգ +1
կարդալ

Հիմնականում առաքումից ենք օգտվել աշխատավայրում: Դե.... համեմատաբար էժան է, բայց վատը չէ... չնայած ես այլևս չեմ օգտվում, նմանօրինակ խոհանոցը չի կարող մշտական սննդակարգ լինել: Նաև, հոգնեցրել է:

ռեյտինգ +1
կարդալ

Էտ ինչ ահավոր հոտեր են գալիս, այս վայրի կողքով անցնելիս: Էլ դրանից հետո մտնելդ չի գալիս... մի անգամ ուղղակի հետաքրքրված, թե արդյոք ներսում էլ է այդքան վատ, որքան դրսից թվում է... մտա, ու համոզվեցի... հա, շատ սովորական ֆասթֆուդային վիճակ է...

ռեյտինգ +1
կարդալ

Անկեղծ ասած այնտեղ չեմ եղել, մի քանի անգամ էստեղից պիցցա ենք պատվիրել... լավն էր:

ռեյտինգ +1
կարդալ

Սիրում եմ էլի համեղ գարեջուր ու համապատասխան խորտիկներ: Բայց շատ տարվել չարժի... ))) Այլապես ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես եք համեղ գարեջրի ազդեցության տակ մնացել ու փորիկ գցել...)))

ռեյտինգ +1
կարդալ

Մանկության տարիներին, երբ նոր-նոր սկսում էի Հայաստանի գանձերի հետ ծանոթանալ, Գեղարդը դարձավ առաջին վայրերից մեկը, ուր այցելեցինք:

ռեյտինգ +1
կարդալ

Չնայած նրան, որ Ջազզվեն ինձ համար մնում է Նաիրիի Ջազզվեն, բայց մեկ-մեկ եթե Երևան Մոլ-ում սիրտս տա, կարող եմ սիրած ուտեստ պատվիրել.. չնայած խոհանոցը միշտ սիրել եմ, բայց մթնոլորտը միևնույնն է չկա... նույնը չի:

ռեյտինգ +1
կարդալ

Հաճելի ժամանացի հարմար վայր է... լավ են սպասարկում, ինտերիերն էլ թեթև ժամանցի տրամադրող է:

ռեյտինգ +1
կարդալ

Բան չունեմ ասելու, վատ չեն սպասարկում, բայց ինչ է թե օդանավակայանի տաքսի է, միայն այդ պատճառով պետք է թանկ լինի?? )))

ռեյտինգ +1
կարդալ

Քաղաքի մեջ, բայց քաղաքի խառնաշփոթից դուրս այս հիանալի վայրում պահպանվում են ունիկալ պատմական վկայություններ, որոնք միայն պարծանքով կարող ես ներկայացնել հյուրերիդ: Հա, մեկ էլ այստեղ միշտ շատ կիրթ ու մի ուրիշ տեսակի այցելուներ ես հանդիպում:

ռեյտինգ +1
կարդալ

Մի վայր, ուր դժվար գտնես մի երևանցի, կամ հայ... կամ նույնիսկ քաղաքի հյուր, որ եղած չլինի... քաղաքի դեմքն է ինչ-որ առումով... դրա համար իմ անձնակնա կարծիքով այս բեմահարթակից միայն բացառիկ մշակութային միջոցառումներ հանրությանը ներկայանալու իրավունք պետք է ունենային... ինչևէ.. մշակութային ժամանցիս լավագույն դրվագներից մի քանիսը այստեղ եմ անցկացրել:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ դժգոհ եմ մնացել միշտ Արարատբանկից, հատկապես Արշակունյաց մասնաճյուղից... սպասարկման մակարդակ չունեն... և առհասարակ... հաճախորդին մի քիչ հաճախորդի նման վերաբերվեք...

ռեյտինգ +1
կարդալ

Լեռնագնացներով անհամբեր սպասում էինք, թե որտեղ կարողանալու վերջապես դիտել ԷՎԵՐԵՍՏ ֆիլմի պրեմիերան: Այդ օրը Սինեմա Սթարում մեզ համար յուրատեսակ տոն էր...

ռեյտինգ +1
կարդալ

Հիշում եմ տարիներ շարունակ չէր հաջողվում Հաղպատ այցելել, ծրագրում էի, չէր ստացվում ու ինչ երջանիկ էի, որ վերջապես կարողացա տեսնել այս հրաշքը:

ռեյտինգ +1
կարդալ

Ամենավատ ձևով աշխատող մոնոպոլիստ, որը շուկայից բան չէր հասկանում ու չդիմացավ այդ պատճառով:

ռեյտինգ +1
կարդալ

Վեգայի գլխավոր զենքը գնի և որակի օպտիմալ համադրությունն է, որը շատ ժամանակ համոզում է հաճախորդին գնումներ անել հենց Վեգայից: Մշտապես տարբեր ակցիաներ են մտածում, աշխատում են շուկայում ուշադրություն գրավելու համար:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ վատ են և սենյակների վիճակը, և առհասարակ սպասարկումը, և ներսում առկա ամեն ինչը... էստեղ հանգստանալ պրակտիկորեն անհնար է: Ու մեկ էլ չստիկներով, թմբլիկ բարմեն տատին էր վերջը....

ռեյտինգ +1
կարդալ

Սիրում եմ Գոշավանքը: Շատ բաներով է յուրահատուկ, բայց էն տատին որ սկսում ա խոսալ, ես ծիծաղից մեռնում եմ, մի անգամ մեր օտարերկրացի հյուրին, որը չէր հասկանում տատիկին, բռնել էր, էնքան խոսեց... մենք էլ լուռ կանգնած ժպտում էինք, մինչև խոսեց վերջացրեց, մեր հյուրին բաց թողեց, որ հեռանանք: ))))

ռեյտինգ +1
կարդալ

Բարդ էր գտնելը, բացի այդ ներսում աշխատում էր մի կին, ով իրեն այնտեղ տիրուհի և ամեն ինչի շեֆ էր զգում, ու համապատասխան վերաբերմունք էր ցուցաբերում այցելուներին: Ընդհանուր առմամբ շատ վատ տպավորությամբ եմ դուրս եկել այնտեղից:

ռեյտինգ +1
կարդալ

Մի քանի անգամ տարբեր գործնական առիթներով մտել եմ այստեղ, առնչվել եմ տարբեր մարդկանց հետ: Կարծում եմ այսօր Երևանում ամենամեծ պոտենցիալը լավ կրթական հաստատություն դառնալու և զարգանալու ունի այս համալսարանը միայն:

ռեյտինգ +1
կարդալ

Ես ավարտեցի, նոր ինչ-որ շինարարություն սկսեցին, տարածքը մի փոքր գոնե ուսանողական դարձնելու համար: Իմ սովորելու տարիներին մեր դասախոսները ստանում էին ԲՈՒՀերի համեմատ բարձր աշխատավարձ, բայց մի քանի լավ դասախոսների կողքին կային բացարձակ իրենց տեղում ոչ ադեկվատ անձինք, ովքեր սովորելը տառապանք էին դարձնում ուսանողների համար: Ու ցավոք, կրթության մակարդակի մեջ ոնց-որ թե դրական տեղաշարժ չեմ տեսնում:

ռեյտինգ +1
կարդալ

Դպրոցական էի, երբ Դերենիկ Դեմիրճյանի տուն թանգարան այցելեցինք դասարանով, բայց մինչև հիմա որոշ դրվագներ տպավորված են կարծես երեկ մտած լինեմ:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ հետաքրքիր է, սրահները նույնպես շատ ընդարձակ են ու հաճելի են ճեմելու համար:

ռեյտինգ +1
կարդալ

Չնայած, ընդհանուր առմամբ, սկսել եմ քաղաքում տարածված նման կոսմետիկայի խանութների ցանցերին այլընտրանքներ փնտրել, բայց Հյուսիսային պողոտայի խանութից հետո սա, երևի, երկրորդ խանութն է, ուր երբեմն մտնում եմ, որովհետև կան ապրանքանիշեր, որ միայն իրենք ունեն: Բայց միօրինակ սպասարկումից հեչ գոհ չեմ:

ռեյտինգ +1
կարդալ

Վերջին համակարգիչս այստեղից եմ գնել: Բարեբախտաբար դեռ խնդիրներ չեմ ունեցել, բավականին լավ ծառայում է արդեն երկար ժամանակ է, բայց սպասարկումը կարող էր մի փոքր ավելի կենսախինդ լինել:

ռեյտինգ +1
կարդալ

Ճիշտն ասած երկար ժամանակ է, որ այստեղից գնումներ չենք արել, բայց եթե որևէ տեխնիկա անհրաժեշտ էր լինում, միշտ այստեղ էինք գալիս, հավանում էինք սպասարկումն էլ, մոտեցումն էլ, տեխնիկան էլ: Հետո գործնական առումով էլ հետները շփվեցի, բավականին կիրթ տնօրեն ունեն:

ռեյտինգ +1
կարդալ

Հեեեեեեեեեչ չեմ հավանել խոհանոցը, հեեեեեչ: Ընկերներով էինք, համոզեցին իրենց հետ մտա, թե չէ անունից արդեն գուշակում էի, որ այս վայրը իմը չէ:

ռեյտինգ +1
կարդալ

Մի անգամ մտանք մի գավաթ գարեջուր խմելու ու դուրս գալու, էնքան լավ կենդանի երաժշտություն էր, որ ողջ երեկոն անցկացրեցինք այստեղ ու պարեցինք ահագին:

ռեյտինգ +1
կարդալ

Մի պահ եղավ, որ քաղաքում ինչքան պարահրապարակով փաբեր բացվում էին, լատինո պարողներով չի մի տեղ չէինք տեղավորվում, հետո հայտնվեց Ֆրենդսը էնտեղ կազմակերպվող լատինո երեկոներով: Միակ վատ բանը այն էր, որ սրահը կիսված էր, պարում էինք երկու տեղ: Բայց տեղը հերիքում էր:

ռեյտինգ +1
կարդալ

Ըմմմ... սովորական փաբ էր... ժամանակին լավ երաժշտություն էր լինում: Բայց նստելը հարմար չէր.. մի տեսակ սրահի ձևից էր, ինչից էր, չգիտեմ: Բայց էտ թաքնված մուտքը հավես էր: )))

ռեյտինգ +1
կարդալ

Շատ միջին էր ամեն ինչը, տարիներ առաջ եմ էստեղ եղել, բայց երկրորդ անգամ չեմ գնա, չնայած, որ տեղադիրքը լավն էր....

ռեյտինգ +1
կարդալ

Ժամանակին շատ-շատ էինք սիրում ընտանիքով Սևանի ափին այստեղ հանգստանալ:

ռեյտինգ +1
կարդալ

Թբիլիսիում գտնվող իմ սիրած հյուրանոցներից մեկն է... երբ այստեղ չենք էլ մնացել, ընդունարանի կանաչ խնձորներից միշտ թռցնում էինք... դա մեզ համար անխախտելի ավանդույթ էր...))))

ռեյտինգ +1
կարդալ

Ընտանիքով մնալու բավականին հարմար մեծ համարներ ունեն, բայց ուտելիքը լավը չէ:

ռեյտինգ +1
կարդալ

Ոչ մի գովելի բան չկա... մի քիչ անկիրթ վերաբերմունք եմ նկատել... բայց տեղադիրքը լավն է...

ռեյտինգ +1
կարդալ

Տարիներ առաջ Սիմա Տուրի հրաշալի անձնակազմի հետ եղել եմ Երուսաղեմում: Շատ հետաքրքիր տուր էր:

ռեյտինգ +1
կարդալ

Բացման օրվանից մի քանի անգամ լավ կենդանի երաժշտության երեկոների ենք եղել այստեղ: Վաղուց չեմ մտել, հուսով եմ, որ որակը չեն գցել: Սպասարկումը լավ էր, համեստ ու հետաքրքիր արտաքինով աղջիկ էր մատուցողը... բայց դե բոլոր համանման վայրերի նման ինչ-որ պահից դժվարանում էր շնչելը:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ հետաքրքիր մտածված անկյուն է: Թող իրենց տեսակի մեջ յուրահատուկ նման վայրերը ավելի շատ լինեն:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ լավ գրախանութ է: Սիրում եմ երբեմն այստեղից հատուկ նվերներ գնել երեխաների համար...

ռեյտինգ +1
կարդալ

Սովորական դեղատների ցանց է, անկեղծ ասած, չկա մի առավելություն, որ նախընտրելի լինի ինձ համար: Միևնույնն է, կան դեղամիջոցներ, որ դժվար է գտնել, և այստեղ նույնպես հնարավոր չէ:

ռեյտինգ +1
կարդալ

Լավ է, որ ունենք մի հրատարակչություն, որ նորից շունչ է տալիս հայկական հեքիաթներին: Սիրում եմ Էդիտ Պրինտի ձեռագիրը:

ռեյտինգ +1
կարդալ

Տեսականին լավն է, սպասարկումը նույնպես: Հատկապես որոշ օպտիկայի սրահներից հիասթափվելուց հետո, երևի այսուհետ ավելի հաճախ այստեղ կայցելեմ:

ռեյտինգ +1
կարդալ

Գեղեցիկ վայրում է տեղակայված: Մի երկու անգամ Ծաղկաձոր գնալիս գնացել ենք, բայց ամեն անգամ չեմ գնում, ինչ-որ յուրահատուկ բան չկա, որ ձգի ամեն անգամ այցելել: Միգուցե նրանից է, որ միշտ մարդաշատ է:

ռեյտինգ +1
կարդալ

Հաղարծինը գտնվում է Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից մեկում... եվ պիտի կրկնվեմ, բայց հետաքրքիր մասնիկներից մեկը՝ ծառը այրվելուց շատ տխրեցի:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ անխնամ ու անմշակ վիճակում է: Լավ է գոնե, որ որոշ տարածք հատկացրել են բնությանը քաղաքի մեջ: Բայց էստեղ էլ են հասցրել ռեստորան խցկել:

ռեյտինգ +1
կարդալ

Գիտեք, մի անգամ էնքան երկար եմ սպասել, որ ամբողջ բողոքների գիրքը կարդացի, էնքան ծիծաղելի գրառումներ կային չեք պատկերացնի: Բայց անթույլատրելի է այդքան երկար սպասելը, իսկապես ուրիշ տեղ կարողանայի այդ գործարքն անել, հաստատ դուրս կգայի ու այլևս չէի մտնի այդտեղ:

ռեյտինգ +1
կարդալ

Ամեն անգամ էս խանութի անձնակազմին տանջամահ ենք անում, էնքան ենք պտտվում խանութում: )))

ռեյտինգ +1
կարդալ

Եթե բառացիորեն չգիտեք ինչ նվիրել և բավականին գումար ունեք, Վիոլեթից կարող եք հետաքրքիր ու թանկ բան ընտրել:

ռեյտինգ +1
կարդալ

Անհասկանալի տեսականիով անհասկանալի խանութ... Զարմանալի է, որ հաճախորդներ ունեն: Ենթադրում եմ, որ աքսեսուարների խանութ են իրենց համարում... որովհետև հիմնական տեսականին դա է... բայց որակ, ոճ, ապրանքը ճիշտ մատուցելու ձև... ոչինչ չկա:

ռեյտինգ 0
կարդալ

Համեմատաբար լավ խանութ է, որտեղ կարողանում եմ լավ օծանելիք ընտրել:

ռեյտինգ 0
կարդալ

Այն ժամանակ, երբ շուկան դեռ շատ զարգացած չէր, Բրաբիոնը միշտ ավանդական ու միակն էր... բայց հիմա կարծում եմ շատ այլընտրանքներ ունենք և Բրաբիոնը ոնց-որ թե ցանկություն չունի դրանց հետ հաշվի նստել: ))

ռեյտինգ 0
կարդալ

Նախընտրելի, շատ բարձրորակ ու համեղ կաթնամթերք: Մենք ընտանիքով շատ ենք սիրում:

ռեյտինգ 0
կարդալ

Ոնց էր սիրում էս խանութը.... ամեն ինչը տառացիորեն... ու ինչքան եմ ցավում, որ էս եզակի լավ խանութը այլևս չկա...

ռեյտինգ 0
կարդալ

Շատ անհարմար խանութ է, մեկ էլ պետք է շատ ուշադիր լինել գնվող ապրանքի ժամկետների հետ:

ռեյտինգ 0
կարդալ

Մեկ անգամ էստեղից ձմեռային կոշիկ եմ գնել... որակից շատ դժգոհ եմ... գնի համեմատ շատ է զիջում: Սպասարկումը դե նորմալ է:

ռեյտինգ 0
կարդալ

Ճիշտն ասած, դեռ չեմ կարողացել ինձ համար էստեղից կոշիկ ընտրել: Ոճը շատ ստանդարտ է ու մի տեսակ անհարմար է թվում:

ռեյտինգ 0
կարդալ

Ոչ սովորական հետաքրքիր ոճի խանութ է, բայց աշխատակցուհիները... օյ... գիտեք ինչ են ասում հայացքով? - Թե բան չես առնելու, դուրս արի...

ռեյտինգ 0
կարդալ

Լավ խանութ է, երբեմն, երբ ուզում ես քեզ երես տալ: )))) Երբեմն դժվար է ընտրություն կատարել, բայց ապրանքանիշը շատ եմ սիրում:

ռեյտինգ 0
կարդալ

ՕՎիԷս-ից հիմնական մանկական բաժնից եմ գնումներ կատարել: Շատ հավես մանկական տեսականի ունեն:

ռեյտինգ 0
կարդալ

Բազմաթիվ խանութներից մեկն է, ուր մտնում եմ, եթե ինչ-որ հագուստ եմ փնտրում: Տեսականին էլի վատը չէ, կարելի է որոշ բաներ ընտրել, զեղչերի օրերին լավ բաներ են ունենում ավելի մատչելի: Բայց դե յուրահատուկ ոչինչ չեմ գտել այսքան ժամանակ:

ռեյտինգ +1
կարդալ

Եթե Թիֆլիսում ազատ երեկո ենք ունենում ու հնարավորություն ընտրելու ուր գնալ, առաջին հերթին Դուբլին Փաբ ենք փորձում, եթե տեղ չկա, նոր ուրիշ տեղ ենք գնում: )) Լավն է:

ռեյտինգ +1
կարդալ

Ծննդյան Տոների բազաարների մշտական տունիկներից մեկի տերերն են... միշտ իրենցից եմ սուրճ վերցնում ձմեռները: )))

ռեյտինգ 0
կարդալ

Արագ ու համեղ ուտելու համար հարմար է, հատկապես եթե չես հասցրել Ամրոցում սնվել: Սպասարկումն էլ է լավը:

ռեյտինգ 0
կարդալ

Մեկ անգամ եմ եղել այստեղ հյուր, սրահը շատ անհարմար էր... սյունը սարսափելի խանգարում էր...

ռեյտինգ 0
կարդալ

Ըմմմ... ցածր գնահատականս արդարացնում եմ նրանով, որ սարսափելի հոգնել եմ Երևանում նույնատիպ ու իրարից ոչնչով չտարբերվող /քառակուսի/ ռեստորաններից: Ոչ մի հետաքրքիր բան չկա: Ոչ մի: Սրահ վարձիր, ստանդարտ երեկույթդ արա ու գնա:

ռեյտինգ 0
կարդալ

Այս շենքում ժամանակին աշխատանքի բերումով շատ էի լինում: Մի երկու անգամ առիթ եմ ունեցել այստեղ լանչի համար մտնել: Բայց նյարդերս տեղի էին տալիս, երբ երեկոյան ժամերին, հատկապես Ֆուտբոլի օրերին, երբ մենք նույն շենքի վերևի հարկերից մեկում պարապում էինք, անթաքույց գոռգռոցներ ու բղավոցները տարածվում էին ողջ բակով:

ռեյտինգ 0
կարդալ

Վերևի հարկում էինք շատ լինում, երբ պարելու հավես էինք ունենում... մի երկու տարի առաջ մտա գործնական հարցով ու տեղի աշխատողների վերաբերմունքն էլ առանձնակի վատը չէր... բայց մի տեսակ չգիտեմ ինչի չեմ սիրում այս վայրը... փորձում են բարեհամբույր լինել, բայց մեծամտությունը թույլ չի տալիս: )))

ռեյտինգ 0
կարդալ

Նման սրճարանները կատակով անվանում եմ ֆենսի... )))) լավ տեղում են գտնվում, լավ էլ կահավորել են, բայց հատուկ նրանց համար է, ովքեր ավելորդ գումար ունեն, որ չգիտեն այդ օրը ինչի վրա ծախսեն: )))

ռեյտինգ 0
կարդալ

Ավանդական կանգառ Ապարանով անցնող ցանկացած երթուղու դեպքում... շատ սիրելի վայր... միշտ շատ համեղ ամեն ինչ... ու մշտապես փոփոխվում ու զարգանում են... Տենց բան ուրիշ ով է անում? Էնքան պոպուլյար լինեն, որ Երևանում մասնաճյուղ բացեն (3-րդ մասում, հրապարակի մոտ ;) ) :

ռեյտինգ 0
կարդալ

Փակվել են չէ, ոնց-որ? Ավելի լավ... մի անգամ աչքիս առաջ աշխատողը ցուցադրված խմորեղենը դրված տեղից վերցնելուց գցեց, հետո հանգիստ վերցրեց, պոկված մասերը կպցրեց տեղը ու նորից դրեց ցուցափեղկի վրա: ... Կասսայի մոտ էլ եսիմ ով էր կանգնած.... մենջեր էր իրեն երևակայում...

ռեյտինգ 0
կարդալ

Ափսոս, որ հազվադեպ է պատահում, երբ բիզնես մտածող մարդիկ Երևանում իսկապես ուսումնասիրում են շուկան ու պակասը լրացնելու, պահանջարկը բավարարելու համար են գաղափար մշակում ու իրականացնում... ինչպես Յունիֆորմը...

ռեյտինգ 0
կարդալ

Բարեբախտաբար, մինչև փակվելը շատ հաճախակի չեմ օգտվել Արմավիայի ծառայություններից, բայց ինձ ավելի շատ հունից հանում էր այն հանգամանքը, որ մենաշնորհից օգտվում էր ամենաանբարեխիղճ ձևերով.... ու գոնե ծառայության որակ չէր ապահովում...

ռեյտինգ 0
կարդալ

Մի խորհրդավոր վայր... մի հրաշք անկյուն, պարծենալու առիթ ամեն հայիս համար... Իզուր չի հանրահայտ տուրիստական վայր... բայց ցավոք չեն գնահատում... գնում են դիտակետից նկարվում են, մոռանում են մի հայացք նետել ձորի վրա: Շնորհակալ եմ էն մարդկանց, ում ջանքերով նման հրաշքները կանգուն ու պահպանված են:

ռեյտինգ 0
կարդալ

Ճիշտն ասած, վաֆլին ու փենքեյքը չէ, բայց կրեպը սիրում եմ: Եթե դեսերտի հավեսով ենք գալիս այստեղ, ես հիմնականում Էյվայի կրեպն եմ ուտում ու չաղանում: ))))))))))))))

ռեյտինգ 0
կարդալ

Մի անգամ հազար տարի առաջ եմ եղել այստեղ ընկերներով ու բարեկամներով... էն էլ եսիմ ինչի էինք եկել այստեղ, չեմ էլ հիշում էտ անհաջող մտքի հեղինակն ով էր... մի գնացեք, ափսոսացեք ձեր ժամանակը: )))

ռեյտինգ 0
կարդալ

Ընդհանուր առմամբ, որպես ռեստորանային համալիր ամեն ինչ շատ լավ են մտածել ու իրականացրել... բայց ոոոոոոնց չեմ սիրում, որ ուտելու նպատակով ստեղծված վայրերին հայերն էսքան նշանակություն են տալիս: Ու դրա պատճառով էլ չունենք ազգային պարկեր, քաղաքային այգիներ ու հանգիստ կանաչ վայրեր... որովհետև կամ սննդի օբյեկտ են էդտեղ խցկում, կամ էլ եթե ռեստորան չկա, անմշակ է մնում:

ռեյտինգ +2
կարդալ

Ինձ թվում է, որ ամեն դեպքում դա ոչ թե ջելատո է, այլ պաղպաղակ: Սպասարկումն էլ ֆուուուու.... մի անգամ գիտեք ինչ եղավ? Օֆ... Պաղպաղակը վերցրեցինք, ու որոշեցինք հենց տեղում ուտել... ազատ սեղան կար.. նստեցինք, որ արագ ուտենք ու գնանք, մատուցողը մոտեցավ ասաց, որ վեր կենանք, որովհետև եթե սեղան ենք զբաղացնում, ուրեմն պիտի պատվեր անենք: )))))))))))

ռեյտինգ 0
կարդալ

Ոնց էի տխրել, որ ԳԱՎԱԹ-ը տեսա այլևս չկա!!! Հետ բերեք!!!! Տեղը բացված սննդի կետը անիմաստ էր, ավելի լավ էր ԳԱՎԱԹԸ մնար: Միշտ ինչ-որ հավեսին աշխատող էր լինում, մոբիլ, շարժում, արագ, ճարպիկ ու հետաքրքիր անձնավորություն... սուրճն էլ որ էդտեղից վերցնում էիր, մինչև Կասկադ հավեսով խմելով գնում էիր...

ռեյտինգ 0
կարդալ

Հրուշակեղենին արվեստի գործերի նման են վերաբերվում: ))) Կտավը տորթի վրա: ))

ռեյտինգ 0
կարդալ

Մի քիչ չափից դուրս casual է, բայց լավ խանութ է... ակտիվ կենսակերպի տեր մարդկանց համար հարմար հագուստ է... բայց անկեղծ ասած, դրսում Bershka-ի խանութի տեսականին այդքան casual չթվաց ինձ... ոնց-որ տարբերվում էր... ))

ռեյտինգ 0
կարդալ

Մեծ, լավ մտածված, ապրանքատեսականու հետաքրքիր տեղաբաշխմամբ խանութ է: Որոշ ապրանքատեսակներ բավականին էժան են, հատկապես հենց քարֆուրի ապրանքանիշը կրող: Երբեմն կարելի է մեծ գնումներ անելու համար գալ էստեղ ու հանգիստ պտտվել:

ռեյտինգ 0
կարդալ

Պտտվում պտտվում եմ, հետո գնում եմ կամ GAP՝ ջինսի համար, կամ էլ մեկ այլ խանութ... միշտ չեմ կարողացել այստեղից հագուստ ընտրել: Բայց կարծում եմ դա միակ խնդիրը չէ: Որակի առումով էլ հուսալի չի թվում: Բայց հույսս չեմ կորցնում: Մի օր մի լավ բան կգտնեմ էլի երևի էս հսկա խանութում: )))))))))

ռեյտինգ +1
կարդալ

Անկեղծ ասած, Սանտա Ֆե-ի էն ամենաակտիվ ժամանակները, երբ գեղեցիկ կենդանի երաժշտություն էին ունենում, սիրում էի էստեղ լինել, որովհետև վայրը ուղղակի տեղադիրքի առումով անփոխարինելի է: Չնայած, շատ ավելի նախընտրելի կլիներ այստեղ ծառաշատ քայլուղի տեսնել...

ռեյտինգ 0
կարդալ

Ինձ պես շոկոլադասեր հասարակության համար իսկը: ))) Արտասահմանցի ընկերներս էլ, ի դեպ, սիրում են էստեղից գնումներ կատարել: Թանկ է համեմատաբար, բայց դե... հիմա: ))))

ռեյտինգ 0
կարդալ

Շքեղ ինտերիեր, որ թույլ չի տալիս լիցքաթափվել: Պարտադրում է հատուկ հագուստ և պահվածք իր ամեն ինչով: Մի քիչ ավելի հասարակ եղեք: )))

ռեյտինգ 0
կարդալ

Ճիշտն ասած շատ ուրախացել էի, որ ինձ մոտ է, որովհետև մի ժամանակ շատ էին նման ծառայություններ պետք գալիս: Բայց մի քանի անգամ մտնելուց հետո հիասթափվեցի... կատարված աշխատանքի որկաը բացարձակ չի համապատասխանում սպասումներիս... իսկ ես էնտեղ համ բաժամ, համ նկարներ, համ մայկա տպագրությամբ, համ մայկա ասեղնագործությամբ պատվիրել եմ: Երևի թե կրկին անգամ կմտնեմ այստեղ միայն որովհետև ինձ կպած է....

ռեյտինգ 0
կարդալ

Շատ-շատ սիրում եմ իրենց: Եվ հասարակ կարկանդակները, որոնք միշտ համեղ ու թարմ են լինում և տորթերը: Մի քանի անգամ էստեղից տորթ ենք պատվիրել ու էնքաաաաան համեղ էր, որ նույնիսկ տորթ չուտողը մեկ կտորով չէր բավարարվում: Միշտ լավ են սպասարկում, չեն մոռանում հանդարտ տոնով մաղթել՝ անուշ լինի: Եթե տորթի ձևավորման հետ կապված խենթ մտքեր ունենաք, էստեղ հաստատ կօգնեն: ))

ռեյտինգ 0
կարդալ

Մեղեդին շատերիս ուսանողական հիշողությունների մի մասն է: Գիտեմ որոշակի թերություններ կան, և դա երևի նորմալ է, բայց մի տեսակ հավատացած եմ, որ մի օր այս վայրն էլ կորոշեն վերցնեն ու մի լավ բարեկարգեն ու վերականգնեն լավագույն ավանդույթները, ոնց ժամանակին արեցին Պոնչիկանոցը ու վերապրեցրեցին մի գեղեցիկ հիշողություն:

ռեյտինգ 0
կարդալ

Երևի թե շատ շահեկան դիրքի համար արժե այստեղ լինել... Կասկադը քաղաքի ամենասիրածս հատվածն է, իրենք էլ այդ ամենասիրուն հատվածի ամենահարմար տեղում են: )) Մնացած թերությունները հուսով եմ շտկելի են:

ռեյտինգ 0
կարդալ

Ինձ համար հարմար է... տեղի առումով, մեծ է, հարմար է գնումների համար... որոշ ապրանքատեսակներ համեմատաբար էժան են... բայց բանջարեղեն ու միրգ գնելը տանջանք է... մեկ կշեռքի առկայության պայմաններում... ու գնելուց էլ էնքան են ձեռք տալիս, որ էլ չես ուզում մոտենալ:

ռեյտինգ 0
կարդալ

Ես մեծ հաճույքով այս սուպերմարկետին - 10 կդնեի, ոչ թե մեկ... շատ վատն է բոլոր առումներով... և տեղը, և դասավորվածությունը, և ապրանքները.... իսկ սպասարկող անձնակազմին, ես լինեի, ԱՆԽՏԻՐ, բոլորին կհեռացնեի աշխատանքից... ահավոր են սպասարկում... Ա-ՀԱ-ՎՈՐ....

ռեյտինգ +1
կարդալ

Շատ ծիծաղելի խանութ է... կողքից անցնելուց մի անգամ հայացք գցեք կտեսնեք... ինչ ալաֆռանգի կոշիկ ասես կա... երևի քաղաքի ամենաանորակ և անճաշակ ապրանքատեսականիներից մեկն ունեն: Եթե չեմ սխալվում ցուցատախտակի վրա էլ անգլերեն լեզվով բառում տառասխալ ունեն: )))))))))

ռեյտինգ 0
կարդալ

Կարծում եմ շուկայի առաջատարն են... ու հավանում եմ, թե ոնց են աշխատում...

ռեյտինգ 0
կարդալ

Բաղրամյանի Պարմայի հարևանոթյամբ ՍԱՍ-ն է... ոչ մի անգամ մտքովս չի անցնում ՍԱՍ-ի փոխարեն մտնել Պարմա... նեղվածք է... ապրանքները լցրած իրար վրա... աշխատողներն էլ իրենց հերթին են դիմացդ ելնում անընդհատ:

ռեյտինգ 0
կարդալ

Համեմատած մյուս բանկերի, երևի թե ամենահաջող տարբերակն է: Չնայած, ինձ համար ԱԿԲԱ-ն էլ արդեն սկսել է չզիջել:

ռեյտինգ 0
կարդալ

Մմմմմ... շաուրմայասեր հայերի համար ընտիր տեղ է: Ոնց-որ Մակդոնալդսի հայկական համարժեքը լինի իմ համար...

ռեյտինգ 0
կարդալ

Համեմատության մեջ պետք է ասեմ, որ երևի լավագույն ՍԱՍ-ն է: Բայց մեծ գնումներ անելու դեպքում կնախընտրեմ ամեն դեպքում այստեղից խուսափել... շատ ավելի թանկ է ստացվում, քան որոշ այլ սուպերմարկետներում:

ռեյտինգ 0
կարդալ

Անհասկանալի տեսականիով անհասկանալի կոշիկի սրահ: Դրսից էլ արդեն երևում է, որ ներսում եսիմ ինչ չես գտնելու, բայց մի անգամ հետաքրքրությունից դրդված մտա, կարծիքիս մեջ համոզվեցի ու դուրս եկա:

ռեյտինգ 0
կարդալ

Բջջային հեռախոսի և կապի հետ առաջացած ցանկացած հարցով անկացած մեկին դիմիր, առաջինը որ ասում են` Մոբայլ Սենթր գնացել ես? )))

ռեյտինգ 0
կարդալ

Մմմմմ... իր տեսակի մեջ սովորական ռեստորան է... մի քիչ հետաքրքիր մտածված ձևավորման լուծումներով: Ընտանիքիս անդամները սիրում են... ես նախընտրում եմ այլ ոճի վայրեր:

ռեյտինգ 0
կարդալ

Անկեղծ ասած, տարիներ շարունակ բջջային կապը Բիլայնից ենք գնել և փոխելու միտք էլ չունեմ: Չնայած որ բջջային ինտերնետը Վիվասելից էի գնում, մտածում եմ դա էլ փոխել Բիլայն, որովհետև Վիվասելն ու Յուքոմը պայմանավորված հանել են անսահմանափակ կապը... սպառողին մատուցվող ծառայությունների ֆորմատով գոհացնելու ցանկություն ոչ մեկ չունի:

ռեյտինգ 0
կարդալ

Ստանդարտ ոճի մեջ են: Բայց ննջասենյակի ու խոհանոցի կահույք ունեն, զուսպ ոճի մեջ, որ դուր է գալիս:

ռեյտինգ 0
կարդալ

Մեծ խանութ է, լայն տեսականիով... ակտիվ, շարժուն երիտասարդդության համար:

ռեյտինգ 0
կարդալ

Դեղատան հասցեն դուրս եկավ: ))))))))))))) Անպայման կայցելեմ:

ռեյտինգ 0
կարդալ

Տաշիր Պիցցայի խոհանոցը չեմ սիրում, ինչքան էլ գովերգեն ու լիքը հաճախորդ ունենան, միևնույնն է... բարձրակարգ խոհանոց չես անվանի... բայց կոնկրետ Գայի պողոտայի վրա գտնվող Տաշիր Պիցցան շահեկան վայրում է գտնվում, տարածքում նմանօրինակ օբյեկտներ շատ չկան...

ռեյտինգ 0
կարդալ

Առաջարկում եմ փակել քաղաքի տարբեր անկյուններում պատսպարված այս անհասկանալի բարերի ցանցը:

ռեյտինգ 0
կարդալ

Էստեղ միշտ քաղաքի լավագույն ակումբային երաժիշտներն են լինում:

ռեյտինգ 0
կարդալ

Ընդհանուր առմամբ այն ոճն ու որակը չէ, որ միանշանակ շեշտեմ, որ հագնվում եմ միայն Նյու Յորքերում, բայց գնումներ հաճախակի եմ անում: Բայց միայն հագուստ... առհասարակ կոշիկ և աքսեսուարներ, իհարկե, չարժե էստեղից գնել:

ռեյտինգ 0
կարդալ

Կոշիկի համար մեկ կարևոր բանը որակն է, հարմարավետությունը... Ալդոյում դա չեմ տեսնում:

ռեյտինգ 0
կարդալ

Չգիտեմ ինչու եմ սիրում Conte ապրանքանիշը, բայց իսկապես շատ լավն է: Խանութում իհարկե մթնոլորտը ու սպասարկումը որոշ կաղում են... բայց սիրում եմ այս խանութը: Կոնտե կա համարյա ամեն տեղ, բայց արդեն քիչ-միչ մնացած տեսականիով:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ լավ խանութ-սրահ է: Ոճը, որակը... գոհացնում են: Գները միգուցե փոքր-ինչ բարձր են... բայց արժե... հաճելի վայր է գնումներ կատարելու համար:

ռեյտինգ +1
կարդալ

Փոխեք անունը... ))) Կապ չունեք Victoria's Secret-ի հետ... ու դա ասում եմ` դատելով այն տեսականուց, որ խանութում ցուցադրված է....

ռեյտինգ +1
կարդալ

Եթե դուք ֆինանսապես շատ ապահովված ընտանիքի զավակ եք,կամ ինքներդ եք վաստակում այնքան, որ շաբաթ-կիրակի օրերին ձեր հոբբին շոփփինգն է... կարելի է... ոճը վատը չէ... շատ էլեգանտ ու նուրբ: Չնայած, որ տեսականին մեծ չէ: Ու նախատեսված չէ հաստատ գերակտիվ ու սպորտային կենսակերպ վարող, արկածախնդիր, վազվզող աղջիկների համար:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ թանկ խանութ, որտեղից այնուամենայնիվ հետաքրքիր բաներ մեկ-մեկ կարելի է պեղել: Էլի պիտի շեշտեմ, չեմ հասկանում կոնսյումերիզմի այս դրսևորումը, երբ հագուստի վրա այդքան գումար է վատնվում:

ռեյտինգ +1
կարդալ

Ըըըըըըըը.... առաջ լավն էին... հիմա չէ: Տեսականին ոճային առումով մի տեսակ աչքիցս ընկել է: Հատկապես casual հագնողը էնտեղղ ոչ մի բանի համադրությամբ գեղեցիկ կոմպոզիցիա չի կարողանում ստանալ: Մի տեսակ մի կողմից չողջունելի ոճային ուղղությամբ են գնացել:

ռեյտինգ 0
կարդալ

Մի անգամ մտա մանկական հագուստ գնելու, նվերի համար.... միջին գների ու որակի հագուստի մեջ, որոնք ներկայացնում էին ինձ, մեկ էլ վաճառողուհին հանեց տղայի մի սվիտեր ու ասաց, որ այն արժի 110,000 դրամ.... մի քանի ամսական բալիկի սվիտեր էր.... Are you serious??????? )))))))))

ռեյտինգ +1
կարդալ

Բրենդը բավականին տարածված, հայտնի բրենդ է: Անթույլատրելի է չվերապատրաստված, հաճախորդի հետ վարվել չիմացող սպասարկողների աշխատանքը: Նույնիսկ զեղչի օրերին հնարավոր չէ որևէ բան հանգիստ սրտով ընտրել... հա, ու մի բան էլ... ատում եմ, երբ աշխատողը կրնկակոխ հետևում է... դա շատ անհարգալից վերաբերունք է... մի արեք տենց... կասկածներ ունեք, կամերաներ դրեք...

ռեյտինգ +1
կարդալ

Իրար կպած պաստայի վրա սառած սոուս... դժվար էր ուտվում... մատուցվում է անհարմար տարաներում....

ռեյտինգ +1
կարդալ

Շատ հետաքրքիր ֆորմատով են ամեն ինչ մտածել.... տեսարանը, աաաախխխխ էտ տեսարանը...

ռեյտինգ +1
կարդալ

Եթե հրավիրեն, որ ստիպված չլինեմ ինքս վճարել հաճույքով էլի կգնամ: ))))))

ռեյտինգ 0
կարդալ

Խոհանոցը վատը չէ, մի երկու անգամ եղել եմ այստեղ, բայց մատուցանտուհին սպանեց...

ռեյտինգ 0
կարդալ

Սպանեն մյուս անգամ չեմ գա էստեղ.... շատ վատ են սպասարկում... ահավոր....
Երաժշտությունը մի անգամ կենդանի էր, վատը չէր... բայց էտ մի անգամը...

ռեյտինգ +1
կարդալ

Օյ, գոնե Մեր Մասին հատվածից Էլիտար բառը հանեք.... սովորական ռեստորան եք...

ռեյտինգ +1
կարդալ

Չէ: Սքուեր Ուան ջան, մի քիչ վերանայեք ձեր գները... էտ ինչ եք անում..? Ինտերիերն էլ եսիմ ինչ չի... Հրապարակի ՍՈՒԱՆ-ում գոնե վերևի սրահում նստել լինում է, եթե ազատ սեղան կա...

ռեյտինգ +1
կարդալ

Համով խինկալի.... տեղը լավն է... կարելի է երբեմն այցելել:

ռեյտինգ 0
կարդալ

Երբ երիտասարդ արտասահմանցի հյուրեր են գալիս, ովքեր ուզում են արագի մեջ տեղական ազգային խոհանոցին ծանոթանալ, տանում եմ էստեղ, որովհետև համեմատաբար էժան է... բայց անհամբեր ու մուննաթով մի երկու մատուցանտ ունեն: Լավ չէ... Կարասի խոհանոցը իր տեսակի մեջ վատը չէ...

ռեյտինգ 0
կարդալ

Մի անգամ ենք եղել այստեղ... չեմ գնա... իմը չէ... ֆորմատը այն չէ...

ռեյտինգ 0
կարդալ

Համեղ է, սպասարկումը լավն է... երևում է հարուստ տուրիստների ուղղությամբ են աշխատում, ինտերիերը լավն է... բայց թանկ է...

ռեյտինգ 0
կարդալ

Մինչև լահմաջո ուտել դադարելը սիրած վայրերից մեկն էր... բայց ուտեստն առհասարակ շատ ծանր է... եթե թքած ունեք ձեր նյութափոխանակության վրա, կամ չեք էլ անհանգստանում նման թեմաներով, հանգիստ մտեք... քաղաքի լավագույն լահմաջոն է...

ռեյտինգ 0
կարդալ

Մինչև պիցցան պատրաստվեց, մենք նայելով կշտացանք...

ռեյտինգ 0
կարդալ

Ճիշտն ասած, վաղուց չեմ մտել, որոհետև ժամանակին պարբերաբար մտնելուց հետո քաղաքում ավելի լավ այլընտրանքներ բացվեցին... տեղը շատ լավն է... Աբովյանի ամենա-ամենահավես հատվածում:

ռեյտինգ 0
կարդալ

Մեկ-մեկ որ թունավոր ուտելիքի օրեր ենք ունենում, մեզ թույլ ենք տալիս վնասակար ուտելիքներ, պատահում է, որ գալիս ենք էստեղ... Միևնույնն է, կարծում եմ, որ արագ սննդի շուկայում անբացատրելի է Գիրոսի պոպուլյարությունը մյուսների համեմատ:

ռեյտինգ 0
կարդալ

Յունիբանկի Կասկադի մոտի մասնաճյուղը բանկային ծառայությունների բոլոր որակումների առումով գնահատում եմ ամենացածրը... սպասեցրել են երկու ժամ, ինչ է թե աշխատողը իր գործից ոչինչ չէր հասկանում և րոպեն մեկ ինքնագոհ մենեջերին էր կանչում... սարսափելի է... Փակվեք էլի...

ռեյտինգ 0
կարդալ

Մի անգամ էստեղ էնպիսի աղմուկ էին անում, որ ես ինձ ճաշարանում էի զգում, այդ օրվա սուրճն էլ էր անհաջող,սպասարկումն էլ, ու սեղանի դիրքն էլ... մի անգամ էլ ընկել էինք օդորակիչի ուժեղ հոսանքի տակ, սեղան փոխելն էլ անհնար եղղավ... ինչքան էլ Ջազզվեի խոհանոցը սիրում եմ, բայց էստեղ կաշխատեմ հնարավորինս քիչ գալ... Ջազզվեի Նաիրին ամենալավն է... չնայած դանդաղ սպասարկմանը...

ռեյտինգ 0
կարդալ

Միշտ մտնում եմ այն հույսով, որ վերջապես մի բան կգնեմ, բայց առանց գնումների դուրս եմ գալիս... թե տեսականին է պատճառը, թե այն, որ առհասարակ չեմ վստահում բրենդին, չգիտեմ... բայց եթե պատրաստ լինեմ այդ գնի կոշիկներ գնել, կգնամ ուրիշ խանութ:

ռեյտինգ 0
կարդալ

Անկեղծ ասած խանութի մասին կարծիք կազմելու համար բավական են հետաքրքրությունից դրդված մի անգամ մտնելը, մեկ էլ Ֆեյսբուքով պտտվող, ծիծաղելու աստիճան անհասկանալի բարձր գները: Մի վերնաշապիկի գին հարցրեցի, չեմ հիշում քանի հարյուր հազար դրամ էր, բայց խնդիրն այն էլ չէ, որ գտնում եմ, որ չարժեր այդքան: Ես առհասարակ հագուստի վրա նման գումարներ վատնելը համարում եմ լոգիկայից դուրս, ինչքան էլ հաճախորդներ ունենան: ))))) Շատ խոխմ ա, անկեղծ ասած... բայց համամիտ եմ Mike A.-ի հետ, եթե ձև բռնած չես մտնում, իբր ծատ հարուստ ես, քծիծաղով են ընդունում: ))) Դա էթիկայի, պրոֆեսիոնալիզմի պակասից է:

ռեյտինգ 0
կարդալ

Չինական խոհանոցի նկատմամբ թուլություն ունեմ, սիրում եմ համարյա ամեն ինչ, ինչ մատուցում են... բայց վերջին ժամանակներս նկատել եմ, որ առանձնակի չեն ձգտում գին / որակ հարաբերակցությունը մի փոքր հօգուտ այցելուների բարելավել: Հատկապես հիմա, երբ այլընտրանքները շատ են:

ռեյտինգ 0
կարդալ

Էս ինչ անհրապույր խանութ է... ինչ սարսափելի անճաշակ տեսականի... թե էտ հսկա տարածքը ինչի են զբաղեցրել... չնայած երևի պահանջարկ կա... միշտ լիքն են:

ռեյտինգ +1
կարդալ

Սիրում եմ այստեղ սնվել, խոհանոցը լավն է: Սպասարկումն էլ: Միջավայրն էլ... պարզ էր, որ խոհանոցի գիտակների կողմից գնահատված վայր է, որովհետև ինչքան գնում ենք, միշտ շատ սփյուռքահայեր են լինում...

ռեյտինգ 0
կարդալ

Հենց Արցախը կարոտում ենք, գալիս ենք քաղաքի ամենալավ ժենգյալով հացն ուտելու.... )))

ռեյտինգ 0
կարդալ

Իրենց տեսականին հհիմնականում սուպերմարկետներում է լինում... գնում եմ, որովհետև սովորաբար մնացյալի համեմատ էժան է լինում... բայց որակի տեսակետից զիջում է...

ռեյտինգ 0
կարդալ

Շատ սիրելի վայր... խոհանոցը հիանալի է... կենդանի երաժշտությունը նույնպես... երգիչը մի հրաշալի անձնավորություն է )))) Ընտանեկան միջոցառումների սիրած վայրն է:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ համեղ խոհանոց ունեն... շատ եմ սիրում հատկապես քաղցած ժամանակ ըներներո այստեղ լինել:

ռեյտինգ 0
կարդալ

Արդեն ինչքան ժամանակ է սպասում եմ, թե երբ են փակվելու....

ռեյտինգ 0
կարդալ

Տունը վերանորոգելիս Նոր Տուն-ը մեր հիմնական խանութն էր, որտեղից գնումներ էինք կատարում...

ռեյտինգ 0
կարդալ

Շատ լավ աշխատում են տեսականու համար առաջխաղացու ապահովելու համար.... բայց լավ կլիներ առաջին հերթին կոշիկների հարմարավետության բարձրացման ուղղությամբ աշխատեին,..

ռեյտինգ 0
կարդալ

Ամեն անգամ մտնում էի պարզապես հասկանալու համար, արդյոք այդ մեծ տեսականու մեջ հնարավոր է ինչ-որ բան գտնել... բայց ոչ մի անգամ գնում կատարած դուրս չեմ եկելլ... եվ լավ եմ արել... կարիք չկա թուրքական ծագման հագուստի խանութին այդքան աջակից լինել...

ռեյտինգ +1
կարդալ

Այս վայրի հետ զգույշ է պետք լինել, որպեսզի շատ արագ չչաղանաս համեղ խաչապուրիների պատճառով:

ռեյտինգ 0
կարդալ

Խանութ մտնելիս միշտ ուրախանում եմ, որ տարիներ շարունակ կարողանում են դիմագրավել մմրցակցությանը և առ այսօր ակտուալ են:

ռեյտինգ 0
կարդալ

Տեսականին էլ եմ շատ հավանում, լավ է նաև, որ աութլեթ ունեն... երբեմն շատ հաջող զեղչային սեզոններ են ունենում...

ռեյտինգ 0
կարդալ

Հայրենական արտադրության շատ հավես խաղալիքներ, որ միշտ փրկում են բալիկների համար նվերներ ընտրելիս:

ռեյտինգ +1
կարդալ

Զվարթնոցում միշտ լավ տրամադրություն եմ ունենում... եվ մեկնելիս, եվ ժամանելիս... համեմատած այլ երկրների օդանավակայանների.... երևի ամենակոկիկներից մեկն է...

ռեյտինգ 0
կարդալ

Տեղադիրքը կրկին... որից շահում է հյուրանոցը... ու շատ է շահում... երբեմն հետաքրքիր միջոցառումներ են լինում` ցուցահանդեսնել և բազաարներ...

ռեյտինգ 0
կարդալ

Ճիշտն ասած, համբավի ու աստղերի համեմատ, կարծում եմ, մի փոքր չի համապատասխանում բայց մի այլ կարգի շահում է տեղադիրքի պատճառով... և միշտ լավ միջոցառումներ են կազմակերպվում այստեղ... չնայած քեյթերինգ ծառայությունը այդքան էլ չեմ հավանում...

ռեյտինգ 0
կարդալ

Դեսպանատունը մնում է դեսպանատուն` սպասեցնելով ու երկար կանգնեցնելով... բայց դե չեմ կարող շեշտել, որ կոնկրետ ինչ-որ գործընթաց մնացածից վատ են անում:

ռեյտինգ 0
կարդալ

Գրենական պիտույքների շատ լայն տեսականի ունեն: Մտնում ես` գրել ու նկարել ես ուզում:

ռեյտինգ 0
կարդալ

Միջին խանութ է, սովորական տեսականիով... բայց որակի տեսանկյունից էլ չի զարմացնում.... էնպես որ կարող էին մի փոքր էժան էլ լինել...

ռեյտինգ 0
կարդալ

Հիանալի մթնոլորտ է, դուր են գալիս նաև գինու հետ մատուցվող խորտիկները:

ռեյտինգ +1
կարդալ

Հավես տեղ էր ժամանցի համար, բայց փաբերին հատուկ ծխաշատ է լինում:

ռեյտինգ 0
կարդալ

Ժամանակին չունեի այս ակումբին ընտրած այլընտրանք... գնում էի.. վատ չէր.... բայց էլ չեմ գնա...

ռեյտինգ 0
կարդալ

Չնայած միշտ լիքն է ու միշտ աղմուկ, բայց հարմար է արագ սնվելու, գործնական հանդիպան, էքսպրեսս զրույցի, կարճ հանդիպումների համար:

ռեյտինգ 0
կարդալ

Նյամ նյաաաաաաամ.... համով սուրճ... մեկ էլ միշտ հավեսին, ուրախ և մոբիլ երիտասարդներ են սպասարկում:

ռեյտինգ 0
կարդալ

Հրաշք գեղեցիկ վայր է... ցավոք վատ են վերաբերվում այցելուները... մաքուր չեն պահում... էնտեղ պետք է տեղի հեքիաթային բնության շունչը պահպանվեր....

ռեյտինգ 0
կարդալ

Պասկալ և Դիոդատո-ն Երևանում և Երևանից դուրս շատ ուրիշ շունչ են ներմուծել, հատկապես սիրում եմ Ծննդյան տոների բազարները Հյուսիսայինում: Առաջին անգամ էլ` Աշտարակում: Մի տեսակ հեքիաթ էր... Փողոցում տաք կաշտան ուտելու համով ու գեղեցիկ ավանդույթը կարծում եմ իրենք վերածնեցին:

ռեյտինգ +1
կարդալ

Ընդհանրապես չէր համապատասխանում անվանը... մի երկու բրնձով ճաշատեսակ, ուրիշ ոչինչ... մեքսիկական ոչ մի բան...

ռեյտինգ -1
կարդալ

Սպասարկումը լավ չէ, վայրը լավ չէ կահավորված, ծնողների գրպանները արագորեն դատարկելու հարմար վայր է:

ռեյտինգ 0
կարդալ

Տեսականին չգիտես ինչու է միշտ հին ու կոշտացած լինում:

ռեյտինգ +1
կարդալ

Արագ սննդի սիրահարների համար ոնց հասկանում եմ սիրելի վայր է... ես մեկ անգամ եմ մտել... բայց հաստատապես կարծում եմ, որ շատ արագ սննդի կետերից էդպես մի եսիմ-ինչով չի տարբերվում... ու դեռ մի բան էլ ըստ էության էժան չես անվանի:

ռեյտինգ 0
կարդալ

Կյանքում էսքան վատ սպասարկում ոչ մի սրճարանում չեմ տեսել ոնց էստեղ... ու էսքան դանդաղ...

ռեյտինգ +1
կարդալ

Հաճելի վայր է: Լավ մենյու ունեն: Երբեմն հաճելի է նստել ու սրճել: Հատկապես պատուհանի մոտ:

ռեյտինգ +1
կարդալ

Լավ վայր է, հատկապես եթե հաշվի առնենք, որ ներսի աշխատողների համար մաքսիմալ հարմարություններ են ստեղծված` ուտելու և սպորտով զբաղվելու հնարավորությունները հատկապես: Որոշ աշխատասենյակներից էլ հրաշալի տեսարան է բացվում դեպի Մասիս Լեռ:

ռեյտինգ +1
կարդալ

Անկեղծ ասած, անկախ նրանից, որ միշտ լավ կարծիքներ եմ լսում ու շատերն են պաշտպանում, բազում անգամներ լիքը հարցեր են ծագել gg-ի հետ:

ռեյտինգ 0
կարդալ

Լավ վայր է, սպասարկում են միշտ պատշաճ մակարդակի, բայց իմ սիրելի վայրը չի դառել: Ազատ ժամանակ լիցքաթափվելու համար առաջին հերթին էստեղ դժվար թե գամ:

ռեյտինգ 0
կարդալ

Անկեղծ ասած, այցելածս օրը հաստատակամ էի, որ շատ լավ ընդունելուց ու սպասարկելուց հետո ամեն ինչ շատ լավ կընթանա, մինչև ինտերնետ կապս միացնելը: Բայց ցավոք, սրահ մտնելուց բացի ուրիշ լավ բան տեղի չունեցավ, ամեն ինչ ուշացրեցին որքան հնարավոր էր շատ, և դեռ 12-13 օր հետո հազիվ մի կերպ կապվելուց հետո պատճառաբանություն լսեցի, որ հայտը համապատասխան բաժին ուշ է հասել: Եվ վերջ....

ռեյտինգ 0
կարդալ

Սրահի ծառայություններից չեմ օգտվել, բայց կից խանութի տեսականին իմ նախընտրածն է: Ու միշտ լավ են սպասարկել:

ռեյտինգ 0
կարդալ

Չնայած այն հանգամանքին, որ այստեղ մշտապես շատ բարի ու լուսավոր մթնոլորտ է, քանի որ մարդիկ այստեղից դուրս են գալիս իրենց նորածին բալիկներին գրկած, բայց ներսից բացարձակ մոր և մանկան առողջության մասին անհանգստացողների հոտ չի գալիս: Շատ վատ պայմաններ են մայրերի համար: Չգիտեմ ինչի են սպասում, որպեսզի մայրերին պատշաճ վերաբերմունք ցույց տան, բայց խալաթի գրպանները դրվող շնորհակալական նվերներից երբեք չեն հրաժարվում:

ռեյտինգ 0
կարդալ

Տեղը, դիրքը, տեսարանը, դուրսը նստլեու հնարավորությունը.... մմմմ... ժամերով կմնամ էստեղ: )) Սուրճն էլ վատը չէ... բայց խոհանոցը մի փոքր բարելավելու տեղ ունեն:

ռեյտինգ +1
կարդալ

Իմ սիրած Քրամբսն է: Համ աշխատողներն են լավը, համ այցելուները, համ էլ թեյն ու մնացած ամեն ինչը:

ռեյտինգ +1
կարդալ

Ախխխխ, էս վայրը.... ոնց եմ սիրում հոգնած սատկած ներս ընկնել ու արագ-արագ մի բան պատվիրել: Բայց անկեղծ ասած, կարծում եմ, որ միևնույնն է, հիմնական պլյուսը վայրն է, որտեղ գտնվում է:

ռեյտինգ +1
կարդալ

Ես ամեն դեպքում կնախընտրեի, որ այդ հսկա սրահի փոխարեն մնար այգին... այգին մնար այգի ու բարեկարգվեր ու ոչ թե կառուցվեր շքեղ հերթական սրահը, որտեղ լիցքաթափվել չի լինում...

ռեյտինգ +1
կարդալ

Թանկ է: Անկեղծ ասած, քաղաքում լավ սուրճ շատ տեղերում են մատուցում... բայց սպասարկումից ոչ մի անգամ դժգոհ չեմ եղել:

ռեյտինգ +2
կարդալ

Վտանգավոր համեղ ու բազմազան տեսականի ունեն: Բայց մեկ-մեկ չափից դուրս քաղցր է լինում:

ռեյտինգ +1
կարդալ

Ըըըըը... չէ: Բացարձակ երկրորդ անգամ մտնելու տեղ չէր: Հյուր չլինեի, չէի էլ մնա էստեղ:

ռեյտինգ +1
կարդալ

Մեկ անգամ եմ եղել, ոչնչով չգրավեց... երկրորդ անգամ գնալու ցանկություն չունեմ:

ռեյտինգ +1
կարդալ

Մի քիչ շատ մոդայիկ վայր է, լիովին լիցքաթափվել այստեղ չեմ կարողանում, հատկապես, եթե վերևից բացի ուրիշ հատվածում սեղան չի լինում ազատ, բայց երաժշտության մասին, որ այստեղ կարելի է կենդանի ունկնդրել, խոսք չկա:

ռեյտինգ +1
կարդալ

Հավես փափուկ տեսականի ունեն, բայց անկեղծ ասած, մի քանի զույգ տնայի կոշիկներից հետո հասկացա, որ որակի վրա հույս դնել չարժի:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ եմ սիրում այս խանութը և անձնակազմին էլ... ոճը իհարկե այն չէ, ինչ սովորական պոպուլյար հագուստի սրահներում, բայց միևնույնն է, զուսպ ոճի մեջ շատ հետաքրքիր բաներ են ունենում:

ռեյտինգ +1
կարդալ

Ճիշտն ասած նախկինում լավ կարծիքի էի այս խանութի մասին... բայց մի քանի անգամ համոզվել եմ, որ կոշիկների որակը և հարմարավետությունը այնպիսին չեն, ինչպես կարող է առաջին հայացքից թվալ... ավելորդ գումար այլևս չեմ ծախսի այստեղից կոշիկ ձեռք բերելու համար:

ռեյտինգ +1
կարդալ

Մեծ ընտրություն կա տեխնիկայի: Ինչ-որ պլանավորած ապրանք ընտրելիս միշտ այցելում ենք Չարենցի Զիգզագ, հետո ներ մնացած սրահներ:

ռեյտինգ +1
կարդալ

Եթե ԵրևանՄոլում եմ ու քաղցած եմ, ապա հաստատ Սպագո կընտրեմ քաղցս հագեցնելու համար... գոնե այն պատճառով, որ քարի վրա պատրաստված բանջարեղենը վնասակար չէ առողջության համար, ավելին, օգտակար է..

ռեյտինգ +1
կարդալ

Մեր ընտանիքի սիրելի խանութն է: Ոչ միայն խնամքի և լվացող միջոցներն ենք սիրում, այլ նաև սուրճը:

ռեյտինգ +1
կարդալ

Չնայած համեմատաբար գները բարձր են, բայց սիրում եմ որոշ արտադրատեսակներ... հատկապես սուրճի համով, բաժակի տեսքով փոքրիկ շոկոլադները:

ռեյտինգ +1
կարդալ

Դե առանձնահատուկ ոչնչով չի տարբերվում մնացած սուպերմարկետներից: Միայն թե նյարդայնացնող մի քանի վաճառողուհիներ ունեն, ում պատճառով տվյալ բաժիններ այլևս չեմ մոտենում... ծամոնի պես կպնում են, պտտվում հետևիցդ, թույլ չեն տալիս հանգիստ ընտրություն կատարել:

ռեյտինգ +1
կարդալ

Մեծ տեսականի ունեն: Միշտ կարելի է ինչ-որ նվեր ընտրել, մինչև Մեգա Թոյզ չմտնեմ, ուրիշ խանութից գնում չեմ կատարում: ))

ռեյտինգ +1
կարդալ

Լավ խանութ է, մեծ տեսականի ունեն բույսերի... ժամանակին ամեն օր անցնում էի խանութի կողքով ու մշտապես թարմացվող թփերն ու ծաղիկները ուսումնասիրում:

ռեյտինգ 0
կարդալ

Սիրում եմ էս խանութը: Մեծ չէ, բայց գրեթե ամեն ինչ կա, ինչ կարող է անհրաժեշտ լինել:

ռեյտինգ 0
կարդալ

Միշտ նեղվածք է լինում շրջելիս... միշտ... մեկ էլ չեմ սիրում կասսայի մոտ սպասարկող կանանց նամռոտ դեմքի արտահայտությունները:

ռեյտինգ +1
կարդալ

Լավ խանութ է շատ... շատ բարեհամբույր աշխատակցուհի ունեն, ով միշտ պատրաստակամ պատմում է ամբողջ արտադրատեսականու մասին: Ու կարելի է շատ հետաքրքիր խնամքի միջոցներ գտնել այստեղ:

ռեյտինգ 0
կարդալ

Հաաաաա... հերթական կոսմետիկայի սրահը, որտեղ վաճառողուհի ընտրելիս մոռացել են մաներաներ սովորեցնել... Բամբասանք, արհամարհական մոտեցում, կրնկակոխ հետևում են քիչ է, մուննաթ են գալիս... մի խոսքով հենց վերաբերմունքի պատճառով այլևս չեմ մտնում:

ռեյտինգ 0
կարդալ

Սիրում եմ Siamoods-ին: Տեսականին շատ լավն է: Չեմ թաքցնում նաև համակրանքս թիմի նկատմամբ:

ռեյտինգ 0
կարդալ

Շատ եմ սիրում շրջել Coincasa-ի տաղավարում, շատ յուրօրինակ բաներ են ունենում:

ռեյտինգ 0
կարդալ

Առաջին անգամ Գանձասարը տեսնելիս այնքան տպավորված էի, որ որոշել էի, անկախ նրանից, թե որտեղ եմ կնքվել, իմը Գանձասարն է:

ռեյտինգ 0
կարդալ

Դե ինչ ասեմ... Արենի, գինի... ամեն ինչ պարզ է... ավանդական գինառատ անկյուն, որտեղ կանգ չառնել չես կարող, եթե անցնում ես տարածքով:

ռեյտինգ 0
կարդալ

Դադիվանքս... Թարթառ գետը... ինչ հրաշալի տարածք, բնություն, վրաններով հանգստանալու ու Արցախը զգալու համար:

ռեյտինգ 0
կարդալ

Վաաաաաախ... վաաաաաախխ ու մի հատ էլ վաաաաախ... մի քանի րոպե Մայր Տաճարի տարածքում զբոսնելու համար կարելի է միայն հասնել Էջմիածին... բա ինչ հրաշալի մարդկանց ես հանդիպում էնտեղ...

ռեյտինգ 0
կարդալ

Սիրում եմ Գառնու տաճարը... նմանը չունենք.... շատ կուզենամ ըստ արժանվույն վերաբերմունքի արժանանա այցելուների կողմից...

ռեյտինգ 0
կարդալ

Էս հրաշք վայրի հետ կապված են իմ դպրոցական հիշողություններից ամենավառ ու ամենատպավորիչները... դասարանով կանգնեցինք Մասիս սարի դիմաց ու ամբողջ կոկորդով միաբերան գոռացինք... - Ես իմ Մասիս սարն եմ սիրում !!!!! Դասղեկը հուզմունքից արտասվեց....

ռեյտինգ 0
կարդալ

Չեմ սիրում, երբ էստեղ շատ մարդ է լինում միշտ... հա... էգոիստություն եմ անում, բայց սիրում եմ մենակ վայելել Նորավանքի շունչը... էտ ժայռերը... էտ գույնը... էսպիսի վայրերում տուրիստ ական մինիմալ անհրաժեշտ ենթակառուցվածքներ պետք է թույլատրվեն..

ռեյտինգ 0
կարդալ

Մի փոքր թանկ է... մի քիչ էլ տեսականին էտքան էլ մեծ չի խանութում, որքան կուզենայիր տեսնել: Բայց միևնույնն է, յուրօրինակ վայր է նվեր ընտրելու համար:

ռեյտինգ 0
կարդալ

Վայր, ուր արտասահմանցի հյուրերիդ միշտ առաջին հերթին ես ուզում տանել՝ պարծենալու, պատմելու, զարմացնելու:

ռեյտինգ 0
կարդալ

Գյումրին առհասարակ... ու հատկապես մի քանի լեգենդ հայ գրողների ու ականավոր դերասանների տուն թանգարանները իրար կողք կողքի շարված... պարզապես անփոխարինելի են:

ռեյտինգ 0
կարդալ

Մանկության հիշողությունների ու երևակայության մասնիկը՝ սեփական աչքերով տեսնելուգողտրիկ անկյուն... ափսոս վերարտադրված է... ))

ռեյտինգ 0
կարդալ

Լավ այլընտրանք է համանման ծառայությունների, մի փոքր ավելի էժան, բայց ավելի ուշ է տեղ հասնում:

ռեյտինգ +1
կարդալ

Անկեղծ ասած, տրամաբանորեն չեմ հասկանում TelCell-ի հրատապությունը, եթե առհասարակ համարյա նույն գործարքները կարելի է իրականացնել օնլայն՝ հաշվին ամսվա հաշվարկով մոտավոր գումար պահելով: Հնարավորինս չեմ օգտվում... հատկապես թղթադրամը մի քանի անգամ ներս խցկելու անհրաժեշտությունն է նյարդյանացնում:

ռեյտինգ 0
կարդալ

Օնեքսը իմ նման ակտիվ կյանքի սիրահար մարդկանց համար, ովքեր դրսից հազար ու մի գույք ու հագուստ է պատվիրում, ուղղակի փրկություն է: Չնայած, կառաջարկեի ապագայում վերանայել գնային քաղաքականությունը:

ռեյտինգ -1
կարդալ

Մի քանի անգամ պատահել է, որ օգտվել եմ, բայց մշտապես չեմ օգտվի, որովհետև հիմնականում նույն կառույցները ու նույն ծառայություններն ու ապրանքներն են...

ռեյտինգ 0
կարդալ

Վերջին անգամ տարիներ առաջ եմ գնացել, բայց այն տարիներին, երբ չկային մոլերը, Մոսկվա կինոթատրոնը անփոխարինելի էր: :)

ռեյտինգ 0
կարդալ

Մի տեսակ դուրս մղեց առօրյայիցս Մոսկվա կինոթատրոնը... երբեմն լիցքաթափվելու և ոչնչի մասին չմտածելու համար գալիս եմ...

ռեյտինգ +1
կարդալ

Ջաջուռ կարելի է հասնել ու ժամերով մնալ Մինասի տուն թանգարանում... սարսռացի, երբ ներս մտնելիս պատից վրաս հառվեց Մինասի ազդեցիկ հայացքը:

ռեյտինգ +1
կարդալ

Մատենադարան... Երևանի ունիկալ վայրերից մեկը, ուր անմիջականորեն առնչություն ես ունենում գրի պատմությանը...

ռեյտինգ +1
կարդալ

Հիշում եմ կոկորդս խեղդող արտասուքները, երբ էստեղ քայլում էինք... անկեղծ ասած... Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան այցելությունից հետո կարծում էի, որ կարելի էր ավելի շատ միջոցներ ներդնել, ավելի ազդեցիկ կառույց ստեղծել... բայց միևնույնն է, մի պահ արյունդ սառում է երակներումդ...

ռեյտինգ +1
կարդալ

Շատ եմ սիրում Գաֆէսճեան թանգարանը... առանձնակի հաճելի վայր է արվեստին նվիրված օրեր անցկացնելու համար: Մեկ էլ շատ եմ սիրում վերջին հարկում, համերգասրահում անցկացվող ունիկալ համերգային երեկոները:

ռեյտինգ 0
կարդալ

Օրեր ու ժամեր կարելի է անցկացնել... շատ եմ սիրում... ճիշտ է վերջում սարսափելի հոգնում ես... մեկ էլ լավ կլիներ ուղեցույցներ լինեին... բայց դե ամեն դեպքում բովանդակությունն ավելի կարևոր է:

ռեյտինգ 0
կարդալ

Առանձնակի անհամբերությամբ էի սպասում Պարոնյան թատրոնի բեմում Վարդան Պետրոսյանի ներկայացումներին: Ու դեռ հուսով եմ ժամանակ կգա, դեռ կտեսնենք...

ռեյտինգ 0
կարդալ

Վերանորոգումից հետո առանձնակի հաճույքով էի հաճախում Դրամատիկականի ներկայացումներին: Մի քանի սիրած դերասանների՝ թատրոնից հեռանալուց հետո մի տեսակ էլ ցանկություն չկա գնալու:

ռեյտինգ 0
կարդալ

Ձեռք եք առնում? ))) Ոնց թե Թուրքիայի դեսպանատուն? ))))

ռեյտինգ 0
կարդալ

Ջանջալ գործընթաց է փաստաթղթերի նախապատրաստումը վիզայի համար, բայց կարևորը առցանց է արվում: Խնդիր չի լինում ներսում նաև հարցազրույցի ժամանակ..

ռեյտինգ 0
կարդալ

Ոչ մի լավ բան շեշտել չեմ կարող.. ձմռան սեզոնին ուղղակի գիշերակաց էր անհրաժեշտ, եղածով բավարարվել ենք:

ռեյտինգ 0
կարդալ

Անհասկանալի ու նյարդայնացնող ներքին ձևավորմամբ սենյակներ... խոհանոցը միջինից ցածր մակարդակի... շատ վատ: Հսկայական տարածքը օգտագործվում է միջին կարգի ծառայությունների ապահովման համար:

ռեյտինգ +1
կարդալ

Ինչ փնտրում ես, միևնույնն է, մինչև list.am-ում չնայես, չես կարող վստահ ասել, որ ամեն տեղ նայել ես: Բայց միևնույնն է, լուրջ բիզնեսի համար ներկայացուցչական չի թվում:

ռեյտինգ 0
կարդալ

Մշտապես վարորդներին այս կամ այն հասցեն բացատրելու խնդիր է լինում: Նկատում եմ, որ որոշակի աշխատանք է տարվում, որպեսզի վարորդները հնարավորինս արագ և համազգեստով արդեն սպասարկում իրականացնեն, ողջունելի է:

ռեյտինգ 0
կարդալ

Շատ շատ եմ սիրում էստեղի կրեպները... ու սպասարկող կնոջը... հրաշալի անկյուն է, մոտենում ես, լավ սպասարկում է, համեղ կրեպ է պատրաստում, քեզնից գոհ հեռանում ես:

ռեյտինգ 0
կարդալ

Ընդմիջման համար հարմար վայր է, խոհանոցը վատը չէ, չնայած որոշ ուտեստներ անհասկանալի թանկ են, մեկ էլ չեմ սիրում հերթն ու խառնիխուռն վիճակը պիկ ժամերին, հերթ պահելը համարյա անհնար է: Բայց ընդհանուր առմամբ, կգամ էստեղ պարբերաբար ճաշելու:

ռեյտինգ 0
կարդալ

Շատ եմ սիրում Տանթունիի ֆալաֆելը: Շատ համեղ է: Մնացածը չեմ փորձել:

ռեյտինգ +1
կարդալ

Համեղ է: Շատ հավես է պատրաստման եղանակը, ու կարելի է կուշտ ուտել: )))

ռեյտինգ 0
կարդալ

Take away սուրճը էտ իիիիիիինչ փոքր պորցիայով եք տալիս: Մեկ-մեկ կարելի է համեղ պաղպաղակային դեսերտի համար մտնել:

ռեյտինգ 0
կարդալ

Ապրեք, ԼՈՖԹ ջան, շատ եմ սիրում ձեր ընտրած աշխատելաոճը և մոտեցումը երիտասարդության պահանջներին արձագանքելու հարցերում: Մենակ թե մեկ-մեկ շատ ջահել աշխատողները շատ անփորձ ու երես թռնող են լինում:

ռեյտինգ 0
կարդալ

Ճիշտն ասած, Գյումրին շատ եմ սիրում, այս քաղաքում պոնչիկանոց այցելելու հնարավորությունը ուրախալի է: Բայց մոնչիկը (փորձածները գիտեն...) հեչ համով չի.... սպասարկում... ըըըըըը.... չկա:

ռեյտինգ 0
կարդալ

Տեղն ու միջավայրը սովորական, բայց խոհանոցում, ի զարմանս ինձ մի քանի բան ունեն, որ անիմաստ անհամ է... եթե հաշվի առնենք, որ թանկ էլ է .....

ռեյտինգ 0
կարդալ

Համեմատաբար թանկ է, բայց համեղ խոհանոց: Մի քանի սեղան կա, որտեղ շատ հարմար է տեղավորվել ու սրճել:

ռեյտինգ 0
կարդալ

Եթե թռիչքիդ պետք է սպասես ու հարմար տեղ չունես նստելու... ու մեկ էլ եթե լիքը փող ունես անիմաստ ծախսելու... )))

ռեյտինգ 0
կարդալ

Լանչի համար հարմար վայր... հատկապես բիզնես կենտրոնում աշխատողների համար... դե ճաշարանը մնում է ճաշարան իրեն բնորոշ թերություններով հանդերձ:

ռեյտինգ 0
կարդալ

Վայ.... իմ կամքով երեխային երբեք էստեղ չեմ բերի... նախ, խոհանոցը շատ վատ է... շատ... կարծես եթե երեխաների ժամանցի վայր է, ուրեմն կարելի է պատահած անորակ պիցցան ու կարտոֆիլը սաղացնել գնա... օդափոխությունն ահավոր է, ծնողների գրպանները դատարկելու համար լավ է մտածված ամեն ինչը... գումարած դրան ծննդյան կազմակերպվող միջոցառումների վարողը շատ ոչ պրոֆեսիոնալ է:

ռեյտինգ 0
կարդալ

Շատ համեղ շամփուրի վրա պատրաստած խաչապուրի ունեին... խենթանալիք համեղ էր.. բայց որակը գնալով նվազեց...

ռեյտինգ 0
կարդալ

Ըհըըըըը.... ասեմ ուրեմն.... 1.5 ժամ սպասել եմ մի բաժին գրողի տարած կարտոֆիլ ֆրիին...

ռեյտինգ 0
կարդալ

Ոչ մի հատուկ բան, դուրեկան նյուանս որպես հարյուրավոր սրճարաններից մեկը չեմ տեսնում... եթե կան սրճարաններ, որտեղ աշխատում են ամեն կերպ այցելուներին հաճելի յուրահատուկ միջավայր ստեղծել, ինչու գնալ մոխրագույն վայր:

ռեյտինգ 0
կարդալ

Ամբողջ քաղաքով մեկ սնկի պես Տաշիր պիցցաներ աճացնելու իմաստը չեմ հասկանում... պիցցայից հեչ սննդամթերքի հոտ չի գալիս... ոնց-որ սինթետիկ խմոր ուտես... դրոժի, թե սոդայի հոտ ա գալիս, չեմ հասկանում... դրա համար էլ էժան է... Սնկի ապուրը լավն է:

ռեյտինգ -1
կարդալ

Չգիտեմ, մի տեսակ ոնց-որ Երևան դեմքը լինի... այսինքն դրա մի մասնիկը... ես Երևանն առանց Առագաստ սրճարանի չեմ պատկերացնում: ))) Մի անգամ շատ հաճելի երեկո ենք անցկացրել էստեղ, Ֆորշի կենդանի երաժշտության երեկոն էր...

ռեյտինգ +1
կարդալ

Ոչ մի յուրահատուկ բան, ինչի համար արժեր վայրը շոկոլադնիցա անվանել: Խոհանոցն ու սուրճի տեսակները... ըըըը... երկրորդ անգամ չես ուզում փորձել: Շաաաաաաաատ աղմկոտ շուխուռ միջավայր է.... ու կրկին անգամ պիտի շեշտեմ, Օպերայի տարածքում սրճարան պետք է չլիներ...

ռեյտինգ -1
կարդալ

Ամեն ինչը համեղ է: Չնայած չարժի իրենց քաղցրեղենով շատ տարվել, որովհետև առողջ սնունդ չես անվանի, բայց մեկ-մեկ ձեզ երես տալու համար համեցեք փորձեք... )))

ռեյտինգ 0
կարդալ

Ոչ վերևում, ոչ ներքևում ստելը հարմար չէ: Ձեր տունը շինվի, կահույք դնելուց մի քիչ էլ հարմարավետության մասին մտածեք: ))))

ռեյտինգ 0
կարդալ

Մի երկու անգամ ամառները հաճելի էր էստեղ նստոտել, բայց նման վայրերը սիրելի չեն դառնում, որովհետև մի տեսակ մոդայիկոտ, ոճայինոտ, տրենդայինոտ տրամադրվածություն է նկատվում մշտապես... երբեք հանգիստ չեմ զգացել:

ռեյտինգ 0
կարդալ

Ժամանակին պարբերաբար հաճախում էինք: Լավ վայր է, կոկտեյլները համեղ են, միջավայրը սկսած մուտքից մինչև ինտերիեր մի տեսակ տարբերվող հետաքրքիր է: Երաժշտությունը նույնպես միշտ լավն է եղել: Բայց կարծում եմ Բլեքբերիի ֆիշկան ամեն դեպքում իր գտնվելու վայրն է: )))) Շատ հետաքրքիր են տեղավորվել, ոնց-որ ինչ-որ մեկի շքեղ սարքած տան հյուրասրահում լինես: )))

ռեյտինգ 0
կարդալ

Մեր ընտանեկան հանդիպումների վայրն է: Ծնողներս սիրում են էստեղ սուրճ խմել, ես էլ խոհանոցն եմ սիրում: Բայց շաաաաաատ դանդաղ են սպասարկում: Շաաաաաատ: Խոհանոցից մի քանի համեղ ուտեստ կարող եմ նշել, բայց գնացեք ինքներդ փորձեք համոզվեք... շատ եմ սիրում խորոված բանջարեղենով մատուցվող հնդկաձավարը:

ռեյտինգ 0
կարդալ

Ֆու... Տաշիր պիցցայի պիցցաներից եկող հոտի պատճառով մենակ... ահավոր է...
Մեկ աստղ էլ դնում եմ, քանի որ մի անգամ համեղ սնկով ապուր եմ փորձել էնտեղ:

ռեյտինգ 0
կարդալ

Ջազզվեն առհասարակ, իր սուրճերով, խոհանոցով միշտ լավն է, կապ չունի որտեղ: Բայց անկեղծ ասած, ես Ջազզվեն ճանաչում եմ էն գողտրիկ, դրեսս կոդ պահանջող, սրճարանին հատուկ մթնոլորտով, որ պահպանում են իրենց սրճարաններից մեկում, չնայած որ սարսափելի դանդաղ են աշխատում:
Իսկ Օպերայի տարածքում, իմ անհատական կարծիքով, սրճարան առհասարակ չպիտի լիներ...

ռեյտինգ 0
կարդալ

Սեգաֆրեդոների մեջ ամենահաջող տեղադիրքն ու տարածքն ունեցողներից մեկը... Որպես սրճարան, թեթև կարճ գործնական արագ հանդիպումներ անցկացնելու համար հարմար վայր:

ռեյտինգ +1
կարդալ

Թեյ, սուրճ, համեղ ուտեստներ, լավ միջավայր... 4-ը դնում եմ այդ բոլոր որակների համար: Բայց մի երկու անգամ հայ մատուցողներին հատուկ անհասկանալի մուննաթ վերաբերմունքի արժանացա... դրանից հետո, երբ հայտնվեցին սրճարաններ, որտեղ մատուցողները սիրիահայեր էին, նախընտրեցի դադարել Artbridge հաճախել: Բայց միջավայրը ամեն դեպքում վատը չէ:

ռեյտինգ 0
կարդալ

Պաղպաղակները համեղ են: Մաֆիններն էլ սիրում եմ, բայց վերևի հարկում միշտ խժդժություն ու անհասկանալի աղմկոտ վիճակ է լինում.. ես լինեի սեղանների քանակը մի քիչ կպակասեցնեի: Լավ եղանակին երեկոյները դրսում նստելը շատ հաճելի է, բայց համարյա միշտ անհնար: )_))))

ռեյտինգ 0
կարդալ

Ինչքան էլ ժամանակին բողոքել եմ հերթ կանգնելու պարտադիր պայմանից, միևնույնն է, չեմ կարող չսիրել քաղաքի միակ ավանդական հավես պոնչիկանոցը: Հենց ՊՈՆՉԻԿԱՆՈՑԸ... ուզում եմ այս վայրը միշտ պահի իր դեմքը, որ Երևանում միշտ պոնչիկանոց ունենանք, չնայած հաճախ չեմ գնում, բայց լավ կլինի, որ քաղաքի բոլոր բալիկներն ունենան իրենց մանկության հիշողությունը պոնչիկանոց կոչված վայրի հետ:

ռեյտինգ 0
կարդալ

Սեգաֆրեդոյի սուրճերը միշտ լավն են, չնայած համեմատաբար բարձր գներին, միջավայրն էլ վատը չէ, միայն թե սեղանների դասավորվածությունը կոնկրետ էստեղ լարում է... ամեն տեղ չի, որ հարմար կարող ես նստել ու շփվել...

ռեյտինգ +1
կարդալ

Համեղ է, հաճելի վայր է, սպասարկումից նույնպես դժգոհելու առիթ չենք ունեցել: Միգուցե շատ քաղցած էինք մտել, բայց թվաց դանդաղ են աշխատում: )))

ռեյտինգ 0
կարդալ

Շատ եմ սիրում Սակվոյաժ խանութի պայուսակների տեսականին: Որակի առումով քննարկելի չէ... բայց խոսակցական լեզվով ասած՝ մաշելու պայուսակներ չեն: Ոճային են, որակյալ են, կրելիս հաճույք ես ստանում: Թանկ են: )))

ռեյտինգ +1
կարդալ

Իմ շատ սիրելի ջինսերի ապրանքանիշն է: Բայց նույնիսկ համեմատության մեջ էլ չարդարացված բարձր են գները:

ռեյտինգ +1
կարդալ

Խանութի աշխատակցուհու շատ վատ, անվայելուչ, ես կասեի՝ անպարկեշտության աստիճանի ինքնահավան պահվածքի պատճառով երբեք այլևս այս խանութ երկրորդ անգամ ոտք չեմ դրել առաջին այցելությունից հետո: Հուսով նա արդեն այնտեղ չի աշխատում:

ռեյտինգ +1
կարդալ

Ինչ ասեմ... խանութի դուռը բացեք, հոտից կհասկանաք վաճառվող ապրանքի որակը: Եթե հագուստ գնելիս կարևորում եք միայն գինը, համեցեք:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ անհաջող տեսականի է... չնայած շուկայի պահանջարկին, այնուամենայնիվ, երևի ամեն ինչ չի, որ պետք է կարել ու ներկայացնել, ինչ մտքներով անցնի:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ ուրախ կլինեի, եթե այս խանութի մեեեեծ ցուցափեղկերից ներս պարզապես ուրիշ խանութ կամ ուրիշ վայր տեսնեի և ոչ անհասկանալի այն տեսականին, որն աչքիդ է զարնում ամեն անգամ կողքով անցնելիս.... ինչի խանութ է չես հասկանում, իրենք էլ չեն հասկանում երևի: ))) Հետևաբար չեմ զարմանում, որ ամեն ինչ վաճառում են բայց ոչինչ որակյալ չէ:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ լավ վայր է: Գինիների և գինու հետ մատուցվող խորտիկների մասին խոսք չկա: Ուղղակի փոոոոքր է, մի քիչ ընդլայնվեք էլի: Հա, սպասարկումն էլ շատ լավն է:

ռեյտինգ 0
կարդալ

Որակյալ, թանկ... հարմարավետության ու առողջության տեսակետից շատ դեպքերում զգում ես, որ անգերազանցելի են... բայց ամեն դեպքում գնային քաղաքականությունը լավ կլիներ փոխեին:

ռեյտինգ +1
կարդալ

Միանշանակ կդժվարանամ ասել, որ իդեալական կոշիկներ են... հա, շատ որակյալ են, բայց մեղմ ասած գնի հետ շատ կոշիկի մոդելների դեպքում որակը համադրելի չէ: Ոճը շատ եմ սիրում, բայց տպավորություն է, որ տեսականին ինչքանը կարողանում են, էդքանն են բերում: Սպասարկումն էլ լավն է, անտրտունջ օգնում են գտնել նախընտրած մոդելը:

ռեյտինգ +1
կարդալ

Տեղական է, գովելի է: Նայում ես ցուցափեղկերին, քեզ թվում է, հիմա կմտնես ու ուզածդ կոշիկը կգտնես, բայց ավաղ... իրականում մանրազնին դիտարկելուց հասկանում ես, որ էդպես չի... համեմատաբար կարծում եմ թանկ է... մի անգամ եմ կոշիկ ձեռք բերել... շատ անհարմար դուրս եկան... հուսով եմ առկա թերությունները շուտ կվերացնեն, թե ոճի, թե որակի առումով:

ռեյտինգ +1
կարդալ

Անկեղծ ասած Մարկո Պոլոյի՝ որպես սրճարանի մասին կարծիքիս վրա շատ վատ է ազդում այն, թե որտեղ է գտնվում ու թե ինչ սարսափելի են առաջ տված սեղանները խանգարում հրապարակից Աբովյանով բարձրացող և իջնող անցորդների ակտիվ հոսքին... Մի քիչ բարեխիղճ լինեին տարածքը ազատ թողնեին, գոնե պիկ ժամերին համեմատաբար հարմար լիներ էտ հատվածով քայլելը: Մնացած առումներով շատ սովորական վայր է... սպասարկմամբ երբեք չեն փայլել:

ռեյտինգ +1
կարդալ

Ավանդական են, հավես է: Խորովածը վատը չէր: Ու կարծես մատչելի վայր է: Բայց առանձնահատուկ սպասարկում չեմ նկատել... սովորական միջին:

ռեյտինգ +1
կարդալ

Շատ եմ սիրում խոհանոցը: Շատ... ուրիշ ասելիք չունեմ: Էնքան եմ սիրում, որ եթե մի-քիչ էլ վատ սպասարկեն կարծիքիս վրա չի ազդի: ))))

ռեյտինգ +1
կարդալ

Ըըըըը... էն որ արագի մեջ շաաատ սոված ժամանակ ուրիշ տեղ չկա գնալու: Մենակ էտ դեպքում կգնայի երկրորդ անգամ: էժան է, բայց իիիինչ միջավայր, իիիինչ սպասարկում: Արի շուտ-շուտ կեր, հել գնա, լիքը սպասող կա: ))))
Ասում եմ արագի մեջ, բայց լավ էլ երկար սպասեցինք: Մի խոսքով, իրենք իրենց հաճախորդներն ունեն ու երևի դրա համար էլ շուկայական նիշա փոխելու մասին չեն մտածում:

ռեյտինգ 0
կարդալ

Ախր էս Քրամբսի խոհանոցը շատ լավն ա է: )))
Բայց դե իրականում շատ եմ սիրում Քրամբս թեյը իրենց: Տարվա բոլոր եղանակներին հաճելի խմվում է:
Մեկ-մեկ հաճելի հյուրասիրություններ են անում.. թեյի հետ փոքրիկ կրուասան... եսիմ ժեստ է, բայց սպասարկման մակարդակի մասին շատ բան է ասում:

ռեյտինգ +2
կարդալ

Չնայած արագ սննդի կետ է, իսկ ես արագ սննդի հետ առհասարակ չունեմ )))) ... այնուամենայնիվ, սիրիահայերին հատուկ լավ սպասարկման և շատ համեղ ֆալաֆելի համար արժե... Անունն էլ է մի տեսակ դուրս գալիս: Լավ են մտածել:

ռեյտինգ 0
կարդալ