+70 շնորհակալություն դուք առաջինն եք գնահատել հետևյալ վայրը Գարուն Ռեզորթ Հյուրանոց-Garoon Resort by Picnic 4 ամիս առաջ
+40 շնորհակալություն հետևյալ վայրին նկար ավելացնելու համար Գարուն Ռեզորթ Հյուրանոց-Garoon Resort by Picnic 4 ամիս առաջ
+100 շնորհակալություն հետևյալ վայրը ավելացնելու համար 4 ամիս առաջ
+100 շնորհակալություն հետևյալ վայրը ավելացնելու համար Գարուն Ռեզորթ Հյուրանոց-Garoon Resort by Picnic 4 ամիս առաջ
+10 շնորհակալություն այսօր մեզ այցելելու համար: 4 ամիս առաջ
+10 շնորհակալություն այսօր մեզ այցելելու համար: 5 ամիս առաջ
+10 շնորհակալություն այսօր մեզ այցելելու համար: 6 ամիս առաջ
+10 շնորհակալություն այսօր մեզ այցելելու համար: 6 ամիս առաջ
+100 շնորհավորում ենք. հետևյալ վայրի մասին ձեր REVIEW-ը ընտրվել է որպես օրվա լավագույն կարծիք Դը Քորներ-The Corner 7 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWԴը Քորներ-The Corner 7 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWԴը Քորներ-The Corner 7 ամիս առաջ
+40 շնորհակալություն հետևյալ վայրին նկար ավելացնելու համար Դը Քորներ-The Corner 7 ամիս առաջ
+70 շնորհակալություն դուք առաջինն եք գնահատել հետևյալ վայրը Դը Քորներ-The Corner 7 ամիս առաջ
+10 շնորհակալություն այսօր մեզ այցելելու համար: 7 ամիս առաջ
+10 շնորհակալություն այսօր մեզ այցելելու համար: 7 ամիս առաջ
+10 շնորհակալություն այսօր մեզ այցելելու համար: 7 ամիս առաջ
+10 շնորհակալություն այսօր մեզ այցելելու համար: 7 ամիս առաջ
+40 շնորհակալություն հետևյալ վայրին նկար ավելացնելու համար Սիմոնա-Simona 8 ամիս առաջ
+100 շնորհակալություն հետևյալ վայրը ավելացնելու համար Սիմոնա-Simona 8 ամիս առաջ
+10 շնորհակալություն այսօր մեզ այցելելու համար: 8 ամիս առաջ

Հիասքանչ բնություն ու մաքուր օդ, այստեղ կա այն ամենն ինչ հարկավորա լիարժեք հանգստի համար։ Սպասարկումը շատ լավ էր, սենյակները մաքուր էին ու հարմար։ Դրախտային կանաչ վայր էր։ :)

ռեյտինգ 0
կարդալ

Վերջերս եմ եղել The Corner-ում ու հաստատ էլի կվերադառնամ։ Շատ հավանեցի։
Սպասարկումը՝ լավն էր։ Ինտերիերը՝ լավն եր։
Հիմա անցնեմ ամենակարևորին :D Անպայման փորձեք իրենց մոտի պիցցաները, ընտիր են ու շատ հավես, կտորները ծալված էին դեպի ներս, մի խոսքով յուրահատուկ էր ու շաատ համով, ի դեպ թոփինգը ինչ ուզում եք դնում են։ Հետի ֆրին էլ էլի չգիտեմ ոնց էին պատրաստել, սովորական չէր՝ փորձեք կհասկանաք ինչի մասին եմ խոսում։ ՄԵկ էլ անպայման լազանյա փորձեք, հետո շնորհակալություն կասեք :D Մի խոսքով շատ համեղ խոհանոց ու լավ սպասարկում, տեղն էլա հարմար։ Ապրեք :)

ռեյտինգ +2
կարդալ

Իրականում շատ սիրուն սարքած տեղա, բայց պետք էր մինչև նոր տարի գալ էստեղ, որովհետև նոր տարուց հետո միակ հետաքրքիր բանը սահդաշտնա մնում։ Երևի ամեն ինչ արդեն փակված էր դրա համար բավականին ձանձրալի տպավորությունա թողել։
Մեկ էլ իրենց քարտեզի վրա նշված "Սրճարան" կա, որ մտածում էս սովորական սրճարան կլինի։ Իրականում երևի աշխատողների համար էր, մի տեսակ ճաշարանի տպավորություն թողեց։ Եթե իսկական սիրուն, փոքրիկ սրճարան եք ուզում, ապա մի քիչ հեռու փոքրիկ տնակ կա, անունը "Միսիս Կլաուսի տուն"-ա, պարզվեց դայա որպես սրճարան գործում։ Մնացած ամեն ինչ փակ էր։
Մի խոսքով եթե մյուս տարի էլ լինի, ապա կարելիա գնալ, բայց միայն նոր տարուց առաջ, որովհետև հետո անիմաստ ու ձանձրալիա ուղղակի։

ռեյտինգ +1
կարդալ

Ուղղակի հիացած եմ Գլոբբինգով։ Շատ էի լսել, բայց մինչև ինքս չփորձեցի չհավատացի։ :)
Երբեք չէի պատկերացնի, որ ԱՄՆ-ից պատվեր անելը այսքան արագ կլինի։ Շատ արագ ու արդյունավետ են աշխատում։ Պատվերը ուղարկեցին՝ 6 օրում հասավ։ Առաքումն էլ իսկապես ծիծաղելի գումար էր, որ Երևանի մեջ մի բան էս պատվիրում առաքումն ավելի թանկա լինում :D
Ամեն ինչ ծանուցվումա և՛ էլ-փոստով, և՛ իրենց կայքով, ինչը շատ հարմարա։
Երբ արդեն հասել էր, գնացի պատվերը ստանալու, շատ մարդ կար, մտածում էի մի ժամ հաստատ կտևի հերթը՝ 15 րոպե էլ չտևեց։ Իրոք շատ արագ, համակարգված ու լավ են աշխատում։ Հա՛մ ծառայություններն են լավը, հա՛մ թիմը։ Ապրեք։

ռեյտինգ +4
կարդալ

Իմ ամենա ամենա ամենա սիրելի խանութներն են ԿԱՆՏԱՏԱները։
Սպասարկումն ուղղակի արտակարգա։ Միշտ տարբեր խանութներում լինում են չէ, որ օրվա երկրորդ կեսից հետո աշխատողների տրամադրությունը լավը չի լինում՝ էստեղ տենց բան չկա։ Որ մասնաճյուղը մտել եմ միշտ բարձր տրամադրությամբ դիմավորել են ու շատ մանրամասն ներկայացրել ամեն ինչ։ Որ թեյի մասին ուզում ես հարցրու՝ բոլորից տեղյակ են ու մեծ սիրով պատմում են դրանց մասին։
Դե տեսականին էլ աննկարագրելի լավնա, սուրճերից չեմ փորձել, բայց ինչ տեսակի ու համի թեյ մտքներովդ անցնի ունեն։ Մեկը մեկից լավն ու օգտակար։
Մի խոսքով, եթե ինձ պես թեյի սիրահար եք, ապա Կանտատա այցելելը պարտադիրա։ :)

ռեյտինգ +5
կարդալ

Սիրում եմ Վոլմոնդը, ամբողջ տեսականին որակով ու սիրունա շատ։ Ամեն ճաշակի բան կարողանում ես գտնել։ Անձնակազմն էլ շատ համբերատար ամեն կերպ փորձումա օգնել, որ քո ուզած բանը գտնես։
Միանշանակ խորհուրդ եմ տալիս բոլորին։

ռեյտինգ +3
կարդալ

Շատ եմ սիրում Մանկանը, երևի թե ամենալավ մանկական խանութնա, ամեն դեպքում ինձ համար էդպեսա։
Ամենահավեսն էնա, որ փափուկ խաղալիքների տեսականի ունեն, որը հենց իրենք են արտադրում։ Համ լավա որ հայկական արտադրությունա, համ էլ շատ սիրուն են ստացվում։ Աշխատակիցներից էլ որևէ բացասական բան չեմ տեսել։ Մի խոսքով 5 աստղ Մանկանին։ :)

ռեյտինգ +4
կարդալ

Նախ սկսեմ խանութից՝ ընենց հավեսա սարքած, ոնց որ շվեցարական ալպերում մի փոքրիկ խանութ մտնես, նույնիսկ դրսից արդեն տենց տպավորությունա առաջանում։ Շատ հաջողա սարքած։ :)
Սրճարանն ամռանը դրսում էր, բայց ոչ թե մյուս բացօթյա սրճարանների նման փողոցի մեջտեղում, այլ գեղեցիկ, հանգիստ, կանաչ այգում։
Իսկ հիմա հարևան հյուրանոցի երկրորդ հարկումա գործում սրճարանը։ Երեկոները բուխարին են միացնում ու հեքիաթը շարունակվումա։ Պատկերացնում եմ ամանորյա օրերին ինչ սիրուն ու հաճելի կլինի։
Դե գինու ու պանրի տեսականու մասին խոսք չկա, իսկական շվեյցարական, ֆրանսիական, հոլանդական և այլ երկրներից բերված, արտակարգ համեղ պանիրներ են։ Գինիներն էլ ամենալավերն են ընտրված։ Մի խոսքով քաղաքում հայտնի շատ գինու բարերից ու սրճարաններից միանշանակ առանձնացող, չկրկնվող, լավ ու ուրիշ տեղա Say Cheese-ը։

ռեյտինգ +5
կարդալ

Ճիշտ ձևով պատրաստված, իսկական համեղ սուշիներ։ Ուրիշ բան չեմ փորձել Վասաբիում, չնայած ասում են շատ համեղ պիցցաներ ունեն, պետքա փորձել ուրեմն։ :)
Հատկապես Աբովյանի մասնաճյուղը շատ հարմար տեղումա՝ սիրում եմ։ Ներսն էլա շատ հավես, հարմար ու հանգիստ։

ռեյտինգ +6
կարդալ

Մի տեսակ միշտ սիրել եմ Յամ-Յամը։ Երևի իսկական դոնաթներ միայն էստեղ էին լինում առաջ դրանից էր։ Չնայած հիմա ուրիշ տեղեր էլ կան, բայց միևնույյնա իրանցն ուրիշա։ Տեղն էլա հարմար տեղ, ափսոս մի քիչ շատա փոքր։

ռեյտինգ +5
կարդալ

Թթենիում լիքը թարմ ու յուրահատուկ ձևի համով բաներ կան։ Ժենգյալով հացը արտակարգ էր, թխվածքներն էլ էին շատ հաջող։
Խմիչքները չեմ փորձել բայց տնական լավ օղի սիրողների դուրը հաստատ կգա, շատ էին գովում։
Տեղն էլա դե շատ լավը՝ Սարյան փողոցում, հատկապես ամռանը դրսի հատվածում շատ հավեսա։

ռեյտինգ +4
կարդալ

Կապ չունի ինչ տեսակի հաստատություն կլինի, եթե այնտեղ գրագետ ու պրոֆեսիոնալ մարդիք են աշխատում, ուրեմն միանշանակ միայն ծաղկելու է այդ կազմակերպությունը։ Ինեկոբանկից վերջերս եմ սկսել օգտվել ու չեմ փոշմանել։ Աշխատակիցներն այնքան արհեստավարժ ու արագ են աշխատում, որ նույնիսկ երբ շատ մարդկանց դեպքում հերթեր են գոյանում ամենաշատը 5 րոպե կարող է տևել հերթդ։ Իրոք ապրեն շատ։

ռեյտինգ +5
կարդալ

Որպես կանոն Սեգաֆրեդո այցելելիս միշտ խմորեղեններ ու սուրճ էի փորձում։ Վերջին անգամ այստեղ իրանց "Կեսար"-ը փորձեցի․ ընտիր էր։ Իրոք շատ լավ էին պատրաստել։ Սրանից հետո Սեգաֆրեդո Կեսարի համար եմ գալու հատուկ։ :) Էստեղի մենակ սեղաններն են փոքր, որ 2 հոգուց ավել մարդա լինում անհարմարա լինում, իսկ ընդհանուր առմամբ մեր քաղաքում ամենաորակով տեղերիցա Սեգաֆրեդոն։

ռեյտինգ +5
կարդալ

Ամեն ինչ բարձր մակարդակի էր՝ վայրը, սպասարկումը, պայմանները և մնացած ամեն ինչը։ Սենյակները մաքուր են, նույնիսկ շատ մաքուր են :)
Անձնակազմը շատ բարեհամբույր ու ամեն րոպե պատրաստ օգնելու։
Մի խոսքով հրաշալի վայր, որը միանշանակ խորհուրդ եմ տալիս այցելել։

ռեյտինգ +4
կարդալ

Դեռ մի քանի անգամ եմ օգտվել բայց միանշանակ գոհ եմ։ Արագ ազատ մեքենան գտնումա ու շուտ հասնում տեղ։
Մեքենաները շատ լավ վիճակում են՝ մեկը մեկից լավը, վարորդները քաղաքավարի են, վերջում էլ գումարը նորմալ գրումա։ Հա ու միշտ հարցնում են թե որտեղով հարմար կլինի գնալը, անիմաստ ճանապարհը չեն երկարացնում, որ շատ գումար գրվի։
Մեկ էլ լսել եմ՝ ուզում են քարտով վճարումներ ընդունեն, դա էլ որ եղավ ընտիր կլինի։ :)

ռեյտինգ +4
կարդալ

Լավագույն տուրիստական գործակալություններից։ Կարողանում ես բավականին հարմար գներով ավիատոմսեր գնել։ Շատ լավ սպասարկումա, ամեն ինչ շատ բովանդակալից ու մանրամասն ներկայացնում ու բացատրում են, ու փորձում են ամեն ինչով օգնել։ Շատ գոհ եմ իրենցից ու բոլորին խորհուրդ եմ տալիս։

ռեյտինգ +2
կարդալ

Իրանց ֆալաֆելին մի հատ մեծ LIKE <3
Մնացածը չեմ փորձել բայց չեմ կարծում, որ վատը լինեն։ Սպասրկումն էլ էր լավը, ապրեք։

ռեյտինգ +5
կարդալ

Մի քանի անգամ գնացել էի նորմալ տպավորություն էր թողել։ Վերջին անամ մի քանի օր առաջ գնացի ու կարգին հիասթափվեցի՝ հատկապես սպասարկումից։ Էն որ բերում մենյուն տալիս են ու առանց չափազանցնելու երեք րոպե հետո գալիս են ասում "Չորոշեցի՞ք"։ Շնչիդ կանգնած չեն թողում նայես տեսնես ինչ կա։ Դե մեկ էլ պարտադիր բոլորը առհամարական ու մեր ավանդական մունաթով։ Իրանց պիցցան համով էր բայց պաստան չէ։ Ամեն դեպքում դուրս չեկավ։ Որոշել եմ՝ էլ չեմ գնալու։

ռեյտինգ +4
կարդալ

Գոհ եմ Մոբայլ Սենթրից։ Չէի կողմնորոշվում որ մոդելը ընտրեմ, ինչքան հարց տվել եմ աշխատողը մանրամասն ու ամենակարևորը համբերատար պատասխանելա ու բացատրել ամեն ինչ։ Միանշանակ խորհուրդ եմ տալիս։

ռեյտինգ +4
կարդալ

Մեր քաղաքի լավագույն գրախանութներից։ Ինչ հիշում եմ Նոյան Տապանը կա ու ամենալավնա, միակ մինուսը աշխատողներն են, երբեք չի լինի մտնես ու մեկը դժգոհ չլինի։ Դա ահավոր վանողա, նույնիսկ լավ տրամադրությամբ մտնես խանութ ու քո ուզած բանն էլ գնես միևնույննա բացասական լիցքեր ես ստանում։ Թե չէ ամենալավ տեսականիով գրախանութներիցա։

ռեյտինգ +4
կարդալ

2 գնահատում եմ կայքի ներկայիս վիճակը։ Առաջ լավագույն կայքերից էր․ նորմալ կարողանում էիր գրանցվել ու ման գալ քո ուզած աշխատանքը, ամեն ինչ հարմար էր ու պարզ։
Երևի մի տարի կամ ավել կլինի փոխել են դիզայնն ու մնացած ամեն ինչը։ Մի կերպ մտնում ես քո պրոֆիլը, CV-ի նման մի ձև կա տված լրացնելու համար, լրացնում ես հաջորդ անգամ մտնում ես դատարկա ու ստիպումա նորից լրացնել։
Հայտարարությունա դրած, ուզում ես նայես 2 տողա գրած, ասումա մուտք արեք ամբողջ հայտարարությունը կկարդաք, մուտ ես անում 2 տողը դառնումա 4, ասումա լրացրեք ձեր պրոֆիլը որ մնացածը նայեք։ Սպանիք էլի մարդ ուզումա ուղղակի կարդա մանրամասն հասկանա ինչ աշխատանքա ուղղակի։ Չի կարելի ամեն ինչ անիմաստ խառնել են ու բարդացնել։ Իմ համար եթե առաջ աշխատանք փնտրելու համար լավագույն կայքերից էր հիմա Լիստ-ի նման կայքա դառել։ Ափսոս էր։

ռեյտինգ +4
կարդալ

Բարձրակարգ սպասարկում ու հետևողական անձնակազմ։
Տոմս էինք գնել դեկտեմբերի վերջի համար ու տրանզիտով էր, մի քանի օր հետո՝ տոնական օրերի պատճառով այդ օրվա թռիչքները չեղարկվել էին։ Անմիջապես զանգահարեցին, տեղեկացրեցին որ նման բան կա ու պետք է գնայինք անմիջապես ավիաընկերության գրասենյակ, որպեսզի այլ օր ընտրեինք չեղարկվածի փոխարեն։ Գնացինք փոխելու, բնականաբար սկսեցին ամեն ինչ բարդացնել ու խառնել ու եթե Արմենիա Թրավելից զանգող աշխատողը մանրամասն իրավիճակը չբացատրեր ու չասեր ինչ պետք է անեինք ապա փոխելու համար մեզնից փոխող ավիաընկերությունը անիմաստ ավել գումար էր ուզելու։ Փորձեցին, բայց քանի որ տեղյակ էինք ամեն ինչից՝ չստացվեց։ :) Մի խոսքով իրենց գործի վարպետ մարդիկ են բոլորը՝ պրոֆեսիոնալ ու բարեկիրթ։

ռեյտինգ +6
կարդալ

TMS-ը էն հազվադեպ վայրերիցա, որտեղ իսկական համով բուրգերներ են լինում։ Սպասարկումն էլա լավը։
Հա ու պետքա առանձին իրանց ֆրիները նշեմ, շատ յուրահատուկ համ ունեն։ Փորձեք անպայման։ :)

ռեյտինգ +5
կարդալ

Էս խանութում "1 վայրկյանով" մտնելը մի 3 ժամա տևում։ Մտնում եմ ու մոռանում եմ դուրս գամ։ Արտակարգ խանութա, ինչ գիրք ման եմ եկել էստեղ եղելա, ու անընդհատ նոր տեսականի են ունենում։ Շատ լավա, որ մեր քաղաքում լավ գրախանութներ ունենք։
Միակ մինուսը աշխատողներից մի քանիսն են, մի տեսակ միշտ շատ դժգոհ են լինում ամեն ինչից։ Չգիտես ինչի։ Իսկ մնացած ամեն ինչը 5 աստղա։

ռեյտինգ +6
կարդալ

Մի քանի բան փորձել եմ, չեմ կարող ասել վատն էին, բայց լավն էլ չէին։ Որ մտնում ես ամեն ինչ շատ ու սիրուն դրածա, հավես հոտա գալիս, բայց շատ լավը չէին։
Մեկ էլ ինտերիերը մի տեսակ հեչ կապ չուներ իրանց հետ։
Բալատուն՝ բավականին գեղեցիկ անուն են ընտրել վայրի համար ու հենց բալատան գաղափարով կարար շաաատ ավելի հետաքրքիր ու սիրուն ձևավորած վայր լիներ։

ռեյտինգ +2
կարդալ

Մեր քաղաքի ամենա ամենա ամենա խանութներից մեկը։ Որակով ու համեղ իսկական շոկոլադներ են։
Ամեն ինչ լավնա՝ փաթեթավորումը, սպասարկումը, տեսականին, աշխատողներն ու մնացած ամեն ինչը։ 10 աստղ լիներ 10 կդնեի։ :)

ռեյտինգ +4
կարդալ

Բիլայնի կապից չեմ բողոքում։ Մի տարուց ավելա, որ օգտվում եմ ու դեռ դժգոհելու առիթ չի եղել, կամ էլ կարողա ավելի քիչ եմ օգտվում դրանիցա։ :)
Սպասարկման մասին եմ ուզում գրել․ դե հա հասկանալիա, որ օրվա վերջա լինում արդեն, մարդիկ սովորաբար հոգնած են լինումն, բայց դա չի նշանակում որ պետքա դժգոհ դեմքով ու մի քիչ էլ մունաթով :) նենց սպասարկես, որ մարդ չուզենա 2րդ անգամ գա։
Ու չգիտեմ ինչի միշտ Beeline-ում էլ մի մեր հայաստանյան մի քանի բանկերի նման ամեն ինչ անտանելի դանդաղ են անում։ Եթե իրենց լսես՝ ծրագրայինա, բայց դե եթե ծրագրայինա էսքան մեծ ընկերությունա "առաջատար օպերատորներից" մեկնա Հայաստանում, բա մի քանի նորմալ մասնագետ ընդունեք լուծեք նման հարցերը, որ մարդիկ դժգոհ չմնան միշտ։

ռեյտինգ +4
կարդալ

Այս բանկից մի քանի անգամ ստիպված եմ եղել օգտվել, գումար ստանալու համար: Ահավոր հերթ էր, էնքան սպասեցի, որ աշխատանքից էլ ուշացա: Տեղը շատ փոքրա, ընդհանրապես նման մարդաշատ ու կենտրանական հատվածում մասնաճյուղ բացելուց կարելիա մի քիչ ավելի մեծ տարածք նախատեսել բանկի համար:
Աշխատողների մեծ մասը մունաթով ու ոչ պրոֆեսիոնալ էին, էն որ անընդհատ կողքի աշխատողին էր հարցնում ինչը ոնցա պետք անել: Իսկ հերթերի մասին նորից չխոսեմ:
Մնացած ծառայություններից տեղյակ չեմ, հուսամ պետք էլ չի լինի տեղյակ լինել:

ռեյտինգ +5
կարդալ

Հիմնականում էս մասնաճյուղից եմ օգտվել ու նորմալ սպասարկումա եղել։ Բավականին արագ հաշիվս բացել են ու ամեն ինչ հանգիստ բացատրել։ Գոհ եմ հիմնականում։ Վատ բանկ չի, ընդհակառակը ինչքան գիտեմ նույնիսկ աշխարհի լավագույններիցա համարվում, բայց անհարմարա։ Բանկոմատները չասեմ քիչ են, բայց շատ էլ չեն, անհարմարա երբ մոտիկ բանկոմատ չի լինում ու ամեն անգամ ստիպված էս ինչ որ ուրիշ տեղ հասնել։ Ու ուրիշ բանկոմատներից էլ հանելու դեպքում մի քանի հազար դրամ էր անիմաստ պահում։
Մեկ էլ մեր օրերում, երբ ինտերնետով վճարումներ շատ ենք անում բավականին անհարմարա էն փաստը, որ սովորական ասենք Visa քարտեր չունեին, միայն ինչ-որ վարկային քարտեր ունեն չեմ հիշում ինչ պայմաններով, մի խոսքով գլխացավանքա։ Երևի ավելի շատ բիզնեսով զբաղվող մարդկանցա հարմար քան անհատ ֆիզիկական անձանց։

ռեյտինգ +5
կարդալ

Անվերջ հերթեր ու չնայած 4 սպասարկման պատուհան կա, բայց միշտ 1 կամ 2 հատն են աշխատում։ Դռան մոտի աղջիկը ընենցա նայում վախենում ես հարց տաս։ Հերթի համարները թղթի վրա տպած, կտրտած դրվածա սեղանին, իբրև համակարգումա, բայց կյանքում հերթդ գալուց էլ չի հաջողվում պատուհանի մոտ հասնել։ Մենակ ամենավերջի պատուհանի մոտ աշխատողնա, որ նորմալ սպասարկումա ու հարցերին նորմալ պատասխանումա։ Մի խոսքով անհաջող բանկա, հիմնականում մոտիկ լինելնա պատճառը որ շատերը օգտվում են, թե չէ ոչ մի լավ բանով չի առանձնանում։

ռեյտինգ +5
կարդալ

Չգիտեմ կարողա հետո 5 աստղ դառնա, բայց էս պահին 1-ից ավել չեմ դնի։ Իրանք շատ ճոխ իրանց ներկայացնելով մտան շուկա, որ բոլորը մտածեն վերջ մենակ իրանք են, բայց արի ու տես որ անիմաստ ճոխացրած էր։ Ամսի 1-ից մթամ գործումա, անկեղծ մի 20 անգամի չափ փորձել եմ պատվիրել։ Երբեք տենց էլ տաքսի չի գտնում չնայած ցույցա տալիս որ չգիտեմ քանի հատ տաքսի կա մոտակայքում։ Մի խոսքով պարզապես չի էլ աշխատել, չեմ էլ կարողացել պատվիրել, որ սպասարկման մասին ինչ որ բան կարողանամ գրել։ Իրանց էփլիքեյշնը ուղղակի չի աշխատում ու վերջ։

ռեյտինգ +5
կարդալ

Հիմա մեր քաղաքում այնքան շատ են ժամանցի վայրերը /սովորաբար աղմկոտ/, որ Լոֆթ-ի նման տեղերն ուղղակի անհրաժեշտություն են։ Հանգիստ, դրական, ուրախ, հավես, անմիջական, գրագետ, ինֆորմացնող, ժամանցային, մշակութային, հանգիստ ու կիրթ միջավայր։ Ուզում ես աշխատես՝ աշխատի, ուզում ես դաս անես՝ դաս արա, ուզում ես գիրք կարդաս՝ գիրք կարդա, ինչ ուզում ես արա։
Բացի ամեն ինչից համ էլ տեղնա հարմար ու ամենակարևորը հետաքրքիր միջոցառումներ ու հանդիպումներ են միշտ լինում։ Ապրեք :)

ռեյտինգ +2
կարդալ

Եթե ուզում եք միանգամից մի քանի համով բան ուտել ապա մենյուից ընտրեք "Ամեն ինչից մի քիչ"-ը։ Բոլոր համով բաներից մեջը կա հաստատ չեք փոշմանի։
Հա ու մի քիչ սառը եղանակին իրանց մարշմելոուներով տաք շոկոլադը փորձեք։ You're welcome! :)
4 դնում եմ մենակ տեղի համար։ Մի քիչ անհարմարա՝ հատկապես ներսը։

ռեյտինգ +4
կարդալ

Վերջերս կազմակերպվող "Հանդիպում գինեգործի հետ" միջոցառումները շատ հետաքրքիր են, շատ լավ գաղափար է։ Դե իսկ գինիների ու վայրի մասին խոսքեր չկան։

ռեյտինգ +3
կարդալ

Ամենա ամենա տեղերից։ Ընկերների հետ ուրախ ու խելոք ժամանակ անցկացնելու հրաշալի վայր։ 5+ :)

ռեյտինգ +2
կարդալ

Հանգիստ միջավայր, բարձրակարգ սպասարկում, համեղ խոհանոց, դե իսկ բազմազան գինիների մասին խոսք չկա։

ռեյտինգ +2
կարդալ

Բազմազան սուրճ ու համեղ թխվածքներ վայելելու հրաշալի վայր։

ռեյտինգ +3
կարդալ

One of my favorite places in Yerevan. Everything is delicious and tasty. Crumbs is also one of the rare places with really good staff. Always feels like home :)

ռեյտինգ +4
կարդալ

Հիմնականում ԱԿԲԱ-յի հենց այս մասնաճյուղից եմ օգտվել։ Ամեն ինչ բարձր մակարդակով արվում՝ հատկապես սպասարկումը, և ամենակարևորը՝ երբեք մյուս բանկերի նման դժգոհ դեմքով աշխատողներ չեն հանդիպել։ Մի խոսքով միանշանակ խորհուրդ եմ տալիս։

ռեյտինգ +3
կարդալ

Աննկարագրելի հավես տեղ:
Շաաատ հաճելի միջավայր, շատ լավ անձնակազմ ու սպասարկում: Իսկ համեղ ուտեստների մասին խոսք չկա: :)

ռեյտինգ +2
կարդալ

Շատ հաճելի, գեղեցիկ ու հանգիստ միջավայր: Լավ սպասարկում ու համեղ ուտեստներ: Հատկապես խորհուրդ կտամ կրեմ ապուրներ ու չիզքեյք փորձեք: :)

ռեյտինգ +2
կարդալ

Հանգիստ մթնոլորտ, բարձրորակ գինիներ, դե իսկ համեղ հյուրասիրության մասին խոսք չկա: 5 stars :)

ռեյտինգ +2
կարդալ

Լայն տեսականի ու ընտրության մեծ հնարավորություն, մնում ա գները մի քիչ մատչելի լինեն: :)

ռեյտինգ +6
կարդալ

And our 5 points go to very tasty Pasta Prego! Delicious! Loved it. (Y)

ռեյտինգ +6
կարդալ

Don't forget to try Brownie ice-cream and chocolate cookies! ^_^

ռեյտինգ +7
կարդալ

A place where real traditional "Jengyalov Hac" can be found! Good service, pleasant atmosphere, tasty Jengyalov Hac. 5 stars. :)

ռեյտինգ +4
կարդալ

Ահավոր հավես տեղ: Իրոք կարողանում ես լիարժեք ուրախանալ ու լավ ժամանակ անցկացնել:

ռեյտինգ +3
կարդալ

Անկեղծ ասեմ` սինաբոնները հեչ դուրս չեն եկել, բայց սառը շոկոլադը իրոք լավնա շատ, խորհուրդ կտամ փորձել :)

ռեյտինգ +5
կարդալ

Սիրեցի: Իրոք շատ լավ ու որակյալ ապրանքներ կան: 5 stars! :)

ռեյտինգ +4
կարդալ

Առանց մանրամասների միանշանակ 5 աստղ:

ռեյտինգ +2
կարդալ

Բավականին որակյալ և չկրկնվող ապրանքներ կան: Հավանեցի: Խորհուրդ կտամ այցելել: (Y)

ռեյտինգ +4
կարդալ

Շատ լավ գրախանութ! Իմ ուզած գրքերը միայն այստեղից եմ կարողանում գտնել: "3
Մենակ աշխատողներն են անտանելի դառնում :/

ռեյտինգ +4
կարդալ

ամեն ինչ լավնա բացի սպասարկումից :)

ռեյտինգ +3
կարդալ

ամենա, ամենա, ամենա, ամենահամով տեղերիցա Երևանի! Սիրում եմ շատ! 5 աստղն էլա քիչ :D 5+

ռեյտինգ +1
կարդալ

Հանգիստ միջավայր ու հաճելի մթնոլորտ: Իսկ սպասարկման ու համեղ կրեպների մասին խոսք չկա: 5 եմ նշանակում :)

ռեյտինգ +1
կարդալ

Շատ հաճելի ու հանգիստ միջավայր, բայց համաձայն եմ գները հաջող չեն :)

ռեյտինգ +1
կարդալ

Շաաաաաաաատ հավես տեղ հատկապես ծնունդների կամ պարզապես ընկերներով լիարժեք ուրախանալու համար: 5 աստղ :)

ռեյտինգ +1
կարդալ

Հիասթափվեցի մի տեսակ, ավելին էի սպասում, ավելի հետաքրքիր համով բաներ կարային լինեին վսյո տակի Chocolateria-յա անունը: Մի խոսքով վատը չէր բայց լավն էլ չէր: Իսկ միջավայրը լավն էր, բավականին հանգիստ էր ու հաճելի:

ռեյտինգ +3
կարդալ

Լավ տեղա, համով բաներ են լինում , պաղպաղակն ու ադի բուդին շատ լավն են: Մենակ աշխատողներից եմ դժգոհ, շատ մունաթ դեմքեր են:

ռեյտինգ +1
կարդալ

Չնայած որ պիցցաները լավն են, սպասարկումը ահավորա, չգիտես ինչի միշտ դժգոհ են ու մունաթով + վերջերս ինչ ուզում ես չի լինում, մի խոսքով դժգոհ եմ

ռեյտինգ +1
կարդալ

Շատ լավ համերգներ, բեմի հետ կապը անմիջականա ու կատարողների հետ անմիջական շփումը ամեն ինչ արժի, իսկականից դրական էմոցիաներա հաղորդում ահագին: Որակյալ ու կենդանի երաժշտություն: Մի խոսքով շատ լավ տեղ :)

ռեյտինգ +2
կարդալ

շոկոլադե քուքիները ^_^

ռեյտինգ +2
կարդալ

Ընտրանին դատարկ է