+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWԴիփընԴիփ - DipnDip 12 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWԵվիստա - Yevista.am 12 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՍիթի Հոթել - City Hotel 12 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՍիթի Սենթր Հոթել - City Centre Hotel 12 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWԵվիստա - Yevista.am 12 ամիս առաջ
+100 շնորհավորում ենք. հետևյալ վայրի մասին ձեր REVIEW-ը ընտրվել է որպես օրվա լավագույն կարծիք Եվիստա - Yevista.am 12 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՍիթի Հոթել - City Hotel 12 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՍիթի Սենթր Հոթել - City Centre Hotel 12 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWԵվիստա - Yevista.am 12 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWԵվիստա - Yevista.am 12 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWԵվիստա - Yevista.am 12 ամիս առաջ
+70 շնորհակալություն դուք առաջինն եք գնահատել հետևյալ վայրը Եվիստա - Yevista.am 12 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՍիթի Հոթել - City Hotel 12 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՍիթի Սենթր Հոթել - City Centre Hotel 12 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՍիթի Սենթր Հոթել - City Centre Hotel 12 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՍիթի Հոթել - City Hotel 12 ամիս առաջ
+100 շնորհակալություն հետևյալ վայրը ավելացնելու համար Եվիստա - Yevista.am 12 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՍիթի Սենթր Հոթել - City Centre Hotel 12 ամիս առաջ
+50 շնորհակալություն հետևյալ վայրի մասին ձեր REVIEW-ի համար Սիթի Սենթր Հոթել - City Centre Hotel 12 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՍիթի Հոթել - City Hotel 12 ամիս առաջ

Եվիստա՝ գնահատեք ամեն ինչ :)
Պրոբլեմ չկա :D
Շատ լավ հնարավորություն ա բոլոր մարդկանց համար ինչ-որ տեղ գնալուց առաջ տեղեկացված լինել՝ արժի գնալ. թե ոչ :) Լավը էս կայքում նա ա, որ քո ոչ մի կարծիք ոչ մի պարագայում չի ջնջվում, դա հաստատ ա :)
Մի խոսքով, մտեք ու անխնա գրեք ձեր կարծիքները, չէ որ Եվիստան Հայաստանի ամենաբամբասկոտ կայքն ա, ոնց որ ես եմ սիրում ասել :)

ռեյտինգ +5
կարդալ

This is very cozy hotel in the city center and the staff is always ready to help you with everything. This is not standart hotel where the staff is only helping you, you can be friends with them and they will tell you everything about their city, you can go walking with them also, so here you are feeling like a friend who is always awaited. I highly recommend you this place, because it is very close to the Republic Square and to the center of the city. It is also cheap compared with other ones. So, this is my choice!

ռեյտինգ +5
կարդալ

This October was my old friend's wedding and this hotel helped us to made for them the best honeymoon nigh, in their words, of course :D :D
They decorated the hotel room for a small amount of money, other hotels just place two flowers for the decoration. Our package includes also breakfast, which was really very tasty and staff was super friendly). They also suggested airport transfer for the late night flight, so they really enjoyed staying at City Hotel by Picnic.

ռեյտինգ +5
կարդալ

Սպասարկող անձնակազմը յուրաքանչյուր հաստատության դեմքն են :)
Հ.Գ. Լուի Շարդենը շատ գեղեցիկ դեմք ուներ :D Լավ աշխատակազմ, նկատի ունեի...
Ինտերիերը շատ-շատ գեղեցիկ էր, մթնոլորտը՝ ջերմ :)
Ցիտրուս միքս ըմպելիքը չափազաաանց համեղ էր :) Խորհուրդ եմ տալիս փորձել..
Վերջում մենք էդպես էլ չհասկացանք, կարող էինք ներքևի խանութից գնել ու վերևում ուտել, թե այդ խանութը պարզապես առնել և տանելու համար էր: Վերջում մի փոքր հիասթափեցրեց այն փաստը, որ նույն ուտելիքները առաջին հարկում ավելի էժան էին, քան երկրորդ, որտեղ արդեն սրճարանն էր..

ռեյտինգ +5
կարդալ

2-ը դնում եմ , որովհետև խմորեղենը համեղ էր, բայց սպասարկման մասին չեմ էլ ուզում խոսել...
Շատ երկար սպասում ես, որ քեզ պատասխանեն՝ կկարողանան սարքել ուզածդ տորթը, թե ուրիշ տեղ փնտրես... Որոշ ժամանակ հետո պատվերդ հաստատում են, մանրամասն թելադրում ես, նկարն ես ցույց տալիս, որը՝ ինչ գույն պետք ա արվի, մանրամասն գրում են իրենց թղթի վրա, գումարի համար պայմանավորվում, ծնունդիդ օրը գնում ես տորթիդ հետևից ու ինչ, տորթը լրիվ ուրիշ ա, լրիվ տարբերվում ա նկարիցդ, թե բարձրությամբ, թե գրածով, թե գույներով: Ուզում ես արծաթագույն՝ սարքում են մոխրագույն փայլերով, մուգ կապույտ, հանկարծ երկնագույն չլինի պահանջդ լրիվ հակառակն ա իրականանում ու ունենում ես երկնագույն տորթ, որի վրայի գրվածքը ևս իր տեղում չի...
Երբեք չեմ օգտվի էլ..

ռեյտինգ +5
կարդալ

Ժամը 23:30 նամակ էի գրել, միանգամից պատասխանեցին ու նոր ժամանակների գրողների գրքեր ունեն, ինչը շատ լավ է, որովհետև գրադարաններում ոչ մի կերպ չես կարողանում գտնել: Պատվերս այսօր պետք է առաքեն, դեռ պարտաճանաչության մասին չեմ կարող ասել, բայց բարեհամբույր պատասխանել են ու բացի այդ, հիմա 15% զեղչ են անում: Эльчин Сафарли-ի գրքերի արժեքը սկսվում ա 3 500 դրամից, բայց հիմա ես գնել եմ 1 850-ով, ինչը հիասքանչ գին ա, եթե գրողին շատ ես հավանում ու ուզում ես իր բոլոր գրքերն ունենալ,.. ^_^

ռեյտինգ +3
կարդալ

Էն որ ավելի լավ ա մի անգամ գնալ, քան հարյուրավոր review-ներ կարդալ...
Ժողովուրդ, աննկարագրելի լավ տեղ ա է՜...
Մաքուր, կոկիկ, հանգիստ:
Նման սպասարկում ես երբեք չէի տեսել, ինչի համար շնորհակալ եմ շատ իրենց մատուցողներից Մանանին.. Խորհուրդներ տվեց, պատմեց, իսկ պատվերը 1,5 րոպե հետո արդեն տեղում էր՝ առանց չափազանցնելու..
Բա հա՜մը... Էստեղ գալուց հետո էլ սովորական շոկոլադ չես կարողանում ուտել, աննկարագրելի համեղ էին, կարելի է ասել նաև կշտացնող: Մեկ կտորը կարող եք երկուսով ուտել, ինչի համար էլ առաջարկում են առանձին սպասք...
Գները համեմատաբար մյուս սրճարանների՝ թանկ են, բայց ՀԱՍՏԱՏ ԱՐԺԻ...)))
Կարգախոսն ամենաճիշտն է ընտրված՝ Համը կստիպի ձեզ ժպտալլ... :) Ու ստիպեե՜ց... ^_^

ռեյտինգ +3
կարդալ

Հենց ծրագիրը ինքնին ունի խնդիրներ, օրինակ այն, որ ամեն անգամ նույննն վայրերը պատվիրելուց մեկ բերում ա 1 000 դրամ, մեկ 1 120 դրամ: Իհարկե հետո, երթևեկելուց տալիս ես նույն 1 000 դրամը: Գնային քաղաքականությունը լավն ա շատ, բոլորին էլ մատչելի կլինի, արդեն 5 պատվեր եմ հասցրել անել, բոլոր վարորդները բարեհամբույր են եղել, մեկ-մեկ պատվերդ չեն ընդունում, էդ էլ երևի նրանից ա, որ քիչ մեքենաներ ունեն

ռեյտինգ +1
կարդալ

Միշտ գոհ եմ եղել այս խանութից, տեսականին գեղեցիկ է եղել, չկրկնվող տեսականի ունի, ամեն ինչից մեկ գույն ու մեկ օրինակ, վաճառողուհիները բարեհամբույր են եղել, բայց ողջ տպավորությունը ինձ համար փչացրեց դրամարկղում նստած տարիքով կինը:
Պայուսակ էի գնել, որի կախիչը 5 օր հետո թուլացավ ու պոկվեց: Քանի որ օրենքով 14 օրվա մեջ փոխանակելու իրավունք ունեմ, գնացի խանութ... Էս կինը նայեց, նայեց, ասեց. ՙՙԲայց պայուսակի հետ ամեն ինչ նորմալ ա, ինչի՞ եք ուզում փոխել՚՚: Ասում եմ. ՙՙԲա էս երկաթից կախիչը պայուսակինը չի՞: Հո՞ մուրճով չեմ խփել դիտմամբ բերեմ փոխեմ՚՚ Մի խոսքով, ասում էր, թե մինչև տնօրենը չգա չնայի չեմ կարող ոչինչ անել, համար ուզեց, որ զանգի: Ասում եմ, որ էդ մի փոքր դետալը ուրիշ պայուսակից հանեն տան ինձ, ինչ տարբերություն սև պայուսակն է այդ վիճակում, թե վարդագույն: Էդպես էլ իմ խնդրանք-պահանջն այդ պահին անտեսվեց: Զանգեցին 3 ժամ հետո, երբ ես արդեն քաղաքում չէի ու ստիպված հաջորդ օրը, նորից այն նույն շոգին, որի ժամանակ գնացել էի, աշխատանքից հետո հոգնած գնացի ու նոր պայուսակը՝ դետալը փոխած վերադարձրին: Վերջում էդ դետալը էլի թույլ էր, հույս ունեմ չի թուլանա նորից

ռեյտինգ +2
կարդալ

Շատ համով են ախր է..
Խոհարարներն էլ միշտ հումորով են, տրամադրությունդ միանգամից բարձրանում է...
Խորհուրդ եմ տալիս օգտվել:

ռեյտինգ +2
կարդալ

Մանկական հիշողություններ են տպավորված: Մանկական գրքի շնորհանդես էր, տպագրել էին գործս, դրսում լավ միջոցառում էր կազմակերպված: 5 չեմ կարող դնել, որովհետև դա երկար տարիներ առաջ էր ու գուցե ամեն ինչ փոխվել է

ռեյտինգ +2
կարդալ

Հեռախոսս մի տարի առաջ էստեղից եմ գնել, սպասարկումից էլ, հեռախոսից էլ գոհ եմ շատ...
Հեռախոսի հետ խնդիր եղավ android համակարգը թարմացնելուց, առանց խանութ այցելելու հանգիստ տարա սպասարկման կենտրոն ու երաշխիքի կտրոնով սպասարկեցին...

ռեյտինգ +2
կարդալ

Շատ եմ հավանում Յունի տաքսին, մեքենաները նոր են, վարորդները չեն ծխում, մեքենաներում ռաբիս երաժշտություն ընդհանրապես չեմ լսել ոչ մի անգամ, մեքենայի մեջ Wi Fi կա: Միշտ գոհ եմ մի խոսքով

ռեյտինգ +4
կարդալ

Ամեն տարի հոկտեմբեր ամսվա սկզբին Արենի գյուղում անցկացվում է Գինու փառատոն, որին մասնակցելու են շտապում շատ պարային խմբեր, երգիչներ, զբոսաշրջիկներ և տեղի գյուղացիներ: 2014թ-ի փառատոնն առաջինն էր, որին մասնակցեցի...Տպավորություններս շատ մեծ էին, հետաքրքիր էր, երբ աղջիկները ոտքերով էին ճզմում խաղողը, իսկ տեսնելը նորագույն սարքավորումները՝ էլ ավելի գրավիչ էին: Կարող ես փորձել նաև տեղի բնակիչների պատրաստած գինիները՝ բացարձակապես անվճար: Շատ հագեցած ու լավ օր էր: Բարձրացանք նաև Մոմիկի կառուցած եկեցու մոտ, շատ գյուղացիներից լսեցինք լեգենդներ իրենց գյուղի մասին ու մե՜ծ բավականություն ստացանք:

ռեյտինգ +5
կարդալ

Երբ ինչ-որ վայրի մասին կուրսային ես հանձնում ու էլ ավելի մանրամասն, խորքից, դետալներով ես ուսումնասիրում այդ վայրը, այն դառնում է քո անփոխարինելի ու ամենասիրված վայրերից մեկը:
Խոր Վիրապի ու Գրիգոր Լուսավորչի կապը ուսումնասիրելը ու փոքր ժամանակվա ունեցածս տպավորությունները երկրորդ ու գիտակից տարիքի այցելությանս հետ մեկ տեղ կրկնապատկվեցին ))))

ռեյտինգ +4
կարդալ

I agree with the other comments about Ejmiatsin Cathedral. It is the oldest Christian Church, but I think I will not visit this place for the second time just to enjoy its beauty. Good place to visit once and be acquainted of Armenian's religion.

ռեյտինգ +3
կարդալ

Զվարթնոցի տաճարը եղել է այն եկեղեցիներից, որոնց զարդանախշերը եղել են նաև կենցաղային ու կենդանիների պատկերներով, ինչն էլ առանձնահտկություն էր տալիս տաճարին: Նույնիսկ այսօր կարող են նշմարելի լինել խաղողի պատկերով ավերակները.. Երանի տաճարը չավերվեր...Այն բոլոր-բոլորի սիրելի վայրը կլիներ

ռեյտինգ +4
կարդալ

Հիասքանչ ակուստիկա ունի Գեղարդի Վանական Համալիրը, տեսքը ևս զարմանահրաշ է, իսկ աղբյուրից, գետնի տակից բխող ջրի համը՝ անմահական է,

ռեյտինգ +5
կարդալ

Միակ վատ բանն այն է, որ տաճարին կից բաղնիքը փակ է և կարող ես այն տեսնել, միայն եթե բախտիդ բերմամբ այլ տուրիստներ վճարել են ու գիդը բացել է բաղնիքի դուռը:
Քարերի սիմֆոնիան կամ Բազալտե երգեհոնը չքնաղ վայր է, ճանապարհը մի փոքր հեռու է, բայց խմբով քայլել ը հետաքրքիր է))) Բացի այդ, անկախ ամեն ինչից, մեր բոլոր կոթողներն են արժանի 5-ի, քանի որ դրանք մեր պատմությունն են

ռեյտինգ +4
կարդալ

Нораванк настолько гармонично вписывается в величественный пейзаж, что невольно сомневаешься: неужели эти красно-рыжие, гордые и самоуверенные скалы реально существуют или они тоже рукотворные создания армянских мастеров?

ռեյտինգ +4
կարդալ

The longest ropeway of the world "TaTever" is really good idea and Tatev Monastery is the "MUST SEE" place for every tourist, in my opinion. 2 way ticket of ropeway is 5 000 AMD but entrance to the monastery is free. The only bad thing is that it is far from Yerevan and not every tourist wants to be on that long road just to see Tatev. Though, it's worth it

ռեյտինգ +4
կարդալ

Իմ ուսման տարիներին սա լավագույն լուծումն էր՝ խուսափել ավագ դպրոցից և ստանալ մասնագիտություն:
Լավագույն բանն այն է, որ քոլեջում կաշառակերություն ու դրամահավաքություն ԲԱՑԱՌԱՊԵՍ ՉԿԱ:
Տուրիզմի ոլորտի ուսանողները ռուսերեն լեզու անցան միայն առաջին կուրսում և երկրորդ կուրսի առաջին կիսամյակում: Դա ԱՆՆԵՐԵԼԻ է:
2011թ-ին ծրագրում կար նաև ֆրանսերեն և դա շատ-շատ լավ էր, իսկ երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակից այդ առարկան հանեցին կրթական ծրագրից՝ պատճառաբանելով, որ քոլեջը դարձնում են անգլիական թեքվածությամբ քոլեջ...
Դասախոսների հրաշալի անձնակազմ էր իմ սովորելու 4 տարիների ընթացքում, ես շատ բաների համար եմ նրանց շնորհակալ ու պարտական:
Տարեց տարի քոլեջը սկսում էր դառնալ ավելի վատը, քան նախորդ տարի... Եվ մի բան էլ...
Ուսման վարձը այս կարգի քոլեջի համար շատ, ահռելի մեծ է.. 300 000 դրամ... Մինչ դեռ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ կան, որոնց վարձը 400 000 է:
Սա էլ իմ կարծիքը

ռեյտինգ +5
կարդալ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պարասրահում շաբաթը գոնե 2 անգամ պարի եմ լինում, պարասրահը լավն է, ընդարձակ, լուսավոր, բայց հանդերձարանները շարքից դուրս են եկել, քանի որ հենց դպրոցի աշակերտները ևս օգտվում են դրանից:
Միշտ զարմացել ու բարկացել եմ...Ոնց կարող է կրթական հաստատության սանհանգույցը լինի էդ սարսափելի կեղտոտ վիճակում..Անընդհատ վատ հոտ, մութ, զզվում ես նույնիսկ ծորակը փակես լվացվելուց հետո.. Դրա համար միշտ ծորակը բաց ենք թողնում ու դուռն էլ ստիպված ենք լինում ոտքով հրել, քանի որ լվացված ձեռքերով էդ դուռը փակելը միկրոբների զարգացման լավ նախապայման է...

ռեյտինգ +4
կարդալ

Շատ փոքր ժամանակ եմ եղել... Գունավոր բարձերի վրա գետնին նստում էինք հեքիաթասացի շուրջն ու վայելում Թումանյանի հեքիաթները

ռեյտինգ +4
կարդալ

Մարդկանց մնա, անընդհատ կասեն երիտասարդությունը գիրք չի կարդում: Լավ գրքերից տողերը քեզ հետաքրքրում են, գնում ես, որ գրադարանից վերցնես, չունենք, չունենք, չունենք... Գրքերը մաշված ու ճղճղված: Հա, էդ մեր բոլորի մեղքն ա, բայց էդ գրքերը "վերանորոգելը" գրադարանի աշխատակիցների պարտականությունը, ովքեր, ի դեպ, անընդհատ դժգոհ դեմքով են: Նոր գրողների գրքեր չունեն ու մեկ անգամ կարդալու համար ստիպված ես գնել խանութներից... Չե՞ք կարողանում գոնե մեկ օրինակ գնել ու ունենալ ձեր գրադարանում:

ռեյտինգ +4
կարդալ

5 աստղ չեմ գնահատում առաջինը բոուլինգի համար, քանի որ ավելի լավ բոուլինգի սրահում եմ եղել... Շատ լավ փաթեթ էր գործում այս ձմեռ, 3000 դրամ բոուլինգի, քարթինգի, 7D-ի, բիլիարդի, ավտոդրոմի և մինի գոլֆի համար: Վճարելուց հետո նոր տեղեկացա, որ մինի գոլֆը այդ պահին չէր աշխատում, սակայն եթե նշում ես՝ պետք է ունենաս: Ինչևէ, աշխատակիցները շատ լավն էին, չհաշված մեկ-երկու փոքրիկ թերություն:
Շատ լավ ժամանակ անցկացրեցինք

ռեյտինգ +4
կարդալ

Նաիրի կինոթատրոնում նայել ենք "Արամմա" ֆիլմը, որն արդեն մյուս կինոթատրոններում չէր ցուցադրվում, իսկ 4-ից 2ը մյուս բոլորը տեսել էինք, միայն դա էր, որ 4ս էլ չէինք տեսել:
Տոմսարկղը շատ դժվար գտանք, բայց, այնուամենայնիվ, կինոսրահը լավն էր, ամեն դեպքում աթոռների վրա pop-corn-ի տեղեր կային, ինչը շատ հարմար էր

ռեյտինգ +4
կարդալ

Եթե գնաս առավոտյան ժամերի, նույն ֆիլմը 2500-ի փոխարեն կնայես 500-ով կամ 1000-ով: Շատ հաճախ ֆիլմացանկը վատ է կազմված լինում, նոր ֆիլմեր կամ ուշ-ուշ են ունենում, կամ էլ գուցե իմ նախընտրած ժանրից չէ:
Սովորակն չիփսի փաթեթավորումը, որը քաղաքի խանութներում 800 դրամ է, հիմա 1500 դրամ է Մոսկվա կինոթատրոնում:
Սանհանգույցի մոտ մի կին է կանգնում ու տոմս է ուզում, որ թողնի օգտվես սանհանգույցից, այն դեպքում, երբ մի երևելի մաքուր էլ չէ...Իսկ եթե ֆիլմը նայել ես ու տոմսը դեն ես նետել չես կարողանում ապացուցել, որ նոր նայեցիր վերջացրիր...Մի խոսքով, աշխատակազմի վերանայման կարիք ևս կա

ռեյտինգ +2
կարդալ

I was a volunteer in National Gallery of Armenia. Everyone was very kind to us and they give also gratitude for doing it well. The paintings and sculptures were very nice and it was a Night of Museums on 2013. In the first floor there is a History Museum of Armenia, which is also very nice

ռեյտինգ +4
կարդալ

"Նուռ" պարային համույթում պարելու շնորհիվ բախտ եմ ունեցել մի քանի անգամ Պարոնյանի բեմում պարելու... Շենքը վերանորոգում էին, ինչ-որ արտառոց գրավիչ բան չկա, թատրոնի շենք է էլի..Բեմը անհարմար է շատ... Փայտերը մեկը մյուսից բարձր են ու կարող ես պատահաբար սայթաքել, բացի այդ, այդ հատակի փայտերը հղկված չեն ու կարող է ոտքդ "փուշ" մտնել այսպես ասած, բայց քանի որ դա տարին մեկ անգամ է լինում, այդքան էլ կարևոր չէ որպես պարող, իսկ որպես հանդիսատես եղել եմ "Ոտքի՛, դատարանն է գալիս" ներկայացմանը: Շա՜տ լավն էր...

ռեյտինգ +3
կարդալ

Քոթեջների հարմարավետ ու գեղեցիկ կահավորված լինելու մասին խոսք անգամ չի կարող լինել, լավն էր, գեղեցիկ, կենտրոնից հեռու էր մի փոքր, բայց դա այդքան էլ հարմար չէր...
Մաքրությունը սարսափելի չէր, բայց հոյակապ էլ չէր: Հեռուստացույցի հետևի մասերը չէին մաքրել, լուսամփոփի մեջ շատ էին սատկած մլակները, սրբիչները քիչ էին, եթե հաշվեինք, որ քոթեջում 6-ով էինք, իսկ սրբիչները 2 հոգու համար էին:
Խոհանոցը լավ կահավորված էր ու սրտիդ ուզած սպասքը կար...

ռեյտինգ +5
կարդալ

Երկու անգամ շատ փոքր ժամանակ եմ գնացել, շատ բան չի տպավորվել մեջս, բայց սիրով էինք գնում էս հյուրանոց, այս տարի նորից այցելեցինք այստեղ, սենյակները այն ժամանակվա պես գեղեցիկ էին, հարմարավետ, մաքուր, բնակվելն այնտեղ հաճելի էր...Հիմա թերությունները.
1. Նախաճաշ - Մտնում էր գնի մեջ, բայց տրամադրում էին թթվասեր, մեկ կտոր կարագ, ջեմ, մեկ ձու, թեյ, հաց, նրբերշիկ, հաջորդ օրը նրբերշիկ էլ չկար.. Երևի յուրաքանչյուր անձի համար ծախսում էին 800 դրամ, այն ինչ սենյակի գինը 10 000 դրամ էր: Ես չեմ ասում, որ թանկ էր, բայց ձմռան սեզոնի համար զեղչի դեպքում նորմալ գին էր: Գոնե մեկ անձի համար 1 500 դրամ նախատեսեին մինիմալ
2. Հողաթափեր ուզեցինք, երեք հատ էր մնացել, մենք 5-ով էինք բնակվում, 2 օր... 2րդ օրը գոնե պետք էր գնել հողաթափ ու տրամադրել հյուրերին
3. Թեյնիկը մեկ հատ էր՝ ընդունարանում: Մենք շատ էինք թեյ խմում, այն անընդհատ մնաց մեր սենյակում, բացառությամբ մեկ-երկու անգամ՝ կես ժամով, բայց անհարմար է անընդհատ գնալ ու ուզել...Թեյնիկի եղածն ինչ է, որ այդ մեծ հյուրանոցում ընդամենը մեկն է?

ռեյտինգ +5
կարդալ

Գինը շատ հարմար էր՝ 3 օրվա համար 15 000 դրամ՝ ներառյալ տեղափոխումը, բաաայց....
ԽՍՀՄ տարիների հյուրանոց: Մի կողմից լավ էր, որ տեսա ու հասկացա ինչ ժամանակներ են եղել, հետաքրքիր էր տեղափոխվել անցյալ, բայց սենյակը չափազանց վատն էր: Կան վերանորոգված սենյակն էր ավելի թանկ գնով, բայց ում էլ որ բախտ չի վիճակում, սարսափելի է: Էկոնոմ սենյակ չի նշանակում սենյակ, ուր մտնելուց քո իսկ սպիտակեղենը կգցես անկողնումդ, որ կարողանաս քնել, չի նշանակում սանհանգույցից չօգտվել, քանի որ սարսափելի հոտ էր, կեղտոտ ու զզվելի, էնքան զզվելի, որ դուռը ոտքով ես փակում...Եթե երբևէ կմտածեք էստեղ հանգստանալու մասին, նախ համոզվեք, թե ինչ կարգի սենյակ են ձեզ տրամադրելու

ռեյտինգ +5
կարդալ

Սենյակում կար երկու թերություն՝ հեռախոս չկար և հայելին միայն սանհանգույցում էր, ինչը շատ անհարմար էր...Ընդունարանն առանձին մուտք ունի, դժվար էր գտնելը, բայց օգնեցին մեզ...
Մնացած ամեն ինչը հիանալի էր՝ հատկապես սնունդը...Շա՜տ համով էր, սպիտակեղենը մաքուր ու թարմ, բարձերը հարմարավետ, ընտանեկան համարը գեղեցիկ դիզայնով..Շատ սիրուն էր ամեն ինչ...Մենք ձմռանն էինք գնացել, լողավազանը ցավոք փակ էր, բայց լիարժեք հանգստացանք, ցավոք քիչ էր մեր ժամանակը

ռեյտինգ +5
կարդալ

Լավն էր հյուրանոցի կահավորումը, wi-fi կար, բիլլիարդի սրահ կար, մինի բար, նախաճաշը շատ-շատ հասարակ էր, տանը երևի ավելի շատ տեսականի ես ունենում նախաճաշելուց:
Ամանավատ բանը դա ջուրն էր... Ծորակից գալիս էր սև, ավազոտ ջուր, զզվելի համով...Ասում էին, իբր թե դա հաստատ ֆիլտրվում է և հենց էդ ֆիլտրի պատճառով է գույնը, բայց ամեն դեպքում ջրի պատճառով վատ տպավորությունը մնաց...

ռեյտինգ +5
կարդալ

Նախաճաշ բազմազան ու համով լինելու մասին խոսք չի կարող գնալ, քոթեջը լավն էր ու շատ հարմարավետ, պասիվ հանգստի սիրահարների համար լավագույն վայրերից մեկն ա, բայց ես մի տեսակ շատ ձանձրացա, քանի որ ակտիվ հանգստի կողմնակիցն եմ

ռեյտինգ +3
կարդալ

Շատ օգտավետ կայք ա, բայց մեկ-մեկ էնպիսի event-ներ չեն գրանցում, ինչպիսին ա օրինակ Հայաստանի Պարի պետական անսամբլի համերգը, զարմանալի ա, թե ինչի տենց մեծ մասշտաբի համերգի մասին tomsarkgh.am-ում չտեսա

ռեյտինգ +4
կարդալ

Շատ լավն է, հարմար, ոչ մի անգամ վճարման տեղ հասնելու հետ խնդիր չի եղել, այ որ միջնորդավճար էլ չլիներ, ինչ լավ կլիներ:)) Շատ կազմակերպությունների հետ են աշխատում, էնպես որ, լիքը բաներ հենց Telcell-ով եմ վճարում

ռեյտինգ +4
կարդալ

Շատ լավն ա թե օնլայն խանութը, թե հենց ինքը խանութը, եղբորս նվեր էին տվել eli.am-ից, կրեատիվ են, գեղեցիկ, օրիգինալ, գները մի քիչ թանկ են, բայց նայած ինչ ապրանքի համար ենք դիտարկում

ռեյտինգ +4
կարդալ

45 րոպեի ընթացքում առաքում են՝ էդ մեկ +
Առաքումը ընդամենը 400 դրամ է՝ էդ երկու +
Կարող ես միավորներ կուտակել ու ցանկացած ժամանակ դա կիրառել՝ էդ երեք +
Հիմա արդեն հատուկ տաք ու սառը պահող պայուսակներ ունեն ու սնունդը քեզ տեղ ա հասնում էնպես, ինչպես եթե տեղում պատվիրեիր
Մի անգամ էլ ակցիա էին անում ու քանի անձի համար ուտելիք էիր պատվիրում, իրենց կողմից էդքան Կոկա Կոլա էին ուղարկում անվճար
Նույնիսկ էն ռեստորաններից, որ ունեն նաև իրենց առաքումը, պատվերը Menu.am-ի միջոցով եմ անում

ռեյտինգ +4
կարդալ

Ակցիաները շատ են, միայն դժվար է կուպոն ձեռք բերելու հարցը:
Լավ կլիներ, որ ամեն ինչ այնպես ձևակերպեին ու կայքում բացատրեին, որ չհասնեիր տերմինալի մոտ ու նոր զանգեիր, որ քեզ կոդ ասեն, մուտք անես ու նոր վճարես...
Հետո վճարումից հետո անպայման պետք է զանգես իրենց, մենք չէինք զանգել: Չեմ հիշում մոռացել էինք, թե ուղղակի չէինք զանգել: Լավ ա գոնե իրենք կապվեցին տերմինալների կազմակերպության հետ ու մենք ստիպված չեղանք զրկվել առաջարկված զեղչից ու կորցնել նաև կուպոնների համար վճարված գումարը
Ընդհանուր նորմալ կայք ա

ռեյտինգ +3
կարդալ

Ցավոք հիմա Օրանժն էլ չկա, դե ամեն դեպքում միացել է ուրիշ ցանցի, բայց միշտ լավ ակցիաներ են արել, հարմար պայմաններով հեռախոսներ են վաճառել.. Միակ թերությունը հաշվիցդ մինուս գնալն էր, դա էլ գտել եմ ձևը, թե ինչպես միամիտ մինուս չգնաս, էնպես որ բողոքներ չկան
Րաֆֆու փողոցի Օրանժի սպասարկման կետը շատ լավն էր, աշխատողները շատ բարեհամբույր էին

ռեյտինգ +3
կարդալ

Ucom-ը ինչ միացավ Orange-ին, չափազանց վատն ա դարձել:
1. Ոչ բոլոր ապարատներով ես կարողանում վճարում կատարել: Նրանք, որոնք % են պահում, դրանցով լինում է, իսկ մյուսներով՝ ոչ:
2. Ինտերնետը շա՜տ հաճախ ա անջատվում, զանգում ես պատճառն իմանալու, բայց պատասխան չկա:
3. Orange-ով որ խոսում էիր, ոչ մի անգամ չէր կտրտում, հիմա դա էլ եմ նկատել...
Վերանայեք ձեր մատուցած ծառայությունների որակը

ռեյտինգ +3
կարդալ

Ժամանակին հաճախ էր վատանում ինտերնետ կապը, բայց հիմա ոնց-որ թե ամեն ինչ կարգավորել են: Եթե հանկարծ մոռացած ես լինում վճարել ու ինտերնետն անջատում են, ապա անպայման ինչ-որ էջ բացելուց գրված ա լինում, որ չվճարելու պատճառով ա ու հիշում, գնում մուծում ես: Հակառակ դեպքում կարող ես մտածել, որ խնդիրը հենց Rostelecom-ից է, բայց այդպես քեզ արդեն տեղեկացնում են..Հիմա շատ լավ են աշխատում, երբ օպերատորները զբաղված են, կարողանում ես նաև զանգ պատվիրել և ազատ ժամանակ հենց ունենում են, զանգում են: Շատ հաճախ, եթե երկար բացատրելու բան են ունենում, իրենք են հետ զանգում, որ րոպեներդ չվերջանան)))

ռեյտինգ +3
կարդալ

Ինչիիից սկսեմ...
Ամենա-ամենալավ տեղերից մեկը մեր քաղաքում
Ինչ լավ են արել, որ վերաբացել են...
Սկսեմ սրճարանից: Բուրգեր, ֆրի, աղցան և կոլա համադրության համար վճարել ենք 1 500 դրամ, կշտացնող ու շա՜տ համով էր, եթե աշխատողն էլ չշփոթեր, թե որն է հավի, որը տավարի, գերազանց կլիներ: Մի ուրիշ անգամ 2 նույն պիցցայից էին բերել, երբ 2 տարբեր էինք պատվիրել: Դա վատ տպավորություն չի թողել, քանի որ երբ մենք չբողոքեցինք, իրենց կողմից 3 բաժակ կոլա նվեր ստացանք՝ ըմբռնման համար))))
Կինոսրահը շաաատ հարմար էր, մեծ, նոր... Աթոռների հենվելու տեղերը նախատեսված էին ինչ-որ բան դնելու համար, ինչը նորարար մոտեցում է:
Բոուլինգը ակցիայի ժամանակ 1 ժամը 3 000 դրամ էր 5 հոգու համար, շատ անգամ օգտվեցինք այդ լավ առիթից, "դառոժկաները" մեծ են, իսկ սկսնակների համար կողքերը փակում են, որ գոնե մի հատ կարողանաս շրջել: Ցուցանակը, որը ցույց է տալիս, թե քանի հատ բոուլինգի քար շրջեցիր, շատ հետաքրքիր ու մուլտային է արված, էնպես, որ դու կարող ես խաղալ, երեխան՝ զբաղվել դա նայելով:
Մրգային համով պոպկոռն, որը քաղցր է, ոչ թե աղի,, առաջին անգամ էի փորձում, ոնց որ ասում են. "համը մնաց բերանումս":
Սանհանգույց մտնում ես ու չես ուզում դուրս գալ: Մաքրության գագաթնակետ, ծորակը միացնել անջատելու տեղ չունի, ձեռքերդ պահիր տակը՝ ջուրը կգա ու երեխաները մեծ սիրով լվացվում են, նույնիսկ նրանք, ովքեր լվացվել չեն սիրում:
Ավտոդրոմի տարածքը փոքր է, բայց երեխաների համար նորմալ է,, արժե 500 դրամ:
Խաղային ավտոմատների արժեքը մեկ հատը 200 դրամ է, մի անգամ 6000 դրամի ժետոն ենք գնել ու չենք նկատել, այ էդքան հետաքրքիիր ա..^_^
Ամանորին ինչ սիրուն էին ձևավորել, միշտ ամանորյա երաժշտություն))))
Հիմա մի շատրվան կար, որ տարիներով չէր աշխատում, հիմա աշխատում է, մի բան էլ գունավոր է դարձել, երեկ զբոսնում էինք, լիիքը մարդ կար ու որ ամենահաճելիներից էր՝ հայ կոմպոզիռորների երաժշտություններ...
Եթե չալարեցիք ու էսքանը կարդացիք, վստահ եմ, հաջորդ հանգստյան օրերին կուղևորվեք Կինո Հայաստան

ռեյտինգ +3
կարդալ

Միակ տարբերակը գիշերվա ժամերին քեզ ուղարկված գումարը արագ ստանալու՝ Զվարթնոց օդանավակայան գնալն է: Սպասարկումը լավն էր, երբեք ինքնաթիռ չեմ նստել ու հենց օդանավակայանի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց իրենց կայքն էլ լավ աշխատում ա: Բացի էդ շատերն են ասում, որ ամենագեղեցիկ օդանավակայաններից է

ռեյտինգ +3
կարդալ

Աշխատանքս Լիստով եմ գտել, հեռախոս ու հեռուստացույց եմ փորձել վաճառել, չի ստացվել, ոչ մեկ չի զանգել, բայց աշխատանքի հայտարարություններին արագ արձագանքում են,, Համաձայն եմ նախորդ մեկնաբանության հետ

ռեյտինգ +3
կարդալ

Ընկերուհիս այստեղ պարուսույց էր աշխատում, մեկ-երկու անգամ եղել եմ, յոգայի սրահն ու պարասրահն եմ տեսել, լավն ու հարմար էին, ակցիաներ ևս անում են, չնայած անձամբ չեմ օգտվել ու չեմ կարող ասել: Կարող ես նաև պարասրահ վարձակալել ու ուզածդ մարդու հետ գալ ու պարել սովորեցնել

ռեյտինգ +3
կարդալ

Միայն զանգել եմ ու լիիքը հարցեր տվել, առանց բողոքելու ու մունաթի հարցերիս պատասխանել են, լավ է նաև այն, որ առաքման ծառայություն էլ ունեն, մերսումն առհասարակ Հայաստանում թանկ ա, որակի ու առաքման համար 25 000 դրամն էդքան էլ մեծ գումար չի, չնայած մերսում չեմ ընդունել, որակը չգիտեմ..

ռեյտինգ +2
կարդալ

Ողջ ակնաբանական զննումը ակցիայի միջոցով 1000 դրամ էր, ակնաբանը շատ լավն էր, բժշկուհի Շաքեից շատ գոհ ենք, նորագույն տեխնոլոգիաներով ու առանց տրտնջալու զննեց, նույնիսկ բիբը լայնացրեց ու 5 օր հետո կանչեց խնդիրն ավելի լավ տեսնելու համար: Շատ ուրախ եմ, որ այցելեցի ու լուծում տվեցի տեսողության խնդրին

ռեյտինգ +3
կարդալ

Մաշկաբանը շատ լավ մասնագետ է ու լավ մարդ... Էստեղ բժիշկները գումարի համար չէ, որ աշխատում են...

ռեյտինգ +3
կարդալ

ՆորՄեդի Երևանի մասնաճյուղը էստեղ նշված չի, դրա համար էստեղ եմ գրում... Ոտքերի եղունգների սնկային հիվանդություն կար իմ մոտ, որի բուժումը նշանակել էին Էրեբունի հիվանդանոցում, բայց անըդհատ տանում բերում էին՝ իմանալով, որ դա շուտ չի անցնի... Իսկ էստեղի բժիշկը նայեց ու պարզապես երկարացրեց բուժումը: Ի դեպ, ոչ մի դրամ չվերցրեց ու էլի մի քանի խորհուրդ տվեց

ռեյտինգ +3
կարդալ

Ոտքի եղունգների սնկային հիվանդություն կար իմ մոտ, որը ես չէի նկատել, մինչև լավ չէր լրջացել... Իրենք ինձ սկզբից տարան վիրաբույժի մոտ, ով իրհարկե ասում էր, որ միակ լուծումը վիրահատության միջոցով եղունգը հեռացնելն է, բայց ասեց մի տասնհինգ օր էս ինչ բանը արա, եթե չանցնի, նոր
Արեցի, չանցավ...Տարան մաշկաբանի մոտ, ով 2 դեղ նշանակեց՝ խմելու և կաթեցնելու., ասեց 7 օրից կգաս, բնականաբար զզնելու համար իր գումարը ստացավ.... 7 օր անց ոչինչ չէր անցել և ասեց էլի 7 օր շարունակի էս բուժումը... Էլի զննման գումարը աներեսի պես ուզեց... էլ չգնացի էս հիվանդանոց, 1 կամ 2 չեմ նշանակում, քանի որ բուժումը ճիշտ էր նշանակցած, պարզապես պետք էր դա անել 3 և 5 ամիս տևողությամբ...
Մայրիկս այստեղ է վիրահատվել, բախտ ունեինք երևի, որ մեր բժիշկը լավն էր, շատերն էին գովել, Նազիկ Ավդալյանին էլ հենց նույն բժիշկն էր վիրահատել, բայց պալատի վատը լինելու մասին կլռեմ

ռեյտինգ +3
կարդալ

Հաշիվս Converce Բանկում եմ բացել, մի պահ երկար սպասեցինք, բայց երբ սկսեցին մեզ սպասարկել, վատ տրամադրվածությունն արդեն իսկ անցավ, Արշակ էր էդ տղայի անունը, բարեհամբույր կերպով սպասարկեց, մի բան էլ խորհուրդ տվեց, ոնց անեմ, որ դեսպանատանը հավատան, որ էդ հաշիվը հատուկ չի բացված... Խոստացված օրից մի օր ուշ էի գնացել քաղվածքի հետևից, սպասեցի ճիշտ ա, բայց պատրաստ էր, ուղղակի աշխատակիցն էր զբաղված ... Գոհ եմ ամեն ինչից

ռեյտինգ +3
կարդալ

Չգիտեմ ինչ գնահատեմ... Հեռախոսիս ապառիկը այս բանկի միջոցով էր ձևակերպված, մի անգամ ինձ ասացին, որ մարելու համար մնացել է 30 000 դրամ, ու ունեի էդ թղթով ապացույցը, հաջորդ անգամ ասեցին 50 000 ա մնացել, թուղթը կորցրել էի ու չկարողացա ապացուցել... Բայց և այնպես, երբ բոլոր բանկերը մերժեցին ու չտվեցին հնարավորություն, UniBank-ով կարողացա վերցնել

ռեյտինգ +3
կարդալ

Սպասարկում? Դա Սարյանի Հայ Փոստի մասին չէ ասված ... Երկու անգամ էլ նույն կինն է սպասարկել, նույն մունաթով... Ու որ առաջին անգամ պետք է նամակ ուղարկեի, չգտիեի ձևերը, էնպես էր նայում, կարծես թե պարտավոր էի իմանալ ու իրեն իզուր տեղն եմ անհանգստացնում

ռեյտինգ +3
կարդալ

Աշխատողը երկար ժամանակ բարեհամբույր կերպով հարյուր հատ եղունգների լաք ցույց տվեց, բայց ես մի գույն էի փնտրում և մոռացել էի, թե որ համարինն էր... Փորձել չէր կարելի, դրա համար էլ առանց գնումների գնացի տուն, բայց հենց այս բրենդը շատ լավն է ու իզուր չէ, որ այդքան հայտնի է

ռեյտինգ +3
կարդալ

Տեսականին լավն ա ու շատ, օծանելիքն ու կոսմետիկան չգիտեմ, բայց էստեղից մի անգամ Tiffany&Co մատանի էի գնել, որի վրա մի քանի օր անց նկատեցի կանաչ հետքեր, ինչից հետո էլ էդ խանութ չմտա, բայց իմ հիշելով էստեղ գները օծանելիքի ու ժամացույցների համար շատ թանկ էին

ռեյտինգ +3
կարդալ

I did not know about this shop, but my boyfriend tell me, that he baught everything from here starting from his school years. So when I enter this shop it has a varity of E V E R Y T H I N G!!! Even the files for A4, that my grandmother sent from Cyprus. That colourful markers... ^_^ Ohhh
I was looking for one black pen for mean time and then I found that pen only fromm here and it had the same prize I baught from a supermarket then

ռեյտինգ +3
կարդալ

100 Բիզնես գաղտնիքներ գիրքն եմ գնել շնորհանդեսի ժամանակ, հրատարակել էր էդիթ պրինտը: Գրքերը խնամքով եմ օգտագործում, բայց և այնպես թե կազմի որակը, թե էջերը շատ որակով են:

ռեյտինգ +3
կարդալ

Эльчин Сафарли Հեղինակի գիրքը կարողացա գտնել միայն Բուկինիստում, սկզբից մի տեսակ ափսոսում էի գրքին, որը մեկ անգամ պիտի կարդամ ու դնեմ գրադարակում, վճարել 3 700 դրամ, բայց հեղինակը էնքան լավն էր, որ արժեր իրոք վճարել էդ գումարը... Հիմա էլ սպասում եմ նվիրեն ինձ էդ հեղինակի մյուս գրքերը Բուկինիստից :D

ռեյտինգ +3
կարդալ

Միայն նվերներ եմ ստացել մեր հարևանուհուց, ով զբաղվում էր Բրաբիոնի գովազդով, շատ սիրուն էին ու ճաշակով, մի անգամ նույնիսկ տպավորվել էր, որ ձմռանը իրենց խանութի դիմաց շատ գեղեցիկ ձևավորում էր, դեռ էն ժամանակ,, երբ ոչ մի խանութ դուրսը ամանորյա ձևավորումներ չէր անում
4 քանի որ աշխատողների սպասարկման ու գների մասին ոչինչ չեմ կարող ասել

ռեյտինգ +3
կարդալ

Երևի անուն հանած խանութ լինելն էր ստիպում, որ մեկ գերբերան արժենար 300 դրամ, երբ սովորական խանութներից կարող ես գնել 100 դրամով? Մաշտոցի պողոտայի խանութից ուզեցինք 3 000 դրամի սահմաններում գեղեցիկ կոմպոզիցիա գնել, չգտանք...Բոլորը շատ թանկ էին..

ռեյտինգ +3
կարդալ

Նվեր եմ ստացել փափուկ խաղալիք Mankan -ի պիտակով: Ուրախացել էի, որ նվիրողը լավ խանութից է ինձ նվեր ընտրել, մինչև հիմա էդ խաղալիքը / արդեն 2,5 տարի/ պահպանել ա իր որակը ու ոչ մի կար չի քանդվել

ռեյտինգ +3
կարդալ

Ինչպես գրեթե բոլոր սուպերմարկետներում, անձնակազմի հարցը շատ լուրջ ա, մունաթ ու անշտաապ աշխատողներ: Եթե քեզ խոսք են տվել մի բան բերել, դա անում են հանգիստ, առանց շտապելու... Չնայած հետաքրքիր տեսականի ու հարմար գներ ունեն, դրա համար էլ իմ ամենասիրելի խանութներից է, նույնիսկ եթե առնելու բան չունեմ, ժամերով կպտտվեմ խանութում ու կնայեմ ինչ նոր բաներ կան.. )))

ռեյտինգ +3
կարդալ

Թերություններից մեկը Սասի առաքումն ա, որ 700 դրամ են վերցնում, նույնիսկ եթե Մաշտոցից պիտի առաքեն Սարյան, մինչ դեռ գրեթե յուրաքանչյուր առաքման ծառայություն, որը տվյալ վայրինն է/խանութ, պիցցերիա և այլն/ 400 դրամով է առաքում:

ռեյտինգ +3
կարդալ

Գները համեմատած այլ սուպերմարկետների բարձր են, այն ժամանակ, երբ Mac Coffee-ն 70 դրամ էր գրեթե ամեն խանութում, Սասում 90 էր, նոր են փոխել ու դարձրել 60: Աշխատողներից մի քանիսը բարեհամբույր են, երբ առաջին անգամ առավոտ շուտ ժամը 7 անց կես մտա խանութ ու սուրճի տեղը չգիտեի, մի տղա աշխատող շատ բարեհամբույր կերպով ցույց տվեց, թե որտեղ են... Մի ուրիշ անգամ էլ էլի նույն ժամին մի աղջիկ գանձապահ ժամերով իր ծանոթի հետ էր խոսում ու չէր շտապում իր ծանոթից արագ վճարում ընդունել ու անցնել այլ հաճախորդի, իսկ ես ուշանում էի աշխատանքից... Մի ուրիշ անգամ էլ հացաբուլկեղենի աշխատողն էր աշխատավայրի հեռախոսով անշտապ խոսում.... Կարծիքները հակասական են

ռեյտինգ +3
կարդալ

Ամեն ինչ ասված ա 5 գնահատականով: Լավագույն քաղցրեղենը, պաղպաղակները, վաֆլիները, պոնչիկները միայն Grand Candy-ում

ռեյտինգ +3
կարդալ

Կոնկրետ հենց zatik խանութ չեմ մտել, բայց 3 տեսակի խմորեղենների հավաքածուից ենք միշտ գնում, գինը մատչելի է ու շատ-շատ համեղ է 3 տեսակն էլ ^_^

ռեյտինգ +3
կարդալ

Դեռ ոչինչ էստեղից չեմ գնել, բայց և այնպես, տեսականին ու ձևերը արդեն իսկ քեզ ստիպում են ուշադրությունդ շեղել էս խանութի վրա...Միայն արտաքինի համար 4 կդնեմ, քանզի համը չգիտեմ, բայց երբ փորձեմ, անպայման կթարմացնեմ կարծիքս, հուսամ՝ դեպի լավը:

ռեյտինգ +3
կարդալ

Տեսականին մեծ է, ճիշտ եք: Խանութը շատ մեծ ու հարմարավետ է, էդ էլ եք ճիծտ, բայց ես մոտ 40 րոպեի չափով իմ ուզած բաժինը չգտա ու աշխատողներից մոտ 3 հոգի միայն ձեռքով ցույց տվեցին, թե որտեղ ա էդ բաժինը, մինչև խնդրեցի ինձձ ուղեկցել, նոր ուղեկցեցին: Գնային քաղաքականություն է նորմալ է, բայց որ հաճախ խաբում են, էդ էլ եք ճիշտ:

ռեյտինգ +3
կարդալ

Հեռախոս էի նվեր ստացել: Wi-Fi-ը կորել էր ու ոչ մի կերպ չէի կարողանում վերականգնել, վստահ էի, որ տեխնիկական խնդիրներ կան, տաարա Samsung-ի այսպես ասախ "Աջակցման կենտրոն", որը եթե չեմ սխալվում Սարյան փողոցում էր, չնայած հերթին, մեզ բարեհամբույր կերպով ու արագ սպասարկեցին, օգնեցին հասկանալ որն է խնդիրը, իսկ խնդիրը ոչ թե Samsung-ից էր, այլ իմ հին չիպից, ինչն էլ թույլ չէր տալիս Wi-Fi-ը օգտագործել, հանեցի՝ կարգավորվեց խնդիրը

ռեյտինգ +3
կարդալ

Մեր Smart հեռուստացույցն PC Electronics-ից ենք գնել, աշխատողները խորհուրդ տվեցինք մի փոքր գնային տարբերությամբ գնել այն հեռուստացույցը, որը կարող ես հեռվից ձեռքով կառավարել՝ փոխել ալիքները, բարձրացնել ձայնը և այլն: Ինչպես նաև հասարակ հեռուստացույց ունենալու փոխարեն ունեցանք նաև ինտերնետ հեռուստացույցի ներսում և շատ հետաքրքիր խաղեր դրա մենյուում: Մի քանի համակարգչային աքսեսուարներ ևս PC Electronics-ից ենք գնել, միանշանակ 5

ռեյտինգ +3
կարդալ

Առաջին համակարգիչս էստեղից եմ գնել, հարմար գներ էին, շատ երկար էլ ծառայեց ինձ ու եղբորս, մենք միշտ մեծ ծավալներով խաղեր էինք ներբեռնում ու ծանրաբեռնում էինք համակարգիչը, չնայած դրան՝ բավական երկար օգտագործեցինք: Դա շատ տարիներ առաջ էր, հիմա չեմ կարող ոչինչ ասել

ռեյտինգ +3
կարդալ

Գները հարմար ու մատչելի են, տեսականին շատ մեծ է:
Ներսում նաև ունեն փոխանակման կետ, որտեղ ամենաձեռնտու արտարժույթն է լինում:

ռեյտինգ +3
կարդալ

Շատ լավ տեսականի ունեն ու հարմար գներ + երաշխիք 1 տարվա չափով: Անձամբ ոչ ես, բայց ծանոթներս հենց Այ էլեկտրոնիկսից են գնումներ կատարում ու միշտ գոհ են:

ռեյտինգ +3
կարդալ

Միշտ լավ ակցիաներ են անում: Մեր տան տեխնիկայի մեծ մասը հենց Վեգայից ենք գնել ու դժգոհ չենք: Նաև արագ ապառիկ են ձևակերպում հարմար %-ադրույքով:

ռեյտինգ +3
կարդալ

Երևանում ամենաէժան հագուստի խանութը: Ու էնպես չի, որ սիրուն բաներ չես կարող գնել, նույնիսկ ծիծաղելի էժան գներ են, որ ում ասես, որ էդ շորիկդ 2 500 դրամով ես գնել, չի հավատա: Եթե ուզում ես ապրանք վերադարձնել, հետ չեն ընդունում, ասում են, որ կարող եք փոխարենը նույն արժեքի ուրիշ բան գնել, բայց երբ չգտանք ոչինչ ու սպառողի իրավունքների մասին մի երկու բան ասեցինք, վերցրին: Տեսականին մեծ ա, ոչ միշտ իմ ճաշակով, բայց ամեն դեպքում:

ռեյտինգ +3
կարդալ

NewYorker-ը իմ ֆավորիտներից ա..Ինչ-որ բանի սեզոնին գները գուցե անհավատալի ու անիմաստ թվան, բայց զեղչեր շատ հաճախ են լինում: էն, ինչ ձմռանը առնում ես 30 000ով, ամռանը կարող ես առնել 11000-ով:
Իմ խորհուրդը՝ ամռանը գնեք ձմեռային, ձմռանը՝ ամառային տեսականի, այդպիսով և գումար կտնտեսեք, և կունենաք որակյալ հագուստ բրենդային խանութից

ռեյտինգ +3
կարդալ

Օնլայն եմ հետևում SonSation-ի էջին, գները գուցե ոչ բոլորին են հարմար բոլորին սիրուն նվերներ գնելու համար, բայց երբ հաշվի ես առնում, որ դա հայկական արտադրության ապրանք է, ձեռքի աշխատանք, հայ երիտասարդ աղջկա մտահաղացում, արդեն հասկանում ես, որ միգուցե դա էդքան էլ թանկ չի: Դեռ ոչինչ չեմ գնել էս խանութից, բայց "աչքիս տակ" մի բան ունեմ, որ ուզում եմ, դեռ հարմար առիթի եմ սպասում
Նույնիսկ եթե չեք գնելու ոչինչ, ուղղակի նայելն արդեն իսկ գեղագիտական հաճույք ա ^_^

ռեյտինգ +3
կարդալ

Երեկ էինք մտել էս խանութ, ցուցանակի վրա գրված ա սկսած 5 000 դրամից, դու մի ասա հագուստի գինը կարող է սկսած 5000 դրամից զեղչվել, 15 000 անոց տաբատը դարձել էր 10 000...Չեմ ասում, որ բրենդային խանութ լինելու համար դա բարձր գին ա, պարզապես ինչ-որ բան գնելու ցանկությունդ վատ մարքետինգական քայլի պատճառով վերանում ա, երբ զգում ես, որ ուզում են քեզ խաբել թեկուզ մի վայրկյան

ռեյտինգ +3
կարդալ

My boyfriend baught a pair of jeans from OVS and he liked it very much, they had a varity of clothes in many other stiles, but just for me it was overpriced and I did not like that kind of clothes. The shop in Northern Avenue is now closed

ռեյտինգ +3
կարդալ

Պատվիրել ու տարել ենք մեզ հետ հյուրանոց, չենք նստել ու սպասարկման մասին չեմ կարող ասել, պիցցաները համով էին, բայց բարակ խմորով ու մի քիչ ձեթը շատ էր... Երկու անգամ Ծաղկաձորում լինելու ժամանակ պատվիրել ենք, գինը հարմար ա ու չնայած ձեթը շատ էր, մեկ է, համով էր ու լավ տպավորություններ ստացանք, քանի որ ձմռան ցրտին մտանք ներս, մեզ առաջարկեցին նստել, նույնիսկ եթե վերցնելու էինք մեզ հետ: 4/5-ից :

ռեյտինգ +4
կարդալ

Ի՜նչ համով շվեդական սեղանով նախաճաշ, ինչ շաատ տեսականի...Նույնիսկ շոկոլադե ֆոնդյու ունեին... Բառեր չեմ գտնում նկարագրելու... Ուղղակի պետք ա լավ խմբով գնաս, որ հավես լինի, ֆիտնես ունեն, բայց չեմ հիշում լողավազան կար, թե մենք չօգտվեցինք, թե օգտվեցինք, չեմ հիշում ուղղակի, բայց քոթեջներն էլ դիզայնը, հարմարավետությունը հաստատ շատ լավն էր....Եթե չեմ սխալվում երկու սենյակ, մեկ հյուրասենյակ ու խոհանոց ունեցող քոթեջի արժեքը 60 000 էր... Նորմալ է Ծաղկաձորի համար, մանավանք էդքան աստղի դեպքում

ռեյտինգ +3
կարդալ

Հարսի պար ենք պարել էստեղ մի երկու անգամ պարընկերներիս հետ, մատուցողներից հյութ ուզեցինք, սիրով բերեցին, միակ վատ բանն էն էր, որ չէին նախատեսել հատուկ հանդերձարաններ նման դեպքերի համար: Բախտ հաջողվեց նաև երգիչ Էրիկին տեսնել, ով շատ լավ երգեց էդ օրը... Չգիտեմ ինչ գնահատեմ, քանի որ ոչ գներին եմ ծանոթ, ոչ ուտելիքին, չնայած ինտերիերը արդեն իսկ 5 ա

ռեյտինգ +3
կարդալ

Շատ փոքր ժամանակ եմ եղել, միայն ինտերիերն ա տպավորվել, որ շատ հետաքրքիր ու յուրօրինակ էր, ոչ ուտելիքի համն եմ հիշում, ոչ գները, ոչ երաժշտությունը, դրա համար միայն ինտերիերը բավական չէ 4 կամ 5 դնելու համար

ռեյտինգ +2
կարդալ

Մատուցողների պահվածքին ա պետք հետևել, իմ համար առաաջին թերությունը դա ա: Նստած ուտում ես, մեկ էլ տեսնես մատուցողը նստել ա հյուրերի համար նախատեսված աթոռին, կոշիկն էլ հանել ա... Հասկկանում եմ, ժամը 22:00-ն էր, նորմալ ա , որ հոգնած կարող էր լինել, մարդ ես... Բայց հաճախորդի մոտ էդպես չեն դրսևորում իրենց

ռեյտինգ +3
կարդալ

Նախընտրում եմ լահմաջո ուտել միայն ՕՍՏ-ում, համ մեծ ա շատ, որ մի կես օր կհերիքի, որ չսովածանաս, համ էլ համով ա շատ, ուղղակի մաքրություն ու սպասարկում չկա էս վայրում: Չնայած դրան, հարմար առիթի դեպքում այցելում եմ

ռեյտինգ +2
կարդալ

Շատ համով ու կշտացնող ա շաուրման, հատկապես Tumanyani Shawarma-ն, գինն էլ ա հարմար ու էլի լավ կողմերից մեկն էն ա, որ կարող ես նայել խոհանոցում ինչ ա կատարվում, մաքուր ա, թե ոչ: Չեմ բողոքում, շատ լավ տեղ ա, վատը էն ա, որ սոված եմ, բայց հիմա չեմ կարող գնալ էնտեղ :D

ռեյտինգ +2
կարդալ

Երաժշտությունը լավն էր, երեք անգամ ծնունդ եմ արել էստեղ, բոլոր սրահներն էլ սիրուն են ու ամեն մեկն իր առավելությունը ունի, մեկ կարաոկե երգի արժեքը 500 դրամ ա, բայց համարյա ինչ երգ ուզեցինք չունեին, երգերի ցուցակը պետք ա թարմացնել,գները թանկ են ու ծնունդ անելու համար կամ պետք ա շատ մարդ հրավիրես, կամ էլ եթե 10 հոգով պիտի նշես, մեկ հոգու համար մինիմում 5 000 դրամի պատվեր պիտի անես, էս դեպքում լավագույն որոշումը տեղում պատվիրելն ա, չնայած նախօրոք էլ սրտիդ ուզած սեղանը կպատվիրես))))

ռեյտինգ +2
կարդալ

Pizza Hut-ում մեկ անգամ ենք եղել, չնայած որ սեղանը ամրագրված էր, մեզ թույլ տվեցին նստել, գները համեմատած այլ պիցցերիաների հետ մի փոքր թանկ էին, պիցցան հաստ էր, ինչը գովելի էր, ֆրի չունեին ու մենք ստիպված վերևում գտնվող KFC-ից պատվիրեցինք, դժգոհ չէինք, բայց եթե մեր փոխարեն բարձրանար ու այդ պատվերն աներ մատուցողը, ավելի ճիշտ քայլ կլիներ: Երկրորդ անգամ դժվար թե գնամ, որովհետև մեկ կտորով պատվեր չեն ընդունում, ինչը հարմար չէ տարբեր ճաշակ ունեցող մարդկանցով այցելելու համար:

ռեյտինգ +2
կարդալ

Շաաատ լավ տեղ ա, մեկ-երկու տարի առաջ Վարդավառի տոնին շատ սիրուն շոու էին արել, 2 տղա մի աղջիկ ջրի մեջ պարում էին շատ սիրուն էֆֆեկտ էր տալիս ջուրը իրենց պարին, հետո բոլորը կարող էին մտնել ու պարել էդ ջրերի մեջ, ափսոս ես չկարողացա, մի ուրիշ անգամ էլ ծնունդ ենք նշել, շատ լավն էր ամեն ինչ, երաժշտությունն էլ անդադար երգում էին տարբեր մարդիկ, մի խոսքով՝ 5 ^_^

ռեյտինգ +2
կարդալ

Փոքր ժամանակ շատ էինք գնում, շատ էժան ա մյուս ռեստորանների հետ համեմատած; հաաա ռաբիս երգեր են, բայց ոչ մեկդ չասեք, որ չեք լսում կամ մինիմում չեք պարում էդ երգերի տակ, ուղղակի էլ չեմ գնա, որովհետև էլ փոքր չեմ, չեն թողնում մտնել բատուտի վրա թռվռալ կամ ձեռքիս վրա թիթեռ չեմ նկարի, ինչը փոքր ժամանակ անում էի ու ուրախ-ուրախ գնում տուն: Բայց վերջին անգամ Փարվանա մարտի -23-ին եմ գնացել ու փոշմանել: Պարսիկների Նոր տարին էր ու պարսկակաան ռեստորան էր դարձել, կեսից շատը պարսկական երգեր էին... Էնքան շատ էին մարդիկ, որ իրար վրա էին կանգնում պարելուց, մարտ ամսի վերջում խորհուրդ եմմ տալիս չգնալ...

ռեյտինգ +2
կարդալ

Բոլոր KFC-իների սրահների ինտերիերը սիրուն ա շատ, ես շատ եմ հավանում Մաշտոցի պողոտայինը, չնայած Հյուսիսային պողոտայի սրահից էլ շատ լավ տեսարան էր բացվում դեպի Կարապի լիճ...
Ինչպես միշտ շատ համեղ, արագ պատրաստելու համար, մենակ գները մի փոքր թանկ են

ռեյտինգ +2
կարդալ

Հաաաամոոոով.... Ոնց որ կախվածություն առաջացնի ուտելիքները, էնքան համով են... Միշտ լոնգեր ու ֆրի եմ պատվիրում, կետչուպի համի մասին էլ չասեմ... Սպասարկումը շատ լավն ա, ժպտերես են, չափազանց մաքուր ա թե սրահը, թե սանհանգույցը, նույնիսկ հատուկ ման եմ եկել, որ մի "կեղտ" բռնեմ, ոնց ասում են, բայց նույնիսկ սեղանի տակ կպցրած ծամոններն են մաքրում, շատ լավ տեղ ա...
Մենակ էս վերջին անգամ Sprite-ի մեջ առանց հարցնելու մի 4 հատ սառույց էին քցել, ինչը հյութի համը քցեց, բայց էդքան էլ մեծ թերություն չէր:

ռեյտինգ +2
կարդալ

Պանրի սիրահար չեմ ու չեմ փորձել, բայց Say Cheese-ում տեսականու պակաս չկա, դիզայնը շաատ-շատ սիրուն ա ու պանրի համար ամեն-ամեն ինչ կա, նույնիսկ նենց բաներ, որ չգիտեք, որ էդ կարելի ա համատեղել պանրի հետ, օրինակ հատուկ պանրի համար մեղր՜՜...Երևի մի օր պետք ա փորձել ^_^

ռեյտինգ +2
կարդալ

Ես Coffeeshop-ում չեմ եղել, բայց ինձ համար գնել ու բերել էին, 2 փոքրիկ խմորեղեն, միայն կարող եմ ասել, որ տեսքն ու համը շաաա՜տ լավն էին, էնքան, որ այցելելու ցանկություն էլ ունեմ ^_^

ռեյտինգ +2
կարդալ

Ոչ մի վատ բան հենց պաղպաղակների կամ աշխատողների, մաքրության մասին չեմ կարող ասել, ՇԱՏ-ՇԱՏ ԼԱՎՆ են, միակ վատ բանը, որ վերջին անգամ նկատեցի, սեղանի արանքում դրված էն գրությունն էր, որ աղջիկները ուզում են ծանոթանալ հարուստ տղաների հետ, մի տեսակ շատ տխրեցի էդ երևույթի համար, բայց տեղը շատ լավն է, 5 աստղ

ռեյտինգ +2
կարդալ

Գները շաա՜տ-շատ բարձր են... Չգիտեմ ինչ գնահատեմ, մի անգամ "Էսկիմո" կոչվող կոկտեյլը խմեցի, չնայած չգիտեի, որ բաժակի ներքևի մասը տաք է, խմեցի, քիչ էր մնում խեղդվեի, բայց էդ վատ չանդրադարձավ կարծիքիս վրա, շատ համով էր ու երկար ժամանակ ուզում էի էլի գնալ հենց մենակ էդ կոկտեյլի համար, բայց երկրորդ անգամ սպասելիքներս չարդարացվեցին, չգիտեմ ես էի շատ լավ համ վերագրել էդ կոկտեյլին, թե երկրորդ անգամ էդքան էլ համեղ չէր: Հաշիվը բերում են ջաազվեի մեջ, շատ հետաքրքիր լուծում ա, բայց երկրորդ անգամ մեզ վատ էին սպասարկել էլի, այսինքն երկար սպասեցինք մեկ կոկտեյլին ու սուրճին, երևի 3

ռեյտինգ +1
կարդալ

Մտնում ես Grand Candy ու հիշում ես մանկությունդ )))) Շատ համով են պոնչիկները, մանավանդ շոկոլադեն, երևի հենց իրենց "պատճառով" էլ սկսեցի սիրել պոնչիկ: Գները անհամեմատ ցածր են ու հարմար բոլորին, միակ վատ բանն այն է, որ միիշտ հերթ է ու սեղանները միշտ զբաղված են, բայց և այնպես, շատ լավ տեղ է, մի անգամ էլ կակաոյից վառածի համ էր գալիս, երևի տաքացրել էին, դրանից էր, ասեցի, ներողություն խնդրեցին ու փոխեցին կակաոն, մի խոսքով, 5, 5 ու էլի 5

ռեյտինգ +2
կարդալ

Ինտերիերը շատ լավն է, շատ լավ հուշեր կան Մուսկատի հետ կապված, աշխատակիցներն էլ միշտ ժպտերես են, չնայած, որ ոչ բոլոր աշխատողները անգլերեն գիտեն, բայց ամեն դեպքում, միշտ փորձում են անել ամեն ինչ, որպեսզի հաճախորդին չնեղանցեն:

ռեյտինգ +2
կարդալ

Սեղանի խաղերը ամեն ինչ արժե : ) Նույնիսկ կարող ես մեկ օրով խաղը վերցնել տանել հետդ տուն շատ էժան գներով, "Այլկերպ" խաղը 1 000 դրամ էր մեկ օրվա համար, ուսանողների համար միշտ զեղչեր կան, եթե տոմսը ցույց եք տալիս, ուղղակի վերջերս քաղցրավենիքները, որոնցից անվճար կարող ես օգտվել, անկապ բաներ են դնում /կամ էլ ուղղակի իմ ճաշակով չի/, Ինձ թվում ա, Էօնը հենց էն էր, ինչ Հայաստանին պետք էր

ռեյտինգ +2
կարդալ

Кааак я люблю Mr Gyros ^_^ Там очень вкусно, быстро, не дорого, красиво и самое главное, Вы можете увидеть, что происходит в кухне:))))) Прям захотелось ^_^

ռեյտինգ +1
կարդալ

Ճիշտ ա, ես Golden Palace-ում պրակտիկա եմ անցել, չեմ հանգստացել, բայց երանի էի տալիս բոլոր հանգստացողներին՝ առաջինը լողավազանի ու սպա կենտրոնի տեսքի ու հանգստության համար, շատ սիրուն էր ամեն ինչ, նաև ռուսական բաղնիք ունեին, թուրքական համմամ, որ ոչ բոլոր տեղերում կար: Գարնանն էր 2015-ի, ոչ մի հանգստացող չկար, բայց հարսանյաց սրահ էին սարքում նաև: Հա, մոռացա ասեմ, մանկական սրահում երեխաների խաղալիքներով էինք խաղում պրակտիկանտ ու աշխատող,:D Ամեն դեպքում, աշխատողներն էլ շատ բարեհամբույր էին ու ամեն ինչ լավ ցույց տվեցին, լիիքը "լիժաներ" ու "վեզդեխոդներ" ունեին, մի խոսքով, հենց առիթ ունեցա, անպայման գնալու եմ: Ի դեպ, շատ հաճախ զեղչեր են լինում

ռեյտինգ +2
կարդալ

Ճիշտ ա, ես Golden Palace-ում պրակտիկ եմ անցել, չեմ հանգստացել, բայց երանի էի տալիս բոլոր հանգստացողներին՝ առաջինը լողավազանի ու սպա կենտրոնի տեսքի ու հանգստության համար, շատ սիրուն էր ամեն ինչ, նաև ռուսական բաղնիք ունեին, թուրքական համմամ, որ ոչ բոլոր տեղերում կար: Գարնանն էր 2015-ի, ոչ մի հանգստացող չկար, բայց հարսանյաց սրահ էին սարքում նաև: Հա, մոռացա ասեմ, մանկական սրահում երեխաների խաղալիքներով էինք խաղում պրակտիկանտ ու աշխատող,:D Ամեն դեպքում, աշխատողներն էլ շատ բարեհամբույր էին ու ամեն ինչ լավ ցույց տվեցին, լիիքը "լիժաներ" ու "վեզդեխոդներ" ունեին, մի խոսքով, հենց առիթ ունեցա, անպայման գնալու եմ: Ի դեպ, շատ հաճախ զեղչեր են լինում

ռեյտինգ +2
կարդալ

Մոտավորապես 4-5 ծննդյան տարեդարձ հենց Mama Mia--ում ենք նշել, լավն էր, բայց վերջերս DJ-ը հետ ա մնացել երգերից, ինչքան հին երգ կա դնում էր, չնայած դա 2 տարի առաջ էր, մի անգամ էլ մատուցողի "մունաթ" դեմքից քիչ էր մնում թողնեի ամրագրված սեղանը ու դուրս գայի: Բայց էդ ամենի հետ մեկ տեղ լավ գնային քաղաքականություն ա, նույնիսկ մեկ երգ անվճար ա, եթե ծննդյան արարողություն ես նշում, էնպես որ, եթե չգիտեք որտեղ ծնունդ նշել, կարող եք փորձել Mama Mia-ում

ռեյտինգ +2
կարդալ

I rate Tashir Pizza 4, but not 2 or 3 cause of its taste and price. Very good price for everything, but you have to wait too long for your order and once the salad was bad and we asked for a manager to come, he looked at us, but did not come, and waiters don't know all foods from menu, thought it is a good place if you are too hungry and want to eat tasty and cheap pizzas. Tashir Pizza is a National Pizzeria, so I will suggest to all of you to visit this place.

ռեյտինգ +2
կարդալ

Սպասարկման մասին բան չեմ կարող ասել, բայց որ շատ մաքուր ու կոկիկ տեղ է, էդ հաստատ: Պաղպաղակներն էլ համեղ են, տեսականին էլ շատ

ռեյտինգ +2
կարդալ

Ընդամենը մեկ անգամ եմ էստեղ եղել, ինչ-որ Event-ի էի հրքավիրված, երևի էդ էր պատճառը, որ սպասարկումից, գներից կամ միջավայրից դժգոհել չեմ կարող, չնայած ներքևում գրված վատ կարծիքների... Միակ թերությունն էն էր, որ տնօրենը ժամերով խոսեց էդ Event-ի ժամանակ, թե բա "Ձեր հյուրերին ուղարկեք մեր մոտ, զեղչեր կանենք": Իմաստ չկար ինտերնետային կայքի բացման ժամանակ խոսել նման բանից, կամ էլ խոսելուց գոնե ոչ 25 րոպե:

ռեյտինգ +2
կարդալ

Ընտրանին դատարկ է