+100 շնորհավորում ենք. հետևյալ վայրի մասին ձեր REVIEW-ը ընտրվել է որպես օրվա լավագույն կարծիք Պիցցա Տորիա - Pizza Toria 2 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՊիցցա Տորիա - Pizza Toria 2 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՊիցցա Տորիա - Pizza Toria 2 ամիս առաջ
+50 շնորհակալություն հետևյալ վայրի մասին ձեր REVIEW-ի համար Պիցցա Տորիա - Pizza Toria 2 ամիս առաջ
+10 շնորհակալություն այսօր մեզ այցելելու համար: 2 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWԷնոտեկա-Enoteca EVN 2 ամիս առաջ
+100 շնորհավորում ենք. հետևյալ վայրի մասին ձեր REVIEW-ը ընտրվել է որպես օրվա լավագույն կարծիք Էնոտեկա-Enoteca EVN 3 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWԷնոտեկա-Enoteca EVN 3 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWԷնոտեկա-Enoteca EVN 3 ամիս առաջ
+50 շնորհակալություն հետևյալ վայրի մասին ձեր REVIEW-ի համար Էնոտեկա-Enoteca EVN 3 ամիս առաջ
+10 շնորհակալություն այսօր մեզ այցելելու համար: 3 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWԼոֆթ - The Loft 4 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWԼոֆթ - The Loft 4 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWԼոֆթ - The Loft 4 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWԼոֆթ - The Loft 4 ամիս առաջ
+50 շնորհակալություն հետևյալ վայրի մասին ձեր REVIEW-ի համար Լոֆթ - The Loft 4 ամիս առաջ
+10 շնորհակալություն այսօր մեզ այցելելու համար: 4 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՏանթունի - Tantuni 5 ամիս առաջ
+10 շնորհակալություն այսօր մեզ այցելելու համար: 5 ամիս առաջ
+30 ինչ-որ մեկը հավանել է հետևյալ վայրի մասին ձեր REVIEWՏանթունի - Tantuni 5 ամիս առաջ

Առաջին անգամ այցելեցի Պիցցա Տորիա ընտանիքիս հետ: Բոլորիս շատ դուր եկավ թե՛ ինտերիերը, թե՛ իտալական պիցանների տեսականին և թե՛ ջերմ մթնոլորտը: Մենյուի ցանկը բավականին հագեցած է, սպասարկումը՝ բարձր մակարդակի վրա, իսկ գները՝ մատչելի: Իսակական պիցցայի սիրահարներին խորհուրդ կտամ այցելել հենց Պիցցա Տորիա:

ռեյտինգ +2
կարդալ

Շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է քաղաքի կենտրոնում՝ հարուստ լավ գինիների տեսականիով, ընտրության լայն հնարավորությամբ, բարձր սպասարկմամբ և մատչելի գներով: Նաև կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես նաև գինու ճանաչման դասընթացներ: Եթե գինիների սիրահար եք, ապա անպայման խորհուդ կտամ այցելել Էնոտեկա:

ռեյտինգ +3
կարդալ

Առաջին անգամ եղա Լոֆթում վերջերս ընկերներիս հետ: Մինչ այդ լավ կարծիքներ էի լսել Լոֆթի մասին, բայց սպասումներս չարդարացան: Նախ մռայլ ու չտրամադրող միջավայր էր, իսկ քանի որ այն ստեղծված է հիմնականում երիտասարդների համար ու տարբեր զվարճանքներ պիտի տրամադրի, ապա այնքան էլ ֆորմատին չէր համապատասխանում: Հետո էլ ինքնասպասարկման համար նախատեսված սպասքը, ինչպես նաև հյուրասիրության տեսականին շատ քիչ էր:

ռեյտինգ +4
կարդալ

Համով սենդվիչներ են, սպասարկումը բարձր մակարդակի վրա է: Առաջարկվող տեսականին ու սպասարկումը էնքան լավն են, որ էլի ու էլի ես ուզում հետ գաս ու որևէ նոր բան փորձես: Ընկերներս էլ հաճախ են գալիս այս վայրը ու երբեք ոչ մի բացասական կարծիք չեմ լսել:

ռեյտինգ +4
կարդալ

Ամենավատ ինտերնետ կապը Հայաստանում: Միացման հենց առաջին օրվանից թույլ, ընդհատվող կապ էր: Պատճառաբանեցին, որ տեխնիկական խնդիրներ կան, բայց դրանից հետո էլի նույն վիճակն էր: Մեկ ամիս սահմանված փորձաշրջանից հետո որոշեցի խզել պայմանագիրը: Ասացին,որ տուգանք պիտի վճարեմ 14 օրից ավել օգտագործելու համար ու էտ են դեպքում, որ պայմանագրի ոչ մի կետում նման բան չէր ասվում ու հենց աշխատակիցներն էին ասել մեկամսյա փորձաշրջանի մասին: Ձևական <> գրել տվեցին՝ այն բավարարելու համար՝ իմանալով, որ մեկա ոչ մի ավել գումար չի վճարվելու իրենց: Ուղղղակի ուզում էին գումար կորզած լինեին:

ռեյտինգ +5
կարդալ

Այս էլեկտրոնիկայի խանութը սիրում եմ նրա համար, որ ընտրության մեծ հնարավորություն է տալիս՝ հաճախակի զեղչերով ու ակցիաներով: Սպասարկումը բարձր մակարդակի վրա է, մանրամասն ու օգտակար խորհրդատվություն են տալիս յուրաքանչյուր հետաքրքրող տեսականու համար: Ինքս ակցիայով գնել եմ խոհանոցային կոմբայն, և տեղում ամեն ինչ արագ ձևակերպել են:

ռեյտինգ +6
կարդալ

Հաճելի, հանգիստ, տրամադրող մթնոլորտ էր, մատուցողները բարեհամբույր էին. փործում էին օգտակար լինեին ընտրության հարցում: Մենյուն՝ ոչ հագեցած, բայց համեղ ու լավ ընտրված: Մենակ մի բասական բան կար. նույն հրուշակեղենը առաջին հարկում ավելի էժան էր վաճառվում, քան երկրորդ հարկում, ինչը մի փոքր հիասթափեցրեց մեզ:

ռեյտինգ +3
կարդալ

Վերջերս առընչություն ունեցա այս գործակալության հետ ու շատ հիասթափվեցի: 1 շաբաթով բնակարան էի վարձել օտարերկրյա հյուրերիս համար՝ նախօրոք թողնելով 1 օրվա կանխավճարը: Պայմանագիրը ստորագրվեց մենեջերի հետ՝ ինչպես հարկն էր: 2-3 օր առաջ զանգահարեցի մենեջերին՝ հյուրերի ժամանման մանրամասները ճշտելու: Նա հավաստիացրեց, որ ոչ մի խնդիր չի լինի, որ ամեն բան պատրաստ կլինի: Իրենց գալուց մեկ օր առաջ զանգեցի, որպեսզի ճշտեմ, արդյոք հնարավոր է ավելի շուտ մտնել բնակարան, իսկ մենեջերը միանգամից առաջարկեց հյուրերին տեղափոխել մեկ այլ բնակարան , որպեսզի այդքան <>: Հետո միայն պարզվեց մտքինը:
Հենց առաջին օրը, երբ մի ժամից պիտի մտնեինք բնակարան, գործակալույթյան մենեջերը զանգում և ասում է, որ չենք կարող մտնել բնակարան, քանի որ <>: Ու դա ասվեց այն ժամանակ, երբ աշխատակիցներից մեկը դեռ երեկ գիտեր այդ մասին: Առաջարկեցին մեկ այլ բնակարան, որտեղ կաբինայի հատակը ջարդված էր, սրբիչներից ծխախոտի հոտ էր գալիս, լույսերից մեծ մասը վառված էր: Այդքան սպասելուց հետո հրաժարվեցինք նրանց ծառայություններից, իսկ հյուրերիս միայն երեկոյան 7-ին մեկ այլ բնակարան կարողացա գտնել: Այդքանից հետո վնասը փոխհատուցելու փոխարեն մենեջերը առաջարկում է կանխավճարի միայն կեսը հետ տալ: Հետո տեսնելով, որ չենք համաձայնվում, <>-ն բարձրացրեց: Իրան թվում էր՝ ինքը շուկայումա ու մեր հետ առևտուրա անում: Նույնիսկ պայմանագրի առկայությունը իրեն ոչ մի բան չէր ասում: Մենակ հետաքրքրում էր՝ ինչքանովա տակ տվել ու ինչքան գումարա տվել մաքրուհիներին, բա էդքանից հետո մի 10000 գրպանը փող չմնար? Միայն ոստիկանության անունը ուշքի բերեց իրան, զանգեց տնօրենին, որ խոսի հետս: Իհարկե վախեցան ու գումարը հետ վերադարձրեցին, բայց էն վնասը, որ հասցրեցին ու նման անամոթ վարքը, որից հետո ոչ մի զբոսաշրջիկ նույնիսկ ցանկություն չի ունենա նորից գալ Հայաստան , դա փաստ է: Համոզված եմ, որ ես միակը չեմ, որ տուժել եմ նրանց խաբեբայություններից: Ոչ մեկին խորհուրդ չեմ տա դիմել այս գործակալությանը, որպեսզի երբեք նման խաբեբաների ձեռքը չընկնեն:

ռեյտինգ +3
կարդալ

Առաջին անգամ եղա Կոմիտասի Գենացվալե պանդոկում մեկ ամիս առաջ: Սկսեմ նրանից, որ ներսում իրար գլուխ գլխի հավաքված մատուցողներ էին, ովքեր բարձրաձայն ինչ-որ բաներ էին քննարկում , կարծես իրենց խնդիրները ուրիշ տեղ չունեին լուծելու: Շատ տհաճ էր, որ պլշած քեզ էին նայում և սպասում, երբ մի մի պատառը կուլ կտաս, բայց սպասարկման ամենատհաճ բանն այն էր, որ դեռ ուտելիքը բերանում, ափսեն մեր առաջից վերցրեցին, տարան, չնայած որ ափսեի մեջ դեր ուտելիք կար: Դա շատ զայրացրեց և կանչեցի մեզ սպասարկող մատուցողին և զգուշացրեցի այդ մասին: Փոխարենը ներողություն խնդրելու նա ուղղակի զարմացած դեմքով քմծիծաղ տվեց: Մեկ այլ մատուցող մոտոցավ և նրա անունից ներողություն խնդրեց մի քանի անգամ: Շատ հիաստափվեցի սպասարկումից: Միակ բանը որ տեղին էր, դա ուտեստներն էին, բայց դա զրոյի է հավասարացնում ամեն ինչ, երբ նման անկիրթ ու անբարեհամբույր մատուցողներ են աշխատում:

ռեյտինգ +5
կարդալ

Ավելին քան 4 տարի օգտվել եմ Անելիք բանկի ծառայություններից և այսքան ժամանակ որևէ բացասական բան չեմ նկատել: Հիանալի և արագ սպասարկում ունի, մասնագիտական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին և, որ ամենակարևորն է ինձ համար, շատ վստահելի բանկ է, դրամական փոխանցումների ցանցը նույնպես հստակ է գործում: Թերևս այն քիչ բանկերից, որտեղ թե դրամական փոխանցումները, թե ներդրված ավանդները և թե կոմունալ մուծումները նորմալ և առանց խափանումների են ընթանում:

ռեյտինգ +5
կարդալ

Ազգային սննդի ցանց ասելով մենակ չի: Ասում են ազգային սննդի ցանց է, համեղ, մատչելի և այլն և այլն: Նախ և առաջ պատվերին այնքան երկար էինք սպասել, որ արդեն ուզում էինք թողեինք ու դուրս գայինք: Այդքան սպասելու հետ մեկտեղ խորովածը և տապակած կարտոֆիլը բերեցին կիսահում, անհամ և սառը վիճակում, կարծես երկրորդ անգամ տաքացրած լինեին: Մատուցողները անընդհատ դեմքիդ են նայում, որը շատ տհաճ էր: Նույնիսկ չծխողների համար նախատեսված մասում ծուխը մեզ էր հասնում:Մի խոսքով՝ ոչ մեկին խորհուրդ չէի տա, չնայած որ կողմ եմ միայն հայկական արտադրանքին:

ռեյտինգ +1
կարդալ

Վերջերս ընկերներիս հետ գնացել էի Մալոկկո, լսել էի, որ շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է, սպասելիքներս մեծ էին, բայց ... իմիջայլոց սպասարկում, ծիծաղելի գներ և ոչ տարատեսակ մենյու, որն ավելացման կարիք ունի, ընտրության հնարավորություն չկար: Նունիսկ կարիք չկա այդ գները համեմատելու առաջարկվող չափաբաժնի հետ: Միայն գեղեցիկ ինտերիերը և մենյուի ամպագոռգոռ անվանումները բավական չեն անուն հանելու համար:

ռեյտինգ +2
կարդալ

Հաճախ եմ օգտվում Անի Պլյուս տաքսի ծառայությունից և այսքան ժամանակ որևէ խնդիր չի եղել: Անի պլյուս տաքի ծառայությունը հասանելի է, միշտ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում, վարորդները զուսպ են և բարեհամբույր, ինչը բացակայում է շատ այլ տաքսու վարորդների մոտ: Վերջերս իմացա, որ բացի Անի տաքսի ծառայությունից գործում է նաև Անի պլյուս առաքման ծառայությունը, որը հարմար է այն մարդկաց համար, ովքեր հաճախ ժամանակի պակաս են ունենում կամ որևէ կարևոր բան են մոռանում վերցնել: Ինքս չեմ օգտվել առաքման ծառայությունից, բայց ընկերուհիս հայտնվել է նման իրավիճակում. Անի պլյուս առաքման շնորհիվ նա արդեն անհրաժեշտ փաստաթղթերով ժամանել է աշխատավայր:

ռեյտինգ +1
կարդալ

Մուսկատը այն քիչ վայրերից մեկն է, որտեղ կարելի է լիցքաթափվել և լավ ժամանակ անցկացնել: Առաջին անգամ այցելեցի Մուսկատ ընկերներիս հետ միասին: Շատ էի լսել այս սրճարանի մասին, բայց նախկինում չէի եղել: Մուսկատը հիանալի վայր է ընկերների հետ հետաքրքիր միջավայրում ժամանակ անցկացնելու, ինչպես նաև հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու համար: Հատկապես հավանեցի համեղ ուտեստներն ու հաճելի երաժշտությունը

ռեյտինգ +1
կարդալ

My first experience with this hotel was in summer. I had a friend from USA who asked me to find a good and comfortable hotel for him. I chose City Hotel and that was a very good decision. My friend liked the hotel so much that he enlarged the reservation for 2 more days. The cleanliness of the hotel, breakfast and all the hotel facilities are in a high level. The staff was doing their best to make guests feel home. I highly reccommend it. Many thanks to all City Hotel Personel.

ռեյտինգ +4
կարդալ

Նկարներ դեռ չկան

Ընտրանին դատարկ է

Ընտրանին դատարկ է