Yevista-յում միավորների և կոչումների նպատակն է հնարավորություն տալ կայքի այցելուներին հեշտությամբ տարբերակել իրական կարծիքները գովազդից և սպամից: Օրինակ, եթե նույն վայրի վերաբերյալ կարծիք են գրել Լիդեր (առնվազն 3000 միավոր) և Հյուր (0-200 միավոր), ապա հավանականությունը, որ Լիդերը գովազդով կամ սպամով է զբաղված շատ փոքր է, ինչը դժվար է ասել Հյուրի վերաբերյալ: Ստորև կարող եք տեսնել, թե ինչպես կարելի է միավորներ և կոչումներ վաստակել Yevista-յում:
+100 Նոր անդամ
Երբ դուք գրանցվում եք կայքում, որպես բարի գալուստ, մենք նվիրում ենք Ձեզ 100 միավոր:
+10 Ամենօր
Ամեն օր (այլ կերպ ասած ամեն 24 ժամը մեկ) կայք վերադառնալու համար դուք կստանաք 10 միավոր:
+50 Նոր կարծիք
Տարբեր վայրերի վերաբերյալ ամեն նոր կարծիքի համար դուք կստանաք 50 միավոր:
-50 Ջնջված կարծիք
Եթե մեր ֆիլտրող ալգորիթմը որոշի, որ Ձեր կարծիքը ուղղակի գովազդ է պարունակում կամ սպամ է և այն ջնջվի, ապա դուք կկորցնեք 50 միավոր:
+30 Լավ կարծիք
Կայքում գրանցված այլ անդամները հնարավորություն ունեն լայք կամ դիսլայք անել Ձեր գրած կարծիքները: Յուրաքանչյուր լայքի համար դուք կստանաք 30 միավոր:
-30 Վատ կարծիք
Կայքում գրանցված այլ անդամները հնարավորություն ունեն լայք կամ դիսլայք անել Ձեր գրած կարծիքները: Յուրաքանչյուր դիսլայքի համար դուք կկորցնեք 30 միավոր:
+70 Առաջին կարծիք
Եթե ինչ-որ վայրի մասին Ձեր գրած կարծիքը աոաջինն է, դուք կստանաք 70 միավոր:
+20 Ավելացված նկար
Վայրերի նկարներ ավելացնելու համար կստանաք 20 միավոր:
-20 Ջնջված նկար
Եթե Ձեր ավելացրած նկարը ջնջվի դուք կկորցնեք 20 միավոր:
Կոչումներ
Վաստակելով միավորներ դուք կարժանանաք կոչումների հետևյալ կանոններով: