Իմ ամենասիրելի գրախանութը, որտեղ կարելի է գտնել տարբեր ճաշակի գրականություն։ Միակը իր տեսակի մեջ, որտեղ կա գեղարվեստական և մասնագիտական,մանկական գրականության լայն ընտրանի՝ թե’ նոր շրջանի հրատարակչությամբ, թե’ հին ՝ բուկինիստական։ Զարմանում եմ ՝ թե ե՞րբ մեր հասարակության մեջ ի սպառ կվերանա քննադատությունը, այնպիսի մանրուքների հանդեպ,որոնք այդքան դժվար աշխատանքում այդքան էլ երևելի բացթողում չէ։ Ասեմ՝ գրախանութի աշխատակազմը գիրք կարդացել է, այն էլ ոչ մի հատ Թամարա Ս. ,այլապես այդ միջավայրում երկար գործունեություն չէին ծավալի՝ հինգ և ավելի տարիներ։ Այլ հարց է ,թե արդյո՞ք հաճախորդների մեծամասնությունը, որ այցելում է գրախանութ , տեղյակ է՝ ինչի՞ համար է եկել, ՙԵզովպոսի արկածներ՚ է ուզում, թե ՙԵզոպոսի առակներ՚, ՙԳյուլիվերը հրաշքների աշխարհում՞, թե ՙԱլիսան հրաշքների աշխարհում։ ՙԿոգորիոյի 11 ժամ, թե Կոելիոյի 11 րոպեն ՚ և այլն։ Փոխարեն միշտ քննադատելու, մի պահ մտծել է պետք՝ ինքներս գրախանութ մտնելիս, լավ ենք վարվում գրքերի հետ, թե ինչպես շատերը իրենց տանը, այնպես էլ գրախանութում զբաղված են միայն գրքերը խառնելով, կամ շատ դեպքերում աշխատողին վերևից նայելով, և ամեն գնով փորձում նվաստացնել։ Իսկ ինչ մնում է բազային, կամ գրականությանը տեղյակ լինել չլինելուն,փորձեք գտնել այն բոլոր շնորհալիներին ,ովքեր 30 և ավելի հազար գրականությունը անգիր կհիշեն և ոչ միայն անվանունով,այլ հեղինակով։ Հայաստանի լավագույն գրախանութներից մեկը, իր արդյունքը կերտում է նաև այդ ՙ գիրք չկարդացած՚ ազնակազմի շնորհիվ էլ։ Հանրագնքներս ամենալավ գրախանութին։ Հՙ.Գ. Գիրք կարդացեք , որ գրախանութ մտնելիս գոնե արտաբերեք ճիշտ հեղինակ, գրքերի հետ զգույշ վարվեք, հետո որակը որակազրկեք։
էս տեղի մասին կարող եմ լեգենդներ գրել, քանի որ վերջին 6 ամիսների իմ լանչ անելու, սուրճ խմելու ու ուղղակի մի ժամ աշխատանքից կտրվելու ու հանգստանալու տեղն է: Աննկարագրելի բարեհամբյուր ու ջերմ անձնակազմ ունի, որոնք դեմքով ու անուններով ճանաչում են մշտական հաճախորդներին ու նույնիսկ էն թե ինչ պիտի պատրաստեն վերջիններիս համար: Մենյույի մեջ միակ բանը որ չեմ սիրում իմբիրով թեյն է:Ճ մնացած ամեն ինչ ուղղակի արտակարգ է: Գուցե գները թանկ են, բայց շատ սարսաթելի չի ամեն դեպքում լավ որակի և սպասարկման համար կարելի է… Սիրում են նաև հաց գնել Էստեղից, անպայման փորձեք ընկույզով և ձիթապտղով հացերը, ուղղակի անմահակամ համ ունեն: