Check kovkas pandok Archives - Yevista

Նոր Կարծիքներ

  • full starfull starfull starfull starempty star

    “Նուռ” պարային համույթում պարելու շնորհիվ բախտ եմ ունեցել մի քանի անգամ Պարոնյանի բեմում պարելու… Շենքը վերանորոգում էին, ինչ-որ արտառոց գրավիչ բան չկա, թատրոնի շենք է էլի..Բեմը անհարմար է շատ… Փայտերը մեկը մյուսից բարձր են ու կարող ես պատահաբար սայթաքել, բացի այդ, այդ հատակի փայտերը հղկված չեն ու կարող է ոտքդ “փուշ” մտնել այսպես ասած, բայց քանի որ դա տարին մեկ անգամ է լինում, այդքան էլ կարևոր չէ որպես պարող, իսկ որպես հանդիսատես եղել եմ “Ոտքի՛, դատարանն է գալիս” ներկայացմանը: Շա՜տ լավն էր…

    Կրկին փորձեք
    ռեյտինգ +1
  • Gayane P. գնահատել է Park Village
    full starfull starfull starfull starempty star

    Քոթեջների հարմարավետ ու գեղեցիկ կահավորված լինելու մասին խոսք անգամ չի կարող լինել, լավն էր, գեղեցիկ, կենտրոնից հեռու էր մի փոքր, բայց դա այդքան էլ հարմար չէր…
    Մաքրությունը սարսափելի չէր, բայց հոյակապ էլ չէր: Հեռուստացույցի հետևի մասերը չէին մաքրել, լուսամփոփի մեջ շատ էին սատկած մլակները, սրբիչները քիչ էին, եթե հաշվեինք, որ քոթեջում 6-ով էինք, իսկ սրբիչները 2 հոգու համար էին:
    Խոհանոցը լավ կահավորված էր ու սրտիդ ուզած սպասքը կար…

    Կրկին փորձեք
    ռեյտինգ +1
  • full starfull starfull starempty starempty star

    Երկու անգամ շատ փոքր ժամանակ եմ գնացել, շատ բան չի տպավորվել մեջս, բայց սիրով էինք գնում էս հյուրանոց, այս տարի նորից այցելեցինք այստեղ, սենյակները այն ժամանակվա պես գեղեցիկ էին, հարմարավետ, մաքուր, բնակվելն այնտեղ հաճելի էր…Հիմա թերությունները.
    1. Նախաճաշ – Մտնում էր գնի մեջ, բայց տրամադրում էին թթվասեր, մեկ կտոր կարագ, ջեմ, մեկ ձու, թեյ, հաց, նրբերշիկ, հաջորդ օրը նրբերշիկ էլ չկար.. Երևի յուրաքանչյուր անձի համար ծախսում էին 800 դրամ, այն ինչ սենյակի գինը 10 000 դրամ էր: Ես չեմ ասում, որ թանկ էր, բայց ձմռան սեզոնի համար զեղչի դեպքում նորմալ գին էր: Գոնե մեկ անձի համար 1 500 դրամ նախատեսեին մինիմալ
    2. Հողաթափեր ուզեցինք, երեք հատ էր մնացել, մենք 5-ով էինք բնակվում, 2 օր… 2րդ օրը գոնե պետք էր գնել հողաթափ ու տրամադրել հյուրերին
    3. Թեյնիկը մեկ հատ էր՝ ընդունարանում: Մենք շատ էինք թեյ խմում, այն անընդհատ մնաց մեր սենյակում, բացառությամբ մեկ-երկու անգամ՝ կես ժամով, բայց անհարմար է անընդհատ գնալ ու ուզել…Թեյնիկի եղածն ինչ է, որ այդ մեծ հյուրանոցում ընդամենը մեկն է?

    Կրկին փորձեք
    ռեյտինգ +1
  • full starempty starempty starempty starempty star

    Գինը շատ հարմար էր՝ 3 օրվա համար 15 000 դրամ՝ ներառյալ տեղափոխումը, բաաայց….
    ԽՍՀՄ տարիների հյուրանոց: Մի կողմից լավ էր, որ տեսա ու հասկացա ինչ ժամանակներ են եղել, հետաքրքիր էր տեղափոխվել անցյալ, բայց սենյակը չափազանց վատն էր: Կան վերանորոգված սենյակն էր ավելի թանկ գնով, բայց ում էլ որ բախտ չի վիճակում, սարսափելի է: Էկոնոմ սենյակ չի նշանակում սենյակ, ուր մտնելուց քո իսկ սպիտակեղենը կգցես անկողնումդ, որ կարողանաս քնել, չի նշանակում սանհանգույցից չօգտվել, քանի որ սարսափելի հոտ էր, կեղտոտ ու զզվելի, էնքան զզվելի, որ դուռը ոտքով ես փակում…Եթե երբևէ կմտածեք էստեղ հանգստանալու մասին, նախ համոզվեք, թե ինչ կարգի սենյակ են ձեզ տրամադրելու

    Կրկին փորձեք
    ռեյտինգ +1
  • full starfull starfull starfull starfull star

    Սենյակում կար երկու թերություն՝ հեռախոս չկար և հայելին միայն սանհանգույցում էր, ինչը շատ անհարմար էր…Ընդունարանն առանձին մուտք ունի, դժվար էր գտնելը, բայց օգնեցին մեզ…
    Մնացած ամեն ինչը հիանալի էր՝ հատկապես սնունդը…Շա՜տ համով էր, սպիտակեղենը մաքուր ու թարմ, բարձերը հարմարավետ, ընտանեկան համարը գեղեցիկ դիզայնով..Շատ սիրուն էր ամեն ինչ…Մենք ձմռանն էինք գնացել, լողավազանը ցավոք փակ էր, բայց լիարժեք հանգստացանք, ցավոք քիչ էր մեր ժամանակը

    Կրկին փորձեք
    ռեյտինգ +1
  • full starfull starfull starempty starempty star

    Վերջերս ընկերներիս հետ գնացել էի Մալոկկո, լսել էի, որ շատ հաճելի ու մտերմիկ միջավայր է, սպասելիքներս մեծ էին, բայց … իմիջայլոց սպասարկում, ծիծաղելի գներ և ոչ տարատեսակ մենյու, որն ավելացման կարիք ունի, ընտրության հնարավորություն չկար: Նունիսկ կարիք չկա այդ գները համեմատելու առաջարկվող չափաբաժնի հետ: Միայն գեղեցիկ ինտերիերը և մենյուի ամպագոռգոռ անվանումները բավական չեն անուն հանելու համար:

    Կրկին փորձեք
    ռեյտինգ +1
  • full starfull starempty starempty starempty star

    Չեն թողնում շորտով ներս, խորովածը ահավոր վատը, ծեր կենդանի։ Ինտերիերը վատ, ջրեղենը տաք են բերում, որ մտնում ես ֆոյե ոնց որ մեռելանոց լինի,։ Միկ բանը որ հավանեցի Դոն Կիխոտում դա թթուն էր և մատուցողների աշխատանքը։

    Կրկին փորձեք
    ռեյտինգ +2
  • full starfull starfull starfull starempty star

    Երևան մոլ հաճախում եմ հատուկ միայն քարֆուրից գնումներ կատարելու համար : Քարֆուրի ֆիրմային ապրանքատեսակները բոլորը արտադրված են ԵՄ-ում, ինչը արդեն որակի երաշխիք է, քանի որ այնտեղ խիստ հսկողություն է ապրանքի որակի և կոմպոնենտների հետ կապված, և շատ ավելի մատչելի են այլ սուպերմարկետների ասենք թուրքական արտադրանքից: Բացի այդ սա իմ իմանալով Երևանի միակն վայրն է որտեղ կարելի է գնել թարմ չսառեցրած ծովամթերքներ : Չորս միավոր եմ գնահատում միայն միրգ-բանջարեղենի բաժնի համար: Ապրանք ընդունողին հանգիստ կարող եք աշխատանքից հեռացնել…այդ տեսակ անորակ կարտոֆիլ անգամ երեխան չի ընտրի:

    Կրկին փորձեք
    ռեյտինգ +3
  • full starfull starfull starfull starfull star

    the best espresso is here

    Կրկին փորձեք
    ռեյտինգ +3
  • full starfull starfull starfull starfull star

    Երևանում իմ սիրած վայրերից մեկը: Բոլոր Segafredo-ների նման շատ լավ սպասարկում, բարեհամբույր աշխատակազմ: Սուրճի տեսականին շաաաատ մեծ է ու համեղ)))))

    Կրկին փորձեք
    ռեյտինգ +2
  • full starfull starfull starempty starempty star

    Լավն էր հյուրանոցի կահավորումը, wi-fi կար, բիլլիարդի սրահ կար, մինի բար, նախաճաշը շատ-շատ հասարակ էր, տանը երևի ավելի շատ տեսականի ես ունենում նախաճաշելուց:
    Ամանավատ բանը դա ջուրն էր… Ծորակից գալիս էր սև, ավազոտ ջուր, զզվելի համով…Ասում էին, իբր թե դա հաստատ ֆիլտրվում է և հենց էդ ֆիլտրի պատճառով է գույնը, բայց ամեն դեպքում ջրի պատճառով վատ տպավորությունը մնաց…

    Կրկին փորձեք
    ռեյտինգ +2
  • full starfull starfull starfull starempty star

    Նախաճաշ բազմազան ու համով լինելու մասին խոսք չի կարող գնալ, քոթեջը լավն էր ու շատ հարմարավետ, պասիվ հանգստի սիրահարների համար լավագույն վայրերից մեկն ա, բայց ես մի տեսակ շատ ձանձրացա, քանի որ ակտիվ հանգստի կողմնակիցն եմ

    Կրկին փորձեք
    ռեյտինգ 0
  • Gayane P. գնահատել է tomsarkgh.am
    full starfull starfull starfull starfull star

    Շատ օգտավետ կայք ա, բայց մեկ-մեկ էնպիսի event-ներ չեն գրանցում, ինչպիսին ա օրինակ Հայաստանի Պարի պետական անսամբլի համերգը, զարմանալի ա, թե ինչի տենց մեծ մասշտաբի համերգի մասին tomsarkgh.am-ում չտեսա

    Կրկին փորձեք
    ռեյտինգ +2
  • Gayane P. գնահատել է Telcell and MegaPay
    full starfull starfull starfull starfull star

    Շատ լավն է, հարմար, ոչ մի անգամ վճարման տեղ հասնելու հետ խնդիր չի եղել, այ որ միջնորդավճար էլ չլիներ, ինչ լավ կլիներ:)) Շատ կազմակերպությունների հետ են աշխատում, էնպես որ, լիքը բաներ հենց Telcell-ով եմ վճարում

    Կրկին փորձեք
    ռեյտինգ +2
  • Gayane P. գնահատել է eli.am
    full starfull starfull starfull starfull star

    Շատ լավն ա թե օնլայն խանութը, թե հենց ինքը խանութը, եղբորս նվեր էին տվել eli.am-ից, կրեատիվ են, գեղեցիկ, օրիգինալ, գները մի քիչ թանկ են, բայց նայած ինչ ապրանքի համար ենք դիտարկում

    Կրկին փորձեք
    ռեյտինգ +2
  • Jenya H. գնահատել է Մալոկկո – Malocco
    full starfull starfull starfull starfull star

    Շատ հանգիստ, լավ, դրական մթնոլորտ ունեցող տեղ: Յուրահատուկ ու գեղեցիկ ինտերիեր: Հարմար վայր է ինչպես ընկերական, ընտանեկան հավաքույթների, այդպես էլ` գործնական հանդիպումների համար:

    Կրկին փորձեք
    ռեյտինգ +2
  • full starfull starfull starfull starfull star

    one of the best quality fast food in yerevan , and a very nice service

    Կրկին փորձեք
    ռեյտինգ +2
  • full starfull starfull starfull starfull star

    Երևանյան քիչ արագ սննդի վայրերից, որտեղ շատ համով բուրգերներ են տալիս: Երևի ամենահամով փորձածս թաուկը այստեղ եմ կերել:

    Կրկին փորձեք
    ռեյտինգ +2
  • full starfull starfull starfull starfull star

    Hacheli mijavayr, khmichqneri layn tesakani, shaa proffesional barman-ner, mi xosqov ayn tegheri mek@ vortegh hachuyqov jamanak enq anckacnum @nkerneri het hangstyan orerin))

    Կրկին փորձեք
    ռեյտինգ +2
  • Areg P. գնահատել է Hans & Franz bar and grill
    full starfull starfull starempty starempty star

    Շատ մարդ էր գովացել, ամեն օր ասոում էին գնա գնա, շատ համով սթեյքեր կան։ Որոշեցինք գնալ , սպասումներս չարդարացան։ Ինտերիերը շատ լավնա, մթնոլորտը առավել ևս, դուրսը նստելու հարմարավետ պայմաններ, ներսի աթոռները այդքան էլ հարմար չեն։ Հիմա սպասարկումից ու ուտեստներից։ Համով չէր, րիբս կոչեցյալը 2 հատ մեծ, վառված, մեջը հում, յուղոտ մատ էր։ Ուել դան սթեյքը վառված էր, սպասարկումը անտանելի դանդաղ, գարեջուրը ոչ շատ սառը։

    Կրկին փորձեք
    ռեյտինգ +2