Sa ayn vayreric e, ur ches gna amen or, ches gna xmbov kam ynkerakan shrjapatov. Ays poqrik Mozarti ashxarhi texy shat qchery giten- vory etqan el vat chi! Asem, gnery chapazanc tank en, bayc.. Kan vayrer voronq teyev tank en, bayc arjen verjin vcharac dramy. ev sa drancic mekn e - Qaxaqi kentronum mi arvesti u romantism i ankyun, momer, Mozarti anzugakan stexcagorcutyunneri nerqo - Utestnery original ev chapazanc hamex - Spasarkumy- spasarrkum e mek eritasard (restauranty chapazanc poqr e) sakayn na vorpes somelie te uxxaki vorpes utestneri xorhrdatu anzugakan e/. Ka chashak, ka zpsvacutyun, ka vorak, ka arvesti shunch!
Սուշի- արդեն լավ է.. Սուշի Հայաստանում – շատ ավելի լավ է. Մթնոլոորտը “ձկային” է, որի մասին խոսում է ինչպես բավականին սուր ձգացվող ձկան հոտը, այնպես էլ սրահի վերջում դրված օվկիանոսային ցիխրիդներով հիասքանչ ակվարիումը: Փորձել եմ սուշի Սան Ֆրանցիսկոյում.. ցավոք կապ ճունի էստեղինի հետ: Այնուհանդերձ, անտեսելով ռոլլերի փոքրացող չափսերը, միջին քաղաքացու համար թանկությունը, միևնույն է- որպես ծով չունեցող երկիր բավականին հետաքրքիր, համեղ և որ ամենակարևորն է այլընտրանքային վայր մեր “անայլընտրանքային” մայրաքաղաքում:
Այս սրճարանը ունի թե դրական թե բացասական կողմեր: Սկսենք +-ներից: Սրճարանը շատ գեղեցիկ, եվրոպական դիզայն ունի, իտալական նրբաճաշակույան եվ մոդերն ոճերի հետաքրքիր սիմբիոզ: Սնունդը անտանելի համեղ – Իիինչ ել չպատվիրես – ծնեբեկով պաստայից, մինչև սպիտակ գինով սթեյք, թարխունով, խաղողով ու պանրով աղցան թե պրոշյուտո ֆունգի, կարամելային պանակոտտա թե ուղղակի դարչինով թեյ – բոլորը ճաշակով մատուցված և անտանելի համեղ պատրաստված: Վայրը իր location-i ու ինտերիերի հաշվին մի քիչ ուռճացված է.. պաթոսը շատՃ. Միշտ կտեսնես Հյուսիսային պողոտայի ճեմող հայ գլամուրային “բոմոնդի” ներկայացուցիչների ամառային վերանդայում: Սպասարկումը վատը չէ, չնայած մատուցողներն էլ են գլամուրային կերպարի ջատագովները) Գները իրենց որակին համապատասխան (բացի 900 դր. արժեցող սև արևելյան սուրճից)!