Check Վիվալդի հոլլ - Vivaldi Hall

Վիվալդի հոլլ – Vivaldi Hall

full starfull starhalf starempty starempty star ռեյտինգ 2.5 , 3 կարծիք

Հեռախոս : +374-10-205777

Մեր մասին:

This Post is Not available in Armenian

Գրեք ձեր կարծիքը

Խնդրում ենք գնահատել այս վայրը 1-ից 5 աստղ (1=շատ վատ, 5=շատ լավ)

Կարծիքներ

Վերջերս կնոջս հետ այցելել էի Վիվալդի հոլլ ու պետք է ասեմ, որ զարմացած դուրս եմ եկել համալիրից: Նախ հաճելիորեն զարմացած էի ինտերիերից, որն արված էր ճաշակով ու առանց ավելորդ ճոխ ոսկեզօծ զարդանախշերի կամ հայելիների: Սակայն անհրաժեշտ էր ընդամենըը մի քանի րոպե անցկացնել ներսում և հիասթափությունն ապահովված էր: Խոսքը վերաբերում է մեծամասամբ սպասարկմանը: Նախ սեղանին դրված էր մենյու, որտեղ 2 փոքրիկ էջերի վրա ներկայացված էր խիստ աղքատիկ մենյու: Պատկերացումն ամբողջացնելու համար ասեմ, որ մենյուի մեջ ներառված չէր նույնիսկ որևէ գինու անվանում: Ներկայացված էր սուրճի և խմորեղենի 4-ական տեսակ: Երկար ժամանակ փորձեցինք գտնել մատուցողների, և վերջապես հայտնվեցին իրենց արտաքինով, հագուկապով և շարժուձևով տվյալ հաստատության հետ ոչ մի առնչություն չունեցող կիսառաբիզ մատուցողներ: Նրանցից մեկը մոտեցավ, ումից փորձեցինք ճշտել, թե ունեն արդյոք կապուչինո, որը ներառված չէր մենյուի մեջ: Նա մեզ համոզում էր, որ մենյուի մեջ գրված էսպրեսոն նույն կապուչինոն է: Երբ մեծ զարմանքով հակադարձեցինք, նա բառացիորեն վեճի բռնվեց մեզ հետ` թե “դուք երևի էդքան լավ տեղյակ չեք, էս համաշխարհային էսպրեսո կապուչինոն ա”…էստեղ անելու այլ բան չէր մնում, քան այլ մատուցող կանչելը: Մեկ ուրիշն էլ մոտեցավ, որ մեզ օգնի խմորեղեն ընտրել. նախ ասեց, որ ունեն երկու շոկոլադային ու երկու մրգային խմորեղեն, ոչ ավել ոչ պակաս…ուրիշ ոչ մի տեղեկություն: Ի վերջո ստիպված մեկական վերցրինք, որոնք բերեցին խանութից գնված տեսքով` ինչ-որ թափանցիկ թղթով պարուրված ու ասեց, որ չեմ հիշում որ խանութից են գնել :) էս մասը շատ խնդալու էր: Ասեմ նաև, որ բերված կապուչինոն ակնհայտորեն ջրով բացված փոշի էր (կապուչինոյի սիրահարին էդքան հեշտ չի խաբելը ), այնինչ մեզ հատուկ ասվեց “մենք էն փոշիներից չենք սարքում, մեր մոտ հատուկ ապարատ ա դրած”:

Կարծում եմ չարժե նաև ամփոփել, քանի որ պարզից էլ պարզ է, որ խորհուրդ չեմ տալիս այցելել Վիվալդի հոլլ, քանի որ նման բացթողումները չեն կարող կախված լինել անձանցից, դրանք համակարգային բնույթ են կրում և կախված են կառավարման համակարգից:

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Վիվալդի հոլլում եղել եմ այս տարվա սեպտեմբերին, հարսանիք էինք նշում իրենց մոտ ու հիացած եմ ամեն ինչով.. Ճիշտ ա, գները մատչելի չեն(աթոռի համար վճարել ենք 24.000), բայց արժեր:
Նախ, սրահը ըստ իս, Հայաստանում լավագույնն է իր դիզայնով, չկան ավանդական հայկական ռաբիս ոսկեգօծ պատեր, կամարներ, զարդանախշեր,,, ամբողջը պաստելային նուրբ գույների մեջ է: Ուտելիքը անհավանական համեղ,, ամենահամով խոզի և տավարի խորովածն են մատուցում իրենց մոտ և հավի ռոլլ-աղցանը: Ուտելիքի չափաբաժինները շատ հաջող էին, մեծ ամաններով:
Եթե հնարավորություն լիներ գնահատելու իրենց երաժշտությանն առանձին, ապա կգնահատեի 10-10. Վիվալդի բենդ – հրաշալի կոլեկտիվ,, մնացածի մասին որ չխոսեմ, հենց միայն իրենց երաժշտության համար միանշանակ խորհուրդ եմ տալիս Վիվալդին:
Լուսային ու ձայնային էֆֆեկտները, մեքենան սրահ մտնելու հնարավորությունը ուղղակի հրաշալի էին:
Էսքան պլյուսի մեջ, մենակ մի մինուս նկատեցի.. մատուցողները սկզբում շաաատ լավ էին աշխատում, մինչ սրահ մտնելը, մուտքի մոտ արագ-արագ բոլորին շամպայն և շոկոլադ էին մատուցում.. հենց մտանք զալ, արդեն իրենց կանչելը շատ բարդ գործ էր :) ես դա էլ երևի կապեմ նրա հետ, որ հյուրերը շատ էին, մոտ 320 հոգի, ու էդքանին սպասարկելը հոշտ գործ չէր:

Հ.Գ. Մեկ էլ եթե ձեր առիթին 200-220 հոգուց ավել մարդիկ են հրավիրված, Վիվալդին խորհուրդ չեմ տա, որովհետև հետո պարելու տեղ չի մնում: Ուղղանկյուն սրահ ա, աջ ու ձախ կողմերում սեղաններն են դրվում, արանքում նեղ միջանցք ա մնում, որտեղ պրակտիկորեն պարելու, ազատ տեղաշարժվելու հնարավորություն չի մնում:
Համենայնդեպս, անկախ ամեն ինչից, ես Վիվալդիին իր համեղ ու որակյալ սննդի, հրաշալի երաժշտության ու ճաշակով ինտերիերի համար գնահատում եմ 5:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Texnikayi ev Intereri hamar Vivaldiin karelie shat bardzr gnahatakan tal, bayc ayn nman e gexecik patetavormamb pchacac mterqi. Gnery chardaracvac bardzr en, ete cankanum eq harsaniqi araroxutyuny anckacnel Vivaldium giny kkazmi motavorapes 14000-15000 andzy, chnayac vor asum en te menuov e giny voroshvum, bayc vonc hashvarkvum e verjum 14-15 hz e linum. Chnayac bardzr gni menun yndhanrapes chi hamapatasxanum irakan spaseliqnerin, mterqi mej ancac erekuytneric mnacac hin mterqner en haytnabervum, mirg-salat chapabajinnery shaat qich en. Gunayin lusavorutyny nerkayacvum e vor mtac e gni mej, bayc erekuyti ory parzvum e vor jam 9-ic heto en miacnum. Erajishtneri het kapvac arajarkum en irenc erajishtnerin 2000 USD ov, ete cheq uzum karox eq berel dzer yntrac erajishtnerin, bayc bemi hamar gumar en pahanjum, 400 USD-i chapov, vory “bazari” ardyunqum karoxa ispar veranal kam qchanal. Mi xosqov ete cankanum eq anckacnel normal erekeyt xorhurd em talis hrajarvel Vivaldiic, isk ete aynuamenayniv voroshel eq ayntex anckacnel, apa lav klini vor naxoroq chshteq amen inch, sksac menui chapabajinneric u amenakarevory mterqi vorakic, inchqan el havastiacnen vor bardzr vorakia, hisheq vor depqer exel en vor mejy shat cacrorak apranq e exel.

Կրկին փորձեք
ռեյտինգ +1