Քաղաքում ամենահամեղ մեքսիկական կերակրատեսակները, որոնք մի մեծ դժբախտություն են կոնկրետ իմ ստամոքսի համար:) Գիտեմ, որ ամեն անգամ նույն բանն է կրկնվելու,սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում իմ սիրելի կծու կերակրատեսակներն ու աղցանները համտեսելու գայթակղությանը դիմանալ
Բացե կարաոկեից,մնացած մամա միաները հաճելի են, համեղ պիցաներ մատուցում են
Artqain tesqn aveli lavn e,nersn aydqan el spaseliqnerin chi hamapatasxanum bolor arumnerov
Ոնց եմ սիրում Ալդոյի տանկետկաները, գազարագույնը գերիշխում է ու դա ինձ միշտ ձգում է, ոչ մի անգամ չեմ կարողանում անտարբեր անցնել այս խանութի մոտով
15-ից 4-ը հավանում եմ Դեբենհամսում, զեղչերին էլ որ հասնում ես նորմալա, ահագին բան ստացվումա ձեռք բերել, եթե իհարկե արդեն դատարկած չեն լինում
Համեղ պաղպաղակներ ու էլի տենց զիզի-բիզի բաներ կան, լավ վայր մի 5 րոպեով մտնելու համար, իսկ մեկնաբանությունները կարծում եմ blackberry-ին են ուղղված, ոչ թե Blueberry-ին
Ջազվեում միշտ հարցնում են զեղչի քարտ ունեք ու միայն ծանոթով են տալիս, ոնց չեմ սիրում էդ պահը…բայց էս Ջազվեն մնացածներից ավելի եմ հավանում, կոկիկա ու Թումանյանի նման ծուխ չի ամենուր
Չեմ սիրում լա բոհեմի առաջին հարկը, ոտքի տակ ոնցվոր լինես, այ 2-րդ հարկը մի բան արժե, գույների համադրությունը այնքան շատ է դուրս գալիս, սիրում եմ ամռանը նստել պատշգամբի մոտ, բաց պատուհանից փչող քամին ռելաքսը դարձնում է լիարժեք:
Սիրում եմ պատւհանի մոտ նստել Սեգաֆրեդոյում, մեկ էլ քաղաքների անուններն են դուրս շատ գալիս, չգիտեմ օրիգինալա իմ կարծիքով, սուրճի մեծ ըտրություն կա, լավ տեղա, դե հո չես գնա սեգաֆրեդո հաց ուտելու, իսկ սուրճ ըմպելու համար արժի գնալ Սեգաֆրեդո
Շատ լավ վայր Ծաղկաձորում հանգստանալու համար, բոլորին խորհուրդ կտամ: Ոչնչով չի զիջում մնացած լավ հյուրանոցներին, իսկ գներն ավելի մատչելի են:
Քեզ Եվրոպայում ես զգում ու մի տեսակ դառը իրականությունից իրոք կտրվում ես: Շատ-շատ հաճելի վայր,որտեղ պիտի ժամանակ առ ժամանակ այցելես, որ համը դուրս չգա ու միշտ լինի սիրելի
Իմ ամենասիրելի խանութը Երևանում և ոչ միայն, Պրոմոդից իմ բոլոր հագուստները միշտ արժանանում են ուշադրության, գունային լուծումներն եմ շատ հավանում
Մինչը վերջերս եղել եմ այն համոզմանը, որ Մանգոյում հագնելու բան չկա, բայց մի 2 ամիս առաջ նենց լավ շորտիկ եմ գնել այնտեղից, որ ուղղակի չեմ կարող ուրանալ, գներն էլ զարմանալիորեն նորմալ են
Առաջին հայացքից գիշերանոցների մի ամբողջ հավաքածու է, բայց փաստը մնում է փաստ, որ զգեստապահարանիս լավագույն նմուշները Զառայից են
Տրամադրող խանութ է, կարողանում ես հավեսով ամբողջ տեսականին տնտղել ու անպայման մի բան կգտնես
Բրենդը մնում է բրենդ ու ոչ մեկին հետաքրքիր էլ չի,որ աստղաբաշխական թվեր են գները, կարևորը Զիլլիա..բայց ախր իրոք էլի, էդ ինչ գներ են
Պասի մենյուն բավականին հաջող է, իսկ մնացածը այդքան էլ չեն արդարացնում սպասելիքները
Շաաաատ համեղ արագ սնունդ, որը իր համով տարբերվում է մնացած բոլոր արագ սնունդներից,գները մատչելի, սպասարկող անձնակազմը երկու Գիրոսներում էլ շատ լավն է, կարծում եմ դա հատուկ քաղաքականություն է բոլորին ժպտալն ու <> ու օգնում է, միակ թերությունն ինձ համար երաժշտությունն է
Պրակտիկ ռեստորան, ձևավորումը հրաշք չի,բայց վատ էլ չի, մնացած ամեն ինչը նորմալ
Անիմաստ թանկացումներ են տեղի ունեցել Ջազվեում, ու դրա պատճառով չես ալարում Բրյուսովից հասնում ես Ցենտրալ հաց ուտելու:Բայց Ջազվեի գունավոր պատուհանները միշտ սիրել եմ
Էտնայի դրսի ձևավորումը գեղեցիկ է, խորովածն էլ համեղ, վերանորոգումից հետո ներսն էլ է դուրս գալիս
Մամայիս ամենասիրելի վայրնա, էնքան աղցանա լցնում ու ուտումա ամբողջը, բայց ամեն դեպքում ինձ համար մի քիչ անհասկանալի աղցաններով ու սովորական պիցայով վայրա, դուրս գալիս են մեծերի նկարները պատերին:
Չափազանց աղմկոտա ինձ համար, բայց պիցաները համով են,հատկապես բարակ խմորովը:
Հավանում եմ Հավանան շատ, երաժշտությունը ռաբիս չի, համենայնդեպս ռոքնռոլ էլ եմ պարել, լուսային էֆֆեկտներն էլ են + տալիս ռեստորանին, Աշոտը կարա մի քիչ քիչ խոսա,մեկ էլ մենեջերը մի քիչ ժպտա
Մի տեսակ հոտ եմ առնում,ես էլ չգիտեմ,թե ինչի հոտա: Համենայնդեպս Պեկիններից նման հոտ չի գալիս
Զարմանում եմ,թե ոնց են էդքան սիրուն տղա հավաքել մի բանկում: Մի 2 ժամ սպասելուց էլ մարդ հաճույքովա սպասում:
Տիրամիսուն ու չիզքեյքը մի բան արժեն,սպասարկումը ոչինչ, միջավայրը շատ լավն է, եթե գլամուռները մի քիչ քչություն են անում
Ինձ համար միակ խնդիրը wifi-ի բացակայությունն է, մնացած ամեն ինչը շատ եմ սիրում Ցենտրալում