Check

Չսիրեցի այս վայրը: Փոքր տեղ, շատ մարդիկ, անիմաստ աղմուկ, ոչնչով չբացատրվող բարձր գներ…

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Շատ լավ սպասարկում, ինչը հազվադեպ հանդիպող բան է Երևանի ռեստորաններում և սրճարաններում: Ինտերյերը գեղեցիկ է, առանց որևէ ավելորդությունների, մաքուր ու կոկիկ է: Խոհանոցը շատ համեղ է, պաշտում եմ այստեղի լազանյան :) :

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Այստեղ պատվիրել եմ իմ հարսանիքի տորթը: Սպասարկումը շատ լավ էր, իրենց իսկ պատրաստած տորթերի նկարների շատ մեծ տեսականի ունեն: Մեր տորթը մի քանի նկարների տորթերից հավաքված կոմբինացիա էր և ասեմ, որ շատ գեղեցիկ էր ստացվել, ավելի գեղեցիկ քան ես պատկերացնում էի: Տորթի տարբեր շերտերը տարբեր միջուկներով էին, բայց հյուրերի պատմելուց հասկացա, որ ամենահամեղը ընկույզով միջուկն էր :) , բայց մյուսներն էլ էին համով: Այս արտադրամասի մյուս լավ կողմն այն էր, որ խանութը տորթերը պատրաստելու վայրից բաժանված էր մեծ ապակիով և կարող էիր տեսնել, թե ովքեր, ինչպես ու ինչ միջավայրում են պատրաստում տորթերը: Ահավոր հետաքրքիր էր :) :

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Grand Candy-ի արտադրանքներից բոլորն էլ շատ եմ սիրում, նրանց շոկոլադը իմ համար աշխարհի ամենահամով շոկոլադն է, խմորեղենները նույնպես շատ համեղ են: Բայց խանութների սպասարկումը շատ վատն է, ավելի կոնկրետ՝ ահավոր է: Khachik G.-ի նշած բոլոր թերությունների հետ համաձայն եմ, ես էլ եմ միշտ այդ վճարման համակարգի անհարմարությունը զգացել, ինչը նաև անիմաստ հերթեր է առաջացնում, նախ պետք է հերթ կանգնես, որ ապրանքը գնես, հետո էլ մի այլ տեղ հերթ կանգնես, որ վճարես… ավելի անհարմար բան երևի չէին կարողացել մտածել:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Այստեղ 2 տարի առաջ եմ առաջին անգամ գնացել՝ շատ լավ ընկերոջ հարսանիք նշելու :) . Շատ լավ ու հետաքրքիր անցավ: Այս տարի էլ մեր հարսանիքը նշեցինք այնտեղ: Դահլիճը մեծ է, նախատեսված է մոտավորապես 250-300 հոգու համար, մեր հյուրերը 110-120 , բայց սեղանները այնպես էին դասավորել, որ անգամ չէր էլ զգացվում, որ դահլիճը ավելի շատ մարդկանց համար է նախատեսված :) : Ձայնային և լուսային տեխնիկան այստեղ ամեն ինչ արժեն, եթե որոշեք այստեղ որևէ առիթ նշեք, անպայման օգտվեք այդ տեխնիկայից: Գները շատ հարմար են, սնունդն էլ լավն էր: Նրանց մենեջերի հետ աշխատելը շատ հեշտ էր: Մինչ այլ ռեստորաններում մտածում են ինչ անեն, որ հաճախորդից ավել շատ գումար վերցնեն, այստեղ լրիվ հակառակն էր, շատ բաներ նրանք պարզապես նվեր են անում նորապսակներին : Ամեն ինչ արվեց , որ մենք և մեր հյուրերը գոհ մնանք և մեր կյանքի այդ կարևոր օրը լավ անցնի: Եթե ինձանից խորհուրդ հարցնեն, թե որտեղ կարելի է նշել հարսանիք կամ այլ միջոցառում, հաստատ այս վայրը խորհուրդ կտամ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Ինտերյերը գեղեցիկ է, ամեն ինչ կոկիկ է ու մաքուր, ինտերյերում ոչ մի ավելորդություններ ու ճոխություններ չկան, սպասարկումը լավն է, սուշին էլ համով: Փորձել եմ նաև նրանց առաքումը և շատ էի զարմացել, որ պատվերը շատ արագ առաքեցին, ինչը Երևանում հազվագյուտ բան է:

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Շատ եմ սիրում իրենց ինտերյերը, շատ հետաքրքիր ու գեղեցիկ է: Սուշին նորմալ է, ոչնչով չի տարբերվում այլ վայրերի սուշիներից, բայց գինը մի փոքր ավելի բարձր է: Ունեն նաև WiFi կապ: Սպասարկումնել է նորմալ: Միակ բանը որ չեմ սիրում այնտեղ, դա ձկան հոտն է ,որն զգում ես անգամ դռնից ներս մտնելիս:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Չսիրեցի Agnes Cakes-ը: Համաձայն եմ, որ հնարավոր է համեղ թխվածքներ ունեն, ես անձամբ չեմ փորձել, բայց լավ չեն կազմակերպում իրենց գործը:Հարնապետությունում չէի ու չէի կարող այցելել իրենց խանութ, այդ պատճառով հարսանյաց տորթի պատվերի համար գրել եմ իրենց email, պատասխան չստանալուց հետո զանգել եմ ու էլի ոչ մի արձագանք, գրել եմ իրենց facebook-ի էջում ու նաև նամակ եմ գրել admin-ին ու մինչև հիմա ոչ մի պատասխան չկա, երեք-չորս ամիս է անցել: Էլ էսքանից հետո ընդհանրապես ցանկություն չունեմ իրենց խանութ գնալու:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Ինտերյերը դուրս չեկավ, բայց դե սնունդը այնքան լավն է, որ ինետրյերին կարելի է ուշադրություն չդարձնել :) : Սպասարկումն էլ լավ էր: Փորձել եմ շաուրմա և լահմաջո ու երկուսն էլ շատ եմ հավանել, լահմաջոն այնքան մեծ էր, որ մեկ հատը լրիվ բավարար է կշտանալու համար :) :

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Չափից դուրս վատ ու դանդաղ սպասարկում, դժգոհ մատուցողներ: Մեկ բաժակ սուրճ խմելու համար այնտեղ կարող ես կորցնել մեկ ժամ, բայց եթե չեք շտապում, ապա այս դանդաղ սպասարկումը խնդիր չի լինի :) : 2 աստղ եմ գնահատում այլ ոչ թե 1 միայն նրա համար, որ թխվածքները այստեղ համեղ են:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Քանի որ երկար ժամանակ Հայաստանում չէի եղել, Աչաջուր-ի մասին տեղյակ չէի: Yevista.am-ում նկատեցի, որ ամենաշատ գնահատված վայրերից մեկն է ու վարկանիշն էլ բարձր է, և այսօր որոշեցի գնալ այնտեղ :) : Ասեմ, որ շատ հաճելի էր նստել սրճարանում ու շրջապատված լինել ծառերով ու կանաչով: Երևանի ոչ մի սրճարանում նման բան չէի զգացել: Վայրը դրախտային էր: Ինչ վերաբերվում է սննդին, ասեմ, որ համով էր ու բարձրորակ: Սպասարկումն էլ նորմալ էր, այդքան էլ ինքնասպասարկում չէր: Մոտենում էիր, պատվերը ընդունում էին ու 5 րոպեի ընթացքում գնում վերցնում էիր սնունդը… արագ ու հարմար, ոչ մի այլ սրճարանում մատուցողը պատվերը չի բերի 5 րոպեից: Միակ պատճառը, որ տվել եմ 4 աստղ այլ ոչ թե 5, դա նա է, որ գները իսկապես թանկ էին: Մնացած ամեն ինչ շատ լավ էր: Կար նաև Wi-Fi :
P՚.S.
Փորձել ենք հավի և խոզի մսով սենդվիչներ և “Աչաջուր” ապուր: Համի համար ասեմ, որ լավն էր, իսկ տեսքը հուսով եմ նկարներից կպատկերացնեք ինչպիսին էր:)

Կրկին փորձեք
ռեյտինգ +7

Դեռ վաղուց ես Dolce Mondo-ի պաղպաղակների սիրահարն էի և այժմ էլ նրանց պաղպաղակը ինձ համար ամենահամեղն է ու անկրկնելին, եթե ինձ պես Դուք էլ առանց քաղցրի կյանք չունեք, ապա ասեմ, որ այս վայրը իսկական դրախտ է մեր նմանների համար :) : Սակայն այսօր մի նոր բացահայտում արեցի այնտեղ: Այսօր ամուսնուս հետ որոշեցինք դրսում ընթրել և լսել էինք, որ Dolce Mondo-ում արդեն կա պիցցա , դե մենք էլ գնացինք այնտեղ: Փորձեցինք պիցցա և Անտառ Ումբրիայում սնկով ապուրը: Ես դեռ Հայաստանում երբեք չէի կերել պիցցա, որն իրականում լիներ պիցցա, ոչ թե սովորական հացի խմորի վրա լցրած մթերքներ: Իսկ այսօր ես բացահայտեցի որ Dolce Mondo-ում արդեն կարող ես ուտել իսկական ավանդական պիցցա: Շատ համեղ էր ու շատ արագ էլ մատուցեցին: Իսկ ապուրի մասին ասեմ, որ նախ համեղ էր ու կարևորը թարմ էր: Եթե քաղցած լինեք, խորհուրդ եմ տալիս անպայման փորձել :Սպասարկումից էլ եմ գոհ, արագ էր, մատուցողները ժպիտով ու հարգալից էին (ինչը շատ քիչ կհանդիպես մեր ռեստորաններում): Dolce Mondo-ն Երևանի իմ ամենասիրելի վայրերից մեկն է: Շատ շնորհակալ եմ նրանց, ովքեր նման գեղեցիկ վայր են նվիրել մեր քաղաքի բնակիչներին: Հուսով եմ կպահպանվի այս բարձր որակը թե սննդի, թե սպասարկման հարցում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

“Կովկաս”-ի ինտերյերը գեղեցիկ է, հանգիստ ու հաճելի: Կարող ես այցելել և՛ ընկերների հետ, և՛ ընտանիքի: Սպասարկումը նորմալ է, միակ վատ բանը, որ նկատեցի, դա այն էր, որ ամեն անգամ տարբեր մատուցողներ են մոտենում սեղանին: Երաժշտությունը հայկական և վրացական է, բարձր չէ: Այնտեղ փորձեցի թփով դոլմա (որը մատուցում են սխտոր- մածունով) և շատ համեղ էր, խորհուրդ կտամ անպայման փորձել: Նաև շատ եմ սիրում այնտեղի սպասը և թարմ ու տաք հացը, դա ևս խորհուրդ եմ տալիս փորձել: 2 հոգու համար ընթրիքը մոտավորապես 4000-5000 դրամ արժեցավ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4