Check

Yellow Street

full starfull starfull starfull starfull star ռեյտինգ 5 , 34 կարծիք
Tumanyan 40-63, Yerevan, Armenia

Yellow Street!!! Իրոք եզակի ա էս պահի դրությամբ իր մտերմիկ մթնոլորտով, բարեհամբյուր սպասարկմամբ, որ իրականացնում են ժպտերես ու սրտանց, շաաաաաաաաաաաաաատ համով տաք շոկոլադով ու լավաշի մեեեեեեեեեեեեեեեծ ռուլետով :) ))))
Հա, մենյուն սահմանափակ ա, բայց ամեն տեղ էլ էդպես ա, իսկ էստեղ գոնե ամեն ինչ թարմ ա ու տնավարի՝ լավ իմաստով:
Ինտերիերն էլ հոյակապ ա, շատ հավես, շատ պուպուշ: Մի անգամ գնում ես ու միշտ ուզում ես վերադառնալ: Բայց ամենակարեւորը ձեռագործ իրերի առկայությունն ա, ամեն ինչ յուրահատուկ ու ճաշակով:
Իսկ առաջին սրահում ձեռագործ զարդեր են վաճառում, կայֆ ա:
Չնայած փոքր տեղ ա, բայց մեկ ա՝ առանձնացված ա չծխեղների սրահ:

Մեկ էէէէէլ, մեկ էլ, գլուխկոտրուկներ կան, որ հավաքում ենք:)))))))))))

Հա, ու չգիտեմ ուրիշ տեղ, որտեղ ընկերներով կարելի ա գնալ կիթառ նվագել/լսել/բաղաձայն երգել ու դուրս չճպրտվել;)

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Դեկտեմբերի վերջին եմ եղել էստեղ: Սկսեմ դիզայնից. շատ հակասական ներքին ձևավորում ունի, օրինակ՝ ինձ համար հեչ նոստալգիա չի սովետա-կոմունիստական իրեր այտեղ տեսնելը, բայց մեկ էլ մի հատ ուրիշ աքսեսուար ես տեսնում ու ասում՝ վախ, ինչ հավես ա: Մենյուն գերհագեցած չի, ինչն իմ կարծիքով լավ նշան ա, քանի որ կունենան մի քանի ուտեստների համար նախատեսված մթերքներ, որոնք էլ իրենց հերթին թարմ կլինեն: Չնայած նենց տպավորություն էր, որ ամեն ինչ հացով էր. բագետ, սենդվիչ, լավաշ: Ըմպելիքներից կոմպոտն ու շոկոլադը շատ համով էին: Գները բավականին մատչելի էին: Մատուցողները շատ բարեհամբույր էին, շատ կարևոր դետալ էին ապահովում, որ եթե ինչ-որ ուտելիք պիտի ուշանար, քեզ տեղեկացնում էին էդ մասին: Իսկ խանութի գաղափարը սրճարանում միշտ հավանել եմ նաև Եվրոպայում:
Առաջարկում եմ եվիստային հնարավորություն տալ ուտելու տեղերը գնահատել 3 կատեգորայում, որտեղ էլ արդեն դնում եմ համապատասխան գնահատականները.
Ներքին ձևավորում կամ դիզայն – 3
Ուտեստների որակ-գին – 3
Սպասարկում – 5

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Մի անգամ եմ գնացել, բայց իրականում դուրս շատ եկավ: Շատ համեղ էր ամեն ինչ, գները բավականին էժան: դե իհարկե առանձին թեման ձևավորումն ա… շատ հետաքրքիր միտք կա ու իրոք հաճելի է: Չէի ասի, որ ամեն օր կգնամ, բայց շուտ-շուտ գնալ արժի: Ինչ որ տնական միջավայր ա, ինչի արդյունքում որոշակի մասսա բարեբախտաբար չի այցելում ստեղ: Մի տեսակ տնական միջավայրում ես ու կարող ես հանդիպել շատ հետաքրքիր մարդկանց հետ:
Մենյուի մասով իրոք ես էլ խորհուրդ կտայի աշխատել մենյուի ընդլայնման վրա… ավելի շատ ոչ թե ուտելիքների, այլ խմիչքների ու սուրճ/թեյ տեսականու վրա:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Արդեն մի տարի ա Yellow Street-ը իմ տունն ա: Երբեմն նույնիսկ տարօրինակ ա, որ էնտեղ չեմ գնում:
Հանրահայտ տաք շոկոլադը բավական ա հանգստանալու համար:
Ուտելիքները ահագին քիչ են, հիմանականում բագետն ա, որը ես էդքան էլ չեմ սիրում: Բայց էստեղ ուտելու համար չեմ գալիս, էստեղ հանգստանալու համար եմ գալիս: Էստեղ քեզ չեն խանգարի, մուննաթ չեն գա, այլ հակառակը՝ հետը կընկերանան, կժտան, տրամդ կբարձրացնեն:
Վերջերս ավելացնում են սովետական շունչը, բայց կարծում եմ, որ ավելորդ ա, առանց դրա էլ yellow street-ը հարմարավետ ա ու օրիգինալ:

Հ.Գ. Երբ մտնում ես չծխողների սենյակ, անկախ քեզնից օտար մարդկանց ասում ես : Դա պատահական չի, փաստորեն մթնոլորտը էնքան ջերմ ու հարազատ ա, որ անկախ քեզնից օտարները հարազատներ են թվում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Միանում եմ բոլոր-բոլոր լավ-լավ կարծիքներին, մանավանդ Anush M.-ի գրած կարծիքին!!!!!! Շատ հաճելի միջավայր, շատ լավ ու կայֆ մենյու, շատ հավես վայր, շատ լավ կահավորում, շատ լավ զարդարում, շատ հաճելի սպասարկում, շատ կայֆ puzzle-ներ, հին կոպեկների շատ կայֆ ու կրեատիվ կիրառում լվացարանում, շատ համով ու մեծ բագետներ, շատ համով ապուրներ ու աղցաններ, ՇԱԱԱԱԱԱԱՏ համով տաք շոկոլադ……և, իհարկե, գարեջրի հետ մատուցվող շատ համոոոոոոոոով պիստակ (ֆիստաշկա), բաժակով կամ ամանով, որ ուզում ես ևս մի անգամ գարեջուր պատվիրել մենակ դրա համար :D DD մի խոսքով ՇԱՏ լավ ամեն առումով:))))))))))))))))) ԱՊՐԵՔ ԴՈՒՔ!!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

վաաաայյյյ, yellow street…………. մի ուրիշ աշխարհ էր էս սրճարանը, Երևանի ամենաբարի վայրերից մեկը :) Մի անգամ եմ գնացել, բայց շատ-շատ լավ տպավորություններով դուրս եկա. հանգիստ, բարի, անմիջական… դե իսկ զարդերի ու այլ ձեռքի աշխատանքների սրահի մասին էլ չասեմ – շատ հավես բաներ կան:
Մի խոսքով՝ շատ լավ ընտանեկան բիզնես: Բայց էս վերջերս մի անգամ էլ գնացինք որ սուրճ խմենք՝ փակ էր, մարդիկ հավաքվել գնացել էին հանգստանալու. սա էլ ընտանեկան բիզնեսի վատ կողմը՝ հո մեկին գերի չես թողելու արձակուրդ գնալուց :D

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Shat em eghel estegh. misht shat em havanel. bayc naxaverjin angam mi tesak hiastapvel ei. erevi chapic durs handart er, isk es mi qich ayl tramadrutyamb ei gnacel. bayc amen depqum verjin angam noric karciqs poxeci. Iroq shat lav tegh a! mi tesak bari aurayov, hangist u mtermik ereko anckacnelu hamar idealakan vayr. Uteliqner@ shaaat hamegh en, isk gner@ zarmanalioren cacr. anpayman porceq darchinov taq shololad. heto ahavor kayfa, vor hand made srah ka. karogh es geghecik hand made irer gnel aydteghic. heto ahavor durs galis a, vor estegh puzzlener kan. es shat em sirum puzzlener havaqel. mi tesak ankrkneli tegh a! bayc linem ankeghc – ete patrastvum eq inch vor emocional u artasovor ereko anckacnel, apa es tegh@ hastat harmar chi, vorovhetev vonc vor tan@ lines. isk ete uzum eq mterim @nkerneri het mi tegh gnal, vortegh karogh eq hangist shbvel ev hamegh utel, apa mianshanak – Yellow street.

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Երևի միակ վայրերից է , որ հաճույքով եմ գնում: Գժվել կարելի է իրենց դարչինի բույրով տաք շոկոլադի համար: Մթնոլորտը մտերմիկ, աշխատողները ժպիտով ու ջերմ: Ինչքան քիչ բան է մարդուն հարկավոր այսպիսի վայրերում՝նորմալ սպասարկում, իսկ այստեղ կարելի է ասել Գերազանց սպասարկում: Ուտեստները համեղ ու խելքին մոտ գների: Բարձր տրամադրությամբ էլ դուրս էս գալիս իրանց մոտից ու ճանապարհին հենդ մեյդ գործերով զմայլվում, մեկ – մեկ էլ գնում որոշ իրեր :Ճ

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Չէ.. մեկա.. չեմ սիրում այս կարգի տեղեր.. չգիտեմ .. հա, օկ, ինչ-որ “իդեա” կա..բայց դե կատարումը .. եթե ուզեմ տանը սուրճ խմեմ, էլ ինչ՞ու եմ գնում ինչ-որ մի տեղ… մի անգամ եմ մտել .. ինչ ուզեցինք -չկար.. ես էտ բանը ընդհանրապես չեմ հասկանում – ասենք “չկան” որն ա՞ …գնացեք, բերեք… լավ, մի խոսքով ) Չէ, ես չեմ հավանում …

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Սիրում եմ էս տեղը, համ մտերմիկ մթնոլորտ, համ համով-համով բաներ կան, հատկապես գազարով սուպն ու մեկ էլ վաֆլիները նոր…հետո միշտ էնպիսի տպավորություն է, ասես տանդ ես, կամ մաքսիմում ընկերներիդ տանը…երբեք օտարություն չես զգում…
բացի այդ շատ հարմար է նվերներ ընտրելու համար, եթե ինչ-որ նվեր ես փնտրում ու հատկապես երեկոյան ուշ ժամ է ուրիշ բաց տեղ էլ չկա, էստեղից հաստատ կարող ես ինչ-որ յուրհատուկ hand-made բան գտնել, էլ չեմ ասում, որ փաթեթավորումը լրիվ սրտովս է :) ))

հ.գ, ու սա առաջին վայրն էր, որտեղ ես առաջին անգամ կերա դարչինով կաթնով ու սիրեցի շատ շատ

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Շատ մտերմիկ, հարազատ վայր է: Ոչ մի վատ բան չեմ կարող ասել:
Վայրը շատ հարմար է: Ինտերիերը՝ շատ հաճելի: Գները միջին կամ դրանից ցածր: Շոկոլադը իհարկե շատ լավն է: Անգամ մենյուն է հարազատ, ձերքով գրված տետրակ է: Սպասարկումը շատ ընկերական է, հաճելի: Մի խոսքով, շատ բան չունեմ գրելու, ամեն ինչ շատ լավ է, գերազանց: Կարող ես ընկերների հետ գնալ, երգել, ուրախանալ, համտեսել հետաքրքիր ուտեսետներ, թեյեր, սուրճեր, շոկոլադ ու էլի շատ բաներ: Միշտ հաճույքով եմ այստեղ գնում: 5+ աստղ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Շատ լավ տեղ է: Գնահատման բոլոր չափանիշներով <> եմ դնում: Հաճելիորեն զարմացած էի հատկապես, երբ <> մեկ անգամ իրենց մոտ տեսնելուց հետո անմիջապես հիշեց ինձ, երբ երկրորդ անգամ գնացի բավականին երկար ժամանակ անց: :) )))
Ամեն ինչ շատ համեղ է: Սրահների ձևավորումը շատ յուրօրինակ է: Իսկապես հանգիստ գողտրիկ միջավայր է: Առաջիկայի համար ուղղակի խորհուրդ կտամ աշխատել անընդհատ ընդլայնել մենյուն: :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Ցերեկները հանգիստ աշխատելու միջավայր է, վայ-ֆայ կա, համով վաֆելներ ու թեյեր կան, բագետներ ու սուպեր, իսկ երեկոյան՝ ընկերների հետ չաչանակելու իսկական տեղն է: Սովետական շրջանի հնաոճ կահավորումով երկու սենյակ են՝ ծխողների եւ չծխողների համար: Նախասրահում օրիգինալ հուշանվերներ են վաճառվում: Ափսոս, որ հիմա անընդհատ անշլագ է լինում երեկոները: «Տանտերերն» են մեղավոր՝ ամուսիններ Նունեն ու Արթուրը, որ հյուրասեր տանտիրոջ նման են ընդունում հյուրերին:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Ամառային արձակուրդներս կանցկացնեմ Yellow Street-ում, համոզված եմ՝ Արթուրն ու Նունեն իմ համար անկյուն կգտնեն չծխողների սենյակում (համենայն դեպս տպավորությունն այդպիսին ա. կարաս գաս հյուր, հաց ուտես, գիշերն էլ քո համար տեղեր կգցեն): Օջախ ա էս տեղը, տուն չի, մենակ պանրով ապուրը (800 դր մեծ, շատ մեծ ամանով՝ չկա սենց բան) ամենինչ արժի: Խորհուրդ եմ տալիս, բոլորին ով դեռ չի եղել: Ափսոս բացօթյա չի՝ դե մի երնեկ պակաս:

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Շատ բարի տեղ է: Էն հազվադեպ վայրերից է, որտեղ ուզում ես վերադառնալ ու նորից վայելես էնդեղ թողած ջերմ հուշերդ: Աշխատողները շատ բարեհամբույր են, միշտ ժպիտով ու պոզիտիվ: Մենյուն ճիշտ է էդքան էլ հարուստ չի, բայց փոխարենը ամեն ինչ շատ շատ համով է: Մի խոսքով Yellow Street-ը դարձել է իմ սիրած վայրերից մեկը, մանավանդ չծխողների համար նախատեսված օրերին:

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Իմ համար, այս քաղաքի միակ տեղը, որտեղ քեզ զգւմ ես իրոք ինչպես տանը, այնտեղ գնացողները շատ դեպքերում նույնիսկ ասում են “գնում ենք տուն :)
հատուկենտ տեղերից մեկը, որտեղ վստահ ես, որ համտեսելու ես առողջ ուտելիք
հատկապես խորհուրդ եմ տաիս նրանց, ովքեր դեռ չեն գնացել, այտեղ համտեսել, իրենց պատրաստած տաք շոկոլադը:

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Սկզբում եմ տարօրինակ էր էս տեղը Ինձ համար, իսկ հետո կամաց-կամաց սկսեց դուրս շատ գալ/ հիմա մի քիչ ուշ-ուշ եմ լինում, որովհետև բացօթյա տեղեր եմ նախընտրում ամռանը: Բայց սպասարկումը շատ լավ է, կարևորը՝ ոճային է, ու քեզ լավ ես զգում էստեղ ;) )

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Ճիշտն ասած 2 անգամ փորձել եմ գնալ, 2 անգամն էլ չի ստացվել: Հենց այդ օրերին որոշել են շուտ փակել :( (( Շատ լավ ու հաճելի բաներ եմ լսել Yeloow street-ի մասին ու անպայման պետք է այցելեմ: Հուսամ այս անգամ գոնե կստացվի :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Հրաշք մթնոլորտով տեղ ա, ճաշակով արվեստամետ մարդկանց համար:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Թեյի բաժակների, թեյնիկների, սփռոցների, լամպերի, մենյույի ու մնացյալ բոլոր ինտերյերային էլեմենտների համար մենակ արժի գնալ: Էլ չասեմ, որ շատ համեղ ա հիմնականում ու մատչելի: Մթնոլորտն էլ շատ հաճելի: Անպայման փորձեք խնձորով դեսերտը :Ճ

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Սպասարկումը շատ լավն ա: Տերերը հրաշալի մարդիկ են: Ուտելիքը համով ա: Խմելիքը համով ա: Գները շատ նորմալ են, տեղ-տեղ էժան: Մթնոլորտը լավն ա: Չծխողների իրավունքները պաշտպանված են: Միակ սրճարանն ա, որտեղ գնում եմ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Շատ եմ հավանում: Եվ մենյուն և միջավայրը: Համովա, նորմալ երաժշտությամբ: Գները խելքին մոտ, թեյը՝ շատ ))
Միակ բանը որն, ըստ ինձ, լավ չի՝ ծխողնորի և չծողների սրահները տեղերով կփոխեի:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Իմ շատ սիրելի վայրերից մեկը: Էն որ պահում ես՝ եզակի ընկերների հետ գնալու համար :) ) օրիգինալ մթնոլորտ, համեղ խոհանոց, հյուրընկալ անձնակազմ

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Հրաշալի վայր, հրաշալի մթնոլորտ: Շնորհակակալություն Արթուր և Նունե :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

շատ-շատ լավ տեղ, հաճելի մթնոլորտ, էժան գներ, շաաաաաաատ համեղ տաք շոկոլադ, մեծ բաժակով, թանձր, դառը ու դարչինով, ու լիքը ծանոթ ու հաճելի դեմքեր

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Էս տեղը Իմ Երևանի արտացոլանքն ա: Ոնց ել լինի մի ծանոթ/ընկեր կտեսնեմ ստեղ:
Մի խոսքով եթե տանը չեմ, ուրեմն Յելլոու Սթրիթում եմ սովորաբար:)

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Մեր էկոՓԱԲի հարևաններն էն, շատ լավ տեղա, շատ լավ ժողովուրդ են: Հաստա արժի գնալ լավ ժամանակ անցկացնել!

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

համով, սիրուն, պուպուշ:)) կայֆ ու օրիգինալ տեղ ա, կրեատիվ մենյու, համով ուտելիքներ, հավես մթնոլորտ

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Yellow street !!!!
Shaaaaaaaaat sireli vayr, ur es karox em amen or gnal ev chhognel.
Shat hamex uteliq, jerm mtnolort, vonc vor tatikit tun hyur gnacac lines.
Nun jan shaaat mersi nman texi hamar :) ))

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Հաճելի էր, մի տեսակ ոնցոր տատիկիդ տանը լինեիր` հին թեյնիկներ, զարդուցիչներ, ծաղկավոր սփրոցներ…

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

One of my favorite restaurants ever, not just in Yerevan. The food is fantastic. The atmosphere is the best in town. The owners and staff are great. It is the best!

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Amazing service, delicious food, awesome atmosphere.
Everything you need, want, and could ask for :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

havanac vayrerics evs meky , vor kareli e chapsosal azat jamanakd aydtwex anckacnelu hamar

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Место, где я отдыхаю! :) Спасибо, Нуне и Артур :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Մեր մասին : Cafe-shop. Light European and American, as well as Armenian cuisines in form of home manufactured products. Shop of hand-made goods, paintings, books.

Ժամեր : Ամեն օր 11:00-ից մինչև 24:00

Հեռախոս : +374 94 540042

Facebook : https://www.facebook.com/pages/Yellow-Street/262131017152294