Check

Yankee Pub

full starfull starfull starfull starhalf star ռեյտինգ 4.5 , 14 կարծիք
Երևան, Սայաթ Նովա 3

Ընդհանուր առմամբ լավ վայր է: Ինտերիերի, սնունդի ու գարեջրի որակը լավն են: Արժի հաճախել: Ուղղակի կառաջարկեի տնօրինությանն ուշադրություն դարձնել խեցգետնի օրերին մատուցվող խեցգետնի որակի վրա: որոշ դեպքերում խեցգետինը թվում է թե թարմ չէ, իսկ չափը ավելի է նման креветка-ի չափսի: Այլ գարեջրատներում խեցգետնի օրերին ավելի մեծ խեցգետին է լինում և հաստատ թարմ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

կարգին պարելու տեղ է.. մենյուն եսիմինչ չի, բայց եղածն էլ ա համով.. հավեսին տեղ ա, կարելի ա անվերջ պարել

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Շատ զվարճալի վայր, միշտ ջերմ մթնոլորտ… Նախ պիտի ասեմ, որ այստեղ 2 սրահ կա՝ YANKEE և IRISH, որոնք առանձնանում են և՜ իրենց ինտերիերի դիզայնով, և՜ ընդհանուր մթնոլորտով: Գարեջրի տեսականին բազմազան է և ամենակարևորը՝ որակով: Իսկ սալսայի երեկոներն ուղղակի խելահեղ են….. Անմոռանալի ծննդյան տոն կարող եք անցկացնել այստեղ, ինչպես օրինակ, ես եմ արել :) ))))))))

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Լատինո պարերի սիրահարներին հանգիստ խորհուրդ եմ տալիս Yankee-ի ուրբաթ երեկոները :D նորմալ միջավայր, էստեղ, ի տարբերություն այլ փաբերի, խոստացած լատինո երաժշտությունը 20 րոպե հետո չի փոխվում ժամանակակից դիսկո երաժշտության! Սալսա, Բաչատա, մերենգե՜
P.S. գարեջուրն էլ վատը չի շատ տեղերի համեմատ

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Շատ եմ սիրում YANKEE-ն, հաճույքով այցելում եմ, բայց սպասարկումը մի քիչ կաղումա, բայց միևնույնն է ԼԱՎ տեղա!!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Վատ տեղ չի: Միջավայրը իրոք որ կլանում ա, մի անգամ եմ եղել ` Սալսայի օր էր, ու շատ ուրախ էր անցնում: Բայց սպասարկման մասին համաձայն եմ, թույլ են: Համ ել դուր չեկավ, որ Սալսայի համար (առանց կենդանի երաժշտության) մուտքը վճարովի էր (չնայած թանկ չէր)

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

սիրում եմ էս փաբը, հատկապես չորեքշաբթի օրերին` ռակի օրը :D գարեջրի լավ տեսականի, այ որ խեցգետիններն էլ շատ մանր չլինեին, հրաշալի կլիներ :)

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

հավես տեղ ա, կարևոր լավ գարեջուր հաստատ կգտնեք, սալսա-մալսայի օրեր էլ ունեն, բայց դե էդ օրերը լուրջ տղեքի գնալու համար չեն :Ճ

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Պարելու համար հոյակապ տեղ է: Միշտ ուրախ է և ամենակարևորը խաղերի սենյակում փուլի սեղանի առկայությունը: Կարծեմ միակն է իմ եղած փաբերում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

հիանալի տեղ ա: երաժշտությունը միշտ տրամադրողա ու ուրախ: անձնակազմն էլ շատ տրամադրված դեպի հաճախորդին: Խորհուրդ եմ տալիս գնալ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

1 անգամ եմ եղել այստեղ, բաաաաաայցցցցց շատ լավ տպավորություններ են մնացել: Թող շարունակեն նույն տեմպերով: Իմ կողմից RESPECT

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Բավականին հաճելի միջավայր է, լավ գարեջուր Monkey nuts-ի հետ, սպսարկումը մի քիչ թերանում է, բայց ընհանուր առմամբ հոյակապ pub է:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Irakanum shat hachli vayr e, urakh latinoamerikyan erazhshtutyun, lav mtnolort, anhamar khecgetinner. Shat-shat urakh en ancnum salsa partiner@. U amenalavn ayn e, vor kareli e khaxal naev MAFIA :) ))))))))))

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Լաաավն ա:)))))))))))))))

Կրկին փորձեք
ռեյտինգ -1

Մեր մասին : Salsa party's and other events.

Վեբ Կայք : http://www.yankeepub.am

Ժամեր : Mon - Sun: 9:00 am - 9:00 am

Հեռախոս : +374 10 522511

Facebook : http://www.facebook.com/pages/YANKEE-PUB/149433151827966