Check

The Factory

full starfull starfull starfull starempty star ռեյտինգ 4 , 11 կարծիք
14/2 Ghazar Parpetsi Str., Yerevan

Ես այստեղ եղել էի մոտ չորս ամիս առաջ ու սուրճ էի խմել միայն: Բավականին տպավորված էի, շատ հետաքրքիր վայր թվաց:

Երեկ նորից այցելեցի:

Մտնելիս չես հասկանում «փաբ» է թե ռեստորան: Կարմիր գույնի մեջ է դիզայնը, օդափոխությունը մեեեեծ խողովակներն ամբողջ տարածքով անցնում են՝ ծածկելով առաստաղը, ինչն իսկական «գործարանի» տպավորություն է թողնում: Պատերից կախված են նկարներ ու մեքենաների դռներ:

Երեք սենյակից է բաղկացած, մեկը հենց դռան մոտ է գտնվում, մյուսը մեջտեղում, մյուսն էլ վերջում, որտեղ նաև բարն է դրված ու խոհանոցը: Շատ հավես սենյակ է հատկապես վերջինը, որովհետև տեսնում ես թե ինչպես են պատրաստվում բուրգերները ու բարմենն էլ այդ ընթացքում ասենք կոկտեյլ կամ սուրճ է պատրաստում:

Մատուցողը մեկ հոգի էր, երևի դրա համար էր մի քիչ դանդաղ: Պատվիրեցի Factory Burger, կարտոֆիլ ու կոլա: Միասին վճարեցի 2900 դրամ:

Շաաաաատ համեղ էր, հոյակապ բուրգեր էր, հաստատ էլի եմ ուզում ուտել:

Բայց, մի ահավոր մեծ թերություն: Ոնց կարող է մեկ հոգուն 2500-4000 դրամի սահմաններում սպասարկող օբյեկտը լվացարանում կախել սրբիչ: Ի՞նչ խաբար է: Ես զզվում եմ, երբ ընդհանուր օգտագործման վայրերում լվացարանում ձեռքերը չորացնելու համար սրբիչ է կախված: Սրբիչն էլ սպիտակ գույնի, արդեն գույնը գցած, խամրած: Մի խոսքով զզվելի: Եղածը մեծ բան չէ, կամ տաք օդով չորացնող սարք դրեք, կամ մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ:

Ես հատուկ նշեցի օդափոխության խողովակների մասին, որովհետև չնայած դրանց առկայությանը, այստեղ ահավոոոոր շոգ է: Ամառվա այս տապին անհրաժեշտ է նաև լավ զովացման համակարգ:

Մի խոսքով, իսկապես լավ տեղ է, էլի եմ այցելելու ու այն հույսով որ լվացարանում այլևս սրբիչ չեմ տեսնի:

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Երևանում հենց “համբուրգեր ուտելու” տեղ ունենալու միտքը շատ լավն էր… բազմաթիվ շաուրմաների ֆոնի վրա կարող էր հաջող առանձնանալ… սակայն… պետք է ասեմ, որ, ինչպես շատ դեպքերում – իրագործումը չափազանց անհաջող է… Բացատրեմ..
1. Նման ՞լըքէյշն” ունեցող ուտելիքի “օբյեկտը” ուղղղղաակի իրավունք չունի գիծերը փակ լինի… հիշեցնեմ, որ այն բոլոլր կողմերից շրջապատված է տարներ փաբերով և բարերով,,հետևաբար, խելամիտ կլիներ, որ անգամ գիշերվա կեսին, կարողանայիր համբուրգեր վայելել, երբ մարդիկ սոված դուրս են գալիս փաբերից ..
2. Իրականում սպասարկումը ահաաաաավոր դանդաղ է.. ահավոր.. մի անգամ “լանչի” ժամին եմ եկել – էլ տենց “ղալաթ” չեմ անի .. միանշանակ ուշանում ես..
3. համբուրգերները, հէչ էլ համեվ չեն.. հա, բան չունեմ ասելու – “տնական” է.. բայց համով՞ “քմոն” .. չէ, էլի.. բացի դրանից շատ հաճախ նենց միջին սառնության վիճակում են մատուցվում …
Չգիտեմ, իմ կարծիքով,հերթական “հենց ընենց” անկապ տեղ մեր քաղաքում ..

Կրկին փորձեք
ռեյտինգ +6

Ցավոք, վերջերս խայտառակ վատացել ա ամեն ինչ: Հարցը ուտելիքի որակի ու գների իջեցումը չի: Ասենք, մտնում ես, նստում ես, մոտենում ա մատուցողուհին, հարցնում ես. “Բուռգեռի հետ ֆրի գալիս ա՞”: Պատասխանը. “Չէ, առանձին պիտի վերցնեք”: Հմ, օքեյ, պիտի վերցնենք: Բայց ինչ ա նշանակում, երբ չորացած հացով բուռգեռ են քեզ բերում, մեջը՝ լիքը սոխ ա լցրած: Մենյուի մեջ գրած չի, որ սոխ կա, մատուցողը չի զգուշացնում, դու էլ հետո սոխի հոտերը վրադ, գնում ես գործնական հանդիպման: Հետո սենց մի բան էլ կա, ՉՊԻՏԻ իրեն հարգող սրճարանը միացնի ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՏՐԱԴԱ: Երբ լսեցինք “սիրահարվեցի ես նորից” կլկլացնող երգչուհուն, ուզեցինք վեր կանալ ու գնալ: Շատ ափսոս:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

sirum em, mi tesak tnakan tex a, bayc mi hat vat ban ka, vor an@ndhat menu-n popoxum en, orinak vor mi ban porcel em u dur@s ekel a, hajord angam gnum em asum en et menu-ic hanel enq

Կրկին փորձեք
ռեյտինգ -1

Eh, Rudyi vaxterov inch lav er..hajeli mtnolort er, erajshtutyunn er lavy..isk inchy amenakarevorn er amen inch hamov er! Erevani amenahamov texn er. en vor mi hat burger es utum urum kshtanum es u jpitt demqit nstac es..isk hima? hima thaj zzveli tex a darel…msi voraky yngel a, haci voraky yngel a..inch a nshanakum burgeri choracac hac? kam plyonki ham unecox mis? erajshtutyuny zzveli a..mi xosqov vat tex a hima

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Կրկին մեկ անգամ եմ եղել:Ճ Բուրգեր եմ փորձել ռոքֆորի պանրի սոուսով հիանալի էր: Շաաատ համեղ ուղղակի ցավոկ սրտի հացը հին էր:

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Հիանալի վայր համբուրգեր խժռելու համար :D դուր է գալիս ամեն ինչ՝ ինտերերը, մենյուն ու հատկապես այն, որ ամեն ինչ պատրաստում են հենց աչքիդ առաջ: Կգնամ էլի ու էլի)

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Ամերիկյան ազգային խոհանոց Երևանում…համբուրգերները ինձ դուր են գալիս, երևի իսկական մսից են ։Ճ

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Լավ տեղ ա, կարծես թե ԱՄՆ-ում լինես, մի քիչ գներն են բարցր, բայց լանչի համար լավ ակցիա ունեն , ես չեմ գնացել էտ ակցիային բայց կարդացել եմ UrGnam.am-ում :

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Հրալալի վայր և համով կերակուր..

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Best burgers in Yerevan, hand-made, yummy!

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Մեր մասին : American Restaurant

Ժամեր : 11:30-00:00

Հեռախոս : (374 93) 788995