Check

Ջազզվե Օպերա- Jazzve Opera

full starfull starfull starempty starempty star ռեյտինգ 3 , 22 կարծիք
Ազատության հրապարակ, Օպերա, Երևան

Շատ հարմար տեղում է, ու երևի հենց էդ պատճառով նույնիսկ որոշ դեպքերում սպասարկումից դժգոհ մնալով հանդերձ էլի եմ այցելել: Նույն ջազզվեական մենյուն է, ինչպես բոլոր մնացած ջազզվեներում՝ համով բաներ կան, որոնք սիրում եմ ու միշտ պատվիրում: Բայց մի հատ շատ-շատ-շատ բացասական կողմ պիտի նշեմ: Մի տարի առաջ նստած էինք, մեկ էլ անսպասելի ուժեղ անձրև սկսվեց, ու 5 րոպե հետո ծածկի արանքներից ջուրը սկսեց չռռալ սեղանների ու մարդկանց վրա: Դե հիմա, պատահում է: բայց էս տարի նորից նստած էինք ընկերներով, ու նորից նույնը՝ արդեն իմ համար հասկանալի չի, էդքան դժվա՞ր էր էդ ծածկի ու “չռչռացող” ջրերի հարցը լուծելը, թե՞ թքած ունեն հաճախորդների վրա: Մի խոսքով՝ բաց անձրևանոցներով սրճարանում նստած… ու ամենավատը, որ էդ ջրերը լցվեցին լամպերի մեջ ու սկսեցին հերթով պայթել ու ապակու կտորները լցվել մարդկանց գլխին… Այ էս անգամվանից հետո երևի թե էլ չմտնեմ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Երեխաներս շատ են սիրում Ջազվեի բլիթները և ես հաճախ նրանց տանում եմ Ջազվե: Միջավայրը լավն է, մատուցողները հիմնականում բարեկիրթ և պրոֆեսիոնալ: Սրճարանում համեղ են պատրաստում, չնայած լինում են դեպքեր, երբ բլիթները, որոշ մասերում վառում են: Բացասական կողմերը. մի անգամ տղաս հյութի բաժակը կոտրեց, իսկ մատուցողնները մենեջերի հետ խորհրդակցելով ներկայացրեցին հաշիվ 6 նոր բաժակներ գնելու համար՝ պատճառաբանելով, որ չեն կարող 1 բաժակ գնել, փաստացի, իմ կամքին հակառակ ցանկանալով ինձանից նվեր ստանալ 5 բաժակ… Անհասկանալի է մատուցողների հարցը զեղջի քարտ ունենալու մասին, որ ամեն անագամ նույն դեմքի արտահայտությամբ տալիս են հաշիվը բերելուց առաջ՝ մշտապես ստանալով ոչ պատասխանը: Այդպես էլ չստացա, թե ում և ինչ հիմունքներով է զեղջի քարտ տրվում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

ահավոր վատ սպասարկում…անտարբեր և անդաստիարակ մատուցողներ…ամռանը ֆրանսիայից եկած հյուրերի հետ երեկոյան նստեցինք էստեղ և մրգային ֆրեշեր պատվիրեցինք…ֆրեշը բերելուց հետո մեկ այլ – անհասկանալի սեքսուալ օրիենտացիայի մատուցող- մոտ վազեց և առանց ներողություն խնդրելու կամ բացատրություն տալու, քթիս տակից իմ ֆրեշը ճանկեց և վազեցրեց մեկ այլ սեղանի…պարզվեց որ դա իմ պատվերը չէր , բայց ընդհանուր տպավորությունը , առանց այն էլ ոչ այնքան փայլուն , իջավ ниже плинтуса…ընդհանուր առմամբ բոլոր Ջազզվեներում սպասարկման մակարդակը ահավոր է…кажись оборзели…

Կրկին փորձեք
ռեյտինգ +4

Մի տեսակ ամեն ինչ մարդկային է Ջազզվեներում. եթե նույնիսկ մի անգամ մի մատուցող վատ տրամադրության պատճառով լավ չի սպասարկել, ապա մյուս հարյուր անգամները ամեն ինչ կարգին ա եղել:
Մուսական, րյոստին, մեքսիկական բլիթները, կարտոֆիլային ճաշատեսակները, սալաթները, թեյերը շատ համով են, իսկ ամենաշատը շոկոլադով, խտացրած կաթով ու նուշով բլիթն եմ սիրուււււււմ)))
Բայց խմորեղենի տեսականին հաճախ թարմ չի:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Սովորաբար ամռանը կոլլոկտիվով գնում էինք լանչի… Ամեն անգամ հարցնում էին զեղչի քարտ ունենք թե ոչ… ասացինք ոչ, բայց տվեք… Ասացին անպայման, սակայն ամբողջ ամառվա ընթացքում այդպես էլ չտվեցին… Կամ մենեջերը տեղում չեր, կամ բլանկ չունեին… ու այդպես մինչեւ ամառվա վերջ… Այդպես էլ չտվեցին…
Մենյուն երեւի պետք է թարմացնել… ամառվա ընթացքում հասցրեցինք ոչ միայն ամեն ինչ փորձել, այլեւ ձանձրանալ… Նորույթներ են պետք…
Առաջին օրը միայն սեղանին դրեցին ատամ մաքրելու չոփիկ, հետագա օրերից ոչ մի օր այլեւս սեղանին չկար այն…
Սպասարկումը բավականին լավն է…

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

լավը լավ տեղա, հետաքրքիր ոճ ունի, թերթի նման մենյու մէջը բավականին խնդալու կատակներով, բայց սպասարկումը…վախ մամա ջան…հասկացանք հայաստաննա, հասկացանք որ ստեղ վատ սպասարկելը նորմալ բանա, բաց դե էտ աստիճանի նամռոտ դեմքերով մատուցողներ…մեկել մեկին, որ ուզում ես կանչես մի կես ժամ ձեռքերտ շարժում ես ու կամ կնկատեն կամ ել ոչ…չնայած լավ մարզանքա հաց ուտելուց հետո :D

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Ջազվեն իրենից ներկայացնում է շատ յուրօրինակ երևույթ: Այն մեր քաղաքի եզակի սրճարաններից է, որ ունի ընդգծված ոճ, ներքին հարդարանք, մենյու /բավականին հաջող թե գնի, թե տեսականու և թե որակի առումով/, բայց միևնույն ժամանակ խայտառակ վատ, դանդաղ և non customer friendly սպասարկում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

վաղուց չէի եղել էստեղ.. հմմ…սպասարկումը նույն հին ու բարի դանդաղի մեջ :D բայց մի հատ նեեեեեեննցցց համով բան եմ կերել, որ էլ չասած… վաֆլի պաղպաղակով ու մրգերով!!!!!! էսքան տարի գնացել եմ, ոչ մի անգամ չեմ փորձել, երեկ փորձեցի….ու հաստատ էլի կգնամ դրա խաթր!!!!!!

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Իհարկե սպասարկումը իրոք լավը չի, բայց ընդհանուր առմամբ հաճելի տեղ ա: Մենյուն դե լավն ա, գները ևս նորմալ: Իհարկե երևի հենց տեղով ա պայմանավորված, շատ հարմար տեղ ա: Ես անձամբ շատ հաճախ եմ այցելում:

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Да примем тот факт что в Джаззве обслуживание хромает, но если учесть что это очень людное место и за раз может принять 400 человек, а официантов всего от силы 20 то тогда все становится на свои места и это нормально, что уровень обслуживания может упасть.
Один совет: – Если вы ищите хорошее обслуживание, посещайте места в которые почти никто не ходит, там мало кто бывает и все внимание будет акцентировано только на Вас !!

Но только подумайте, стоит ли?.

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Էլի նույնը ասեմ – մասայական տեղ.. լիքը մարդ, միջին ուտելիք, ահավոր սպասարկում , բայց էժան գներ և լավ “լըքէյշն” ) բայց ավելի լավն է, քան դրա փակօթյա տարբերակը )

Կրկին փորձեք
ռեյտինգ +5

Չափից դուրս վատ ու դանդաղ սպասարկում, դժգոհ մատուցողներ: Մեկ բաժակ սուրճ խմելու համար այնտեղ կարող ես կորցնել մեկ ժամ, բայց եթե չեք շտապում, ապա այս դանդաղ սպասարկումը խնդիր չի լինի :) : 2 աստղ եմ գնահատում այլ ոչ թե 1 միայն նրա համար, որ թխվածքները այստեղ համեղ են:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

էսքաաան վատ սպասարկում էտ անհնարա: Մենակ իմ նստած ժամանակ 3 սեղան վիճեցին ու դուրս եկան շատ վատ սպասարկման համար: Բայց զարմանալին էնա որ մատուցողները միշտ վազքի մեջ են ու էլի չեն հասցնում: Նենց էլ չի որ մատուցողների քանակնա քիչ:

Կրկին փորձեք
ռեյտինգ +3

Չնայած էն փաստին, որ շատ հաճելի և Երևանյան կոլորիտ պարունակող վայր է, բայց ….
Վաղուց չէի եղել այնտեղ, երեկ երեկոյան սուրճ խմելուց հետո, մոտ հինգ անգամ հաշիվն եմ խնդրել որ բերեն, վեցերորդ անգամ ինքս եմ գնացել դրամարկղի մոտ և վճարել:

Խորհուրդ, հաշիվը ուղեք նախապես )))

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Jishtn asac Jazzven en srjaraneric a vori masin chem karox voch lavy asel voch vaty! Arandznapes erbeq hiacac chem exel jazzveov, baic chem el hiastapvel. Chem karox asel unen vat spasarkum, baic karcum em srjarany vojayin popoxutyan kariq uni!

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Ban chunem aselu gexecik ev harmar vayr e hangstanalu ev licqatapvelu hamar,bayc ete hashvi enq arnum spasarkumy,mnacacy inqnstinqyan mxvum en hetin plan,qanzi 1 bajak surch ympelu hamar 1 jam spasely karcum em anynduneli e,…matucoxnery misht zbaxvac en isk ete hankarc baxt e vichakvel inch-vor ban patvirelu apa petq e jamerov spasel,angam hashivn en ushacnum….

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

Միայն տեղն է լավը, սպասարկումը վատն է: Ես գերադասում եմ Թումանյանի և Մոսկովյանի փակ սրճարանները:

Կրկին փորձեք
ռեյտինգ +2

կարելի է համով ուտել, սակայն սպասարկումը անտանելի է…

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

Շովազդի մեջի խառԹ կանաչի վաճառող տատիկը շատ ավելի բարեհամբյուր ու օպերատիվ է սպասակում քան Ջազվեի, հատկապես այս մասնաճյուղի մատուցողները

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Ուսումնասիրելով սպասարկման ոլորտը Հայաստանում կարող եմ հստակ ասել, որ Ջազզվե սրճարանների ցանցը իր տեսակով և որակով առաջատար է: Հինգ աստղ :Ճ

Կրկին փորձեք
ռեյտինգ 0

hamarya vochmi boxoq chka menak pti miqicch arag spasarken

Կրկին փորձեք
ռեյտինգ +1

Սպասարկում չկա:

Կրկին փորձեք
ռեյտինգ -2

Մեր մասին : Սուրճ, խմորեղեն...

Վեբ Կայք : http://jazzve.com

Ժամեր : ամեն օր 10:00-ից 24:00-ն

Հեռախոս : +37410 581116

Facebook : http://www.facebook.com/pages/Jazzve-LLC/232233216807765?ref=ts